https://arm.sputniknews.ru/20250704/bagrat-srbazani-zrujci-aghmkaharujc-ktvory-mvontazhvel-u-ktrvel-e-hamateqstic-hraparak-90935007.html
Բագրատ սրբազանի զրույցի աղմկահարույց կտորը մոնտաժվել ու կտրվել է համատեքստից. «Հրապարակ»
Բագրատ սրբազանի զրույցի աղմկահարույց կտորը մոնտաժվել ու կտրվել է համատեքստից. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Ձայնագրության այս հատվածը քննչական կոմիտեն չի ներկայացրել դատարան` կալանքի միջնորդությունը քննելու ժամանակ 04.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-04T10:02+0400
2025-07-04T10:02+0400
2025-07-04T17:01+0400
բագրատ սրբազան
ձայնագրություն
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/09/81629957_0:37:1600:937_1920x0_80_0_0_5f124ec7fdf5a5d41f2d3b3e4f5d1058.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․ Բագրատ սրբազանի մեղադրանքում ներկայացված խոսակցության այն կտորն, որն ամենից շատ տպավորություն թողեց հանրության վրա և տարածվեց, պարզվում է՝ մոնտաժվել ու կտրվել է համատեքստից, խոսակցությունը բոլորովին այլ բանի մասին է եղել։ Այս մասին գրում է «Հրապարակը»։Հենց առաջին օրն իշխանական շրջանակները տարածում էին զրույցի մի կտոր, որտեղ Բագրատ սրբազանն ասում է․ «2 հոգու պատի տակ գյուլլում ես, մի 15 հոգու էլ դնում ես բանտը, սաղ բնաջնջվում-գնում են: Գնդակահարում ես, ընտանիքին էլ կոմպենսացիա ես տալիս՝ կյանքի համար, իրանք էլ ուրախ կլինեն»: Այսպես ներկայացնում էին, թե մի նոր «հոկտեմբեր 27» էր սպասվում, և իրենք ահաբեկչության փորձ են կանխել։«Իսկ եթե ամբողջ ձայնագրությունը ներկայացվեր դատարան, ապա հստակ կլսվեր, որ խոսք է գնում թմրամոլների, թմրանյութեր վաճառողների` «բառիգների» մասին, որոնք մեր ազգը ոչնչացնում են, և սրբազանը նրանց մասին է ասում` «պատի տակ գյուլլենք, իրենց ընտանիքներն էլ ուրախ կլինեն»»,- գրում է «Հրապարակը»։Թերթը նշում է, որ այս տեղեկությունը ճշտել են 2 աղբյուրից ճշտել, և եթե իրական է, ապա գործ ունենք ապացույց կեղծելու հետ, որը քրեորեն պատժելի ծանր արարք է։Հավելենք, որ ձայնագրությունները հրապարակելուց հետո իշխանական թևն ամենաշատը տարածում և մեկնաբանում էր հենց այս հատվածը։ Ալեն Սիմոնյանը, օրինակ, Հ1–ի եթերում այն որակեց «մարդասպանի խոսակցություն», համեմատեց Հոկտեմբերի 27–ի հետ։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/09/81629957_127:0:1550:1067_1920x0_80_0_0_2608439401fa9e55fe4951939b45d5e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բագրատ սրբազան, ձայնագրություն, հհ քննչական կոմիտե
բագրատ սրբազան, ձայնագրություն, հհ քննչական կոմիտե
Բագրատ սրբազանի զրույցի աղմկահարույց կտորը մոնտաժվել ու կտրվել է համատեքստից. «Հրապարակ»
10:02 04.07.2025 (Թարմացված է: 17:01 04.07.2025) Ձայնագրության այս հատվածը քննչական կոմիտեն չի ներկայացրել դատարան` կալանքի միջնորդությունը քննելու ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․ Բագրատ սրբազանի մեղադրանքում ներկայացված խոսակցության այն կտորն, որն ամենից շատ տպավորություն թողեց հանրության վրա և տարածվեց, պարզվում է՝ մոնտաժվել ու կտրվել է համատեքստից, խոսակցությունը բոլորովին այլ բանի մասին է եղել։ Այս մասին գրում է «Հրապարակը»։
Հենց առաջին օրն իշխանական շրջանակները տարածում էին զրույցի մի կտոր, որտեղ Բագրատ սրբազանն ասում է․ «2 հոգու պատի տակ գյուլլում ես, մի 15 հոգու էլ դնում ես բանտը, սաղ բնաջնջվում-գնում են: Գնդակահարում ես, ընտանիքին էլ կոմպենսացիա ես տալիս՝ կյանքի համար, իրանք էլ ուրախ կլինեն»: Այսպես ներկայացնում էին, թե մի նոր «հոկտեմբեր 27» էր սպասվում, և իրենք ահաբեկչության փորձ են կանխել։
Պարզվում է՝ խոսակցությունը եղել է բոլորովին այլ բանի մասին, այդ պատճառով էլ քննչականը ձայնագրության այս հատվածը չի ներկայացրել դատարան` կալանքի միջնորդությունը քննելու ժամանակ:
«Իսկ եթե ամբողջ ձայնագրությունը ներկայացվեր դատարան, ապա հստակ կլսվեր, որ խոսք է գնում թմրամոլների, թմրանյութեր վաճառողների` «բառիգների» մասին, որոնք մեր ազգը ոչնչացնում են, և սրբազանը նրանց մասին է ասում` «պատի տակ գյուլլենք, իրենց ընտանիքներն էլ ուրախ կլինեն»»,- գրում է «Հրապարակը»։
Թերթը նշում է, որ այս տեղեկությունը ճշտել են 2 աղբյուրից ճշտել, և եթե իրական է, ապա գործ ունենք ապացույց կեղծելու հետ, որը քրեորեն պատժելի ծանր արարք է։
Հավելենք, որ ձայնագրությունները հրապարակելուց հետո իշխանական թևն ամենաշատը տարածում և մեկնաբանում էր հենց այս հատվածը։ Ալեն Սիմոնյանը, օրինակ, Հ1–ի եթերում այն որակեց «մարդասպանի խոսակցություն», համեմատեց Հոկտեմբերի 27–ի հետ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը
զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն
հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով
կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու
տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։