https://arm.sputniknews.ru/20250704/arcakhic-brni-teghahanvatsneri-bnakaranajin-ajakcutjan-tsragri-pulajin-tarberaky-hanvum-e-90943441.html
Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագրի փուլային տարբերակը հանվում է
Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագրի փուլային տարբերակը հանվում է
Sputnik Արմենիա
Նախորդիվ ծրագիրն իրականացվում էր 3 փուլով։ 04.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-04T13:50+0400
2025-07-04T13:50+0400
2025-07-04T13:54+0400
արցախ
արցախցի
բռնի տեղահանված
բնակարան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1e/66693715_0:165:1600:1065_1920x0_80_0_0_b83baef47ca7f660d75cac8f080d5a55.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքիների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին հուլիս 1–ից կարող են դիմել բոլոր շահառուները։ Այս մասին ասուլում հայտարարեց ՀՀ ԱՍՀՆ կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։Նշենք, որ երեկ ՀՀ կառավարության նիստում որոշում ընդունվեց, որով ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքիների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում նոր փոփոխություններ իրականացվեցին։Կառավարության ներկայացուցիչը հիշեցրեց, որ նախորդիվ ծրագիրն իրականացվում էր 3 փուլով, որից առաջինը մեկնարկել էր 2024 թ.–ի հունիս 15–ին , 2–րդ նախատեսվում էր 2025-ի հուլիս 1–ին, 3–րդը` 2026–ի հուլիսի 1–ին։ 2025 թվականի հուլիսի 1-ի նախօրեին ստացված դիմումների մեծ քանակը և շահառուների ակտիվ դիմելիությունը մտահոգություն էր առաջացրել։Նախորդիվ ծրագրի առաջին փուլում կարող են դիմել 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները։ Երկրորդ փուլը 2 երեխա ունեցողների համար է, նախատեսվում է այն սկսել ոչ ուշ, քան 2026թ․-ի հունվարի 1-ը, իսկ 3-րդ փուլը` 1 երեխա ունեցող ընտանիքների համար (նախատեսվում է սկսել ոչ ուշ, քան 2027թ․-ի հունվարի 1-ը)։ Ընտանիքում հաշմանդամ ունեցող, զոհվածի կամ կերակրողին կորցրած ընտանիքները ծրագրին կարող են մասնակցել արտահերթ` ցանկացած փուլում։Հայաստանի քաղաքացիություն են ստացել Արցախից տեղահանված ավելի քան 9,3 հազար քաղաքացիներ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1e/66693715_180:0:1600:1065_1920x0_80_0_0_9c5586c5fd4bdfbe4110e40560ac5076.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, արցախցի, բռնի տեղահանված, բնակարան, հայաստան
արցախ, արցախցի, բռնի տեղահանված, բնակարան, հայաստան
Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագրի փուլային տարբերակը հանվում է
13:50 04.07.2025 (Թարմացված է: 13:54 04.07.2025) Նախորդիվ ծրագիրն իրականացվում էր 3 փուլով։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքիների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին հուլիս 1–ից կարող են դիմել բոլոր շահառուները։ Այս մասին ասուլում հայտարարեց ՀՀ ԱՍՀՆ կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
Նշենք, որ երեկ ՀՀ կառավարության նիստում
որոշում ընդունվեց, որով ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքիների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում նոր փոփոխություններ իրականացվեցին։
«Այս պահի դրությամբ մեր բոլոր հայրենակիցները` անկախ իրենց ընտանիքի կազմից, չափահաս երեխաներ լինել-չլինելուց, որևէ սոցիալական խմբին պատկանող ընտանիքի անդամ ունենալ- չունենալուց, կարող են ներկայացել դիմում բնակարանի համար»,– ասաց Գայանե Ղարագյոզյանը։
Կառավարության ներկայացուցիչը հիշեցրեց, որ նախորդիվ ծրագիրն իրականացվում էր 3 փուլով, որից առաջինը մեկնարկել էր 2024 թ.–ի հունիս 15–ին , 2–րդ նախատեսվում էր 2025-ի հուլիս 1–ին, 3–րդը` 2026–ի հուլիսի 1–ին։ 2025 թվականի հուլիսի 1-ի նախօրեին ստացված դիմումների մեծ քանակը և շահառուների ակտիվ դիմելիությունը մտահոգություն էր առաջացրել։
Նախորդիվ ծրագրի առաջին փուլում կարող են դիմել 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները։ Երկրորդ փուլը 2 երեխա ունեցողների համար է, նախատեսվում է այն սկսել ոչ ուշ, քան 2026թ․-ի հունվարի 1-ը, իսկ 3-րդ փուլը` 1 երեխա ունեցող ընտանիքների համար (նախատեսվում է սկսել ոչ ուշ, քան 2027թ․-ի հունվարի 1-ը)։ Ընտանիքում հաշմանդամ ունեցող, զոհվածի կամ կերակրողին կորցրած ընտանիքները ծրագրին կարող են մասնակցել արտահերթ` ցանկացած փուլում։