00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:03
57 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Սա խորը ազդեցություն է ունենալու ՀՀ-ի ներքին և արտաքին քաղաքականության վրա․ Արա Պողոսյան
09:05
7 ր
Հակոբ Ավագյան
Սրճարան–ռեստորանների մեծամասնությունը հունվարի 1-ից հետո կարող է փակվել. Հակոբ Ավագյան
09:13
5 ր
Անուշ Հարությունյան
«NAN» մանկական կերերի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. Անուշ Հարությունյան
09:19
1 ր
Աիդա Ղարիբյան
Կաթնախառնուրդը կիրառվում է բացառիկ դեպքերում, երբ գործ ունենք հիվանդ երեխայի հետ. Աիդա Ղարիբյան
09:20
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԱԾ–ն չպիտի մասնակցեր Մայր աթոռի գործողությանը. նախկին տնօրենի խոսքով` դա խախտում է

© Sputnik / Aram NersesyanԱրթուր Վանեցյան
Արթուր Վանեցյան - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2025
Բաժանորդագրվել
Եթե ես կատարեի վարչապետի բոլոր հրահանգներն ու հանձնարարությունները, մինչ օրս կլինեի ԱԱԾ տնօրեն. Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է Արթուր Վանեցյանը։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․ Մայր աթոռում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու գործողությունը խայտառակ տեսարան էր. Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը` մեկնաբանելով նշված գործողությանը ԱԱԾ-ի հակաահաբեկչական դեպարտամենտի մասնակցությունը։
«Դա հստակ խախտում է։ ԱԱԾ հատուկ ստորաբաժանումն այլ նպատակներ ունի և առհասարակ չպիտի գնար ու չպիտի մասնակցեր այդ գործընթացին։ Դա խայտառակ տեսարան էր, որ մենք տեսանք Վեհարանում։ Ամենավատ երազում չէինք կարող պատկերացնել, որ հոգևորականները, փորձելով պաշտպանել Վեհարանը, Հայ առաքելական եկեղեցու սրբազանին, հրմշտոցի մեջ կընկնեն ն ԱԱԾ աշխատակիցների հետ»,– նշում է Վանեցյանը։
Թե՛ հոգևորականների, թե՛ գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իշխանությունը զավթելու մեղադրանքով հարուցված քրեական հետապնդումները ԱԱԾ նախկին տնօրենն «աբսուրդ» է որակում` հավելելով, որ իշխանություններն այդ կերպ փորձում են վարկաբեկել Եկեղեցին և հանրային ընկալում ստեղծել, թե, իբր, այն զբաղված է քաղաքականությամբ և իշխանությունը զավթելու փորձով։ Փոխարենը Վանեցյանը իշխանության մեջ գտնվողներին հիշեցնում է, որ 2018թ–ի հեղաշրջման օրերին այսօր ձերբակալված նույն սրբազանները ակտիվորեն աջակցում էին այդ քաղաքական գործընթացին, «հեղափոխականներն» էլ ողջունում էին նրանց` որպես իրենց աջակիցների և կոչ էին անում Եկեղեցուն ու անձանբ Վեհափառին միանալ իրենց։
Ահաբեկիչն «ահաբեկիչ» է փնտրում. Բագրատ սրբազանը ՔԿՀ–ից նամակ է գրել
«Հիմա իրենք պայքարում են իրենց իշխանության համար և վարկաբեկում են ցանկացած մեկին ու ցանկացած ինստիտուտ, որը կարող է իրենց դեմ խոսել, կարող է գեներացնել պրոցես, որի արդյունքում իրենք կարող են կորցնել իշանությունը»,– նկատում է Վանեցյանը։
Վարչապետի տիկնոջ նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումներից մեկի ժամանակ, ի պատասխան լրագրողի հարցին, վարչապետ Փաշինյանն ասել էր, որ հոգևորականների մասին տվյալները ստանում է ԱԱԾ-ից։ Այս հանգամանքը ԱԱԾ նախկին ղեկավարի համար ևս անընդունելի է։
«Ի՞նչ իրավունքով, ի՞նչ հիմքով են հետևում ԱԱԾ կամ իրավապահ այլ կառույցնեի ներկայացուցիչները մեր եկեղեցականներին։ Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրո՞ւմ, թե՞ բռնապետությունում։ Չի կարող ԱԱԾ–ը վարչապետի հանձնարարականով կամ ցանկությամբ հետևել այս կամ այն անձին, առավել ևս` Եկեղեցուն»,– շեշտում է Վանեցյանը։
Հարցին, թե իր պաշտոնավարման ընթացքում եղե՞լ են դեպքեր, երբ ինքը հրաժարվել է կատարել վարչապետի հանձնարարությունը, Վանեցյանը պատասխանել է. «Եթե ես կատարեի վարչապետի բոլոր հրահանգներն ու հանձնարարությունները, հավատացեք, մինչ օրս կլինեի ԱԱԾ տնօրեն և կշարունակեի աշխատել պետական համակարգում»։
Թե Փաշինյանի կոնկրետ որ հրամանը կամ հրամաններն է հրաժարվել կատարել՝ ԱԱԾ նախկին ղեկավարը չցանկացավ բացահայտել` բարոյական տեսանկյունից ճիշտ չհամարելով ԱԱԾ աշխատակցի գործունեությունը հանրայնացնելը։
Լրահոս
0