00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետի գրառման հետքերով․ մասնագետները ՀԷՑ–ի աշխատողներին ցույց են տալիս դատարանի տեղը

© Photo : press office of the Parliament of ArmeniaՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2025
Բաժանորդագրվել
Փաստաբանը կարծում է՝ եթե մեր երկրում իրավասու մարմիններն իրենց տեղերում լինեին, ապա անմիջապես կարձագանքեին վարչապետի գրառմանը։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի գրառման լավագույն պատասխանը ՀՀ աշխատանքային օրենսգիրքն է տալիս։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։
Հուլիսի 2-ին Փաշինյանը նախազգուշացում էր արել, թե «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։
Մանասերյանն ընդգծում է՝ եթե աշխատանքային պարտականությունը կատարելու ընթացքում որևէ մեկը կխախտի իր աշխատանքային պայմանագրի դրույթը, դրա համար գործատու ունի, որը պետք է գնահատի՝ աշխատողի կատարածը կարգապահական տույժի ենթակա՞ է, թե՞ ոչ։

«Աշխատանքային պայմանագրի լուծման իրավասությունը տվյալ գործատուինն է, այս դեպքում՝ ՀԷՑ-ինը։ Եթե հետագայում կփոխվի, ու որոշակի աշխատողներ կլինեն, որոնք կենթարկվեն որևէ հետապնդման հավաքների մասնակցելու կամ քաղաքական հայացքներ արտահայտելու համար, այդ հիմքով կլինի աշխատանքային պայմանագրերի լուծարում կամ դադարեցում։ Դրա համար կա դատարան. հանգիստ կարող են գնալ ու օգտվել իրենց իրավունքից»,- նշում է Մանասերյանը։

Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանի խոսքով՝ եթե երկրում նորմալ գործեին պատկան մարմինները, այդ թվում՝ ՄԻՊ-ը, ապա վաղուց կարձագանքեին Փաշինյանի գրառմանը։ Ըստ նրա՝ վարչապետի գրառումը պարունակում է աշխատողների իրավունքների խախտում, քաղաքական ճնշում, ուղիղ, վարչական, կամայական, ոչ իրավաչափ միջամտություն մասնավոր ոլորտին, իրավական սկզբունքների խաթարում, Սահմանադրությամբ երաշխավորված աշխատանքի ազատ ընտրության ու հավաքներին ազատորեն մասնակցելու իրավունքի խախտում և այլն։ Ընդգծում է՝ հավաքներին մասնակցելու կամ քաղաքական հայացքներ ունենալու համար աշխատանքից ազատելու հիմք օրենսգրքով չկա։
«Եթե անգամ ընդունենք՝ ՀԷՑ-ն արդեն պետականացվել է, այլ կառավարիչներ են նշանակվել, խաղաղ հավաքի կամ ի աջակցություն Սամվել Կարապետյանի հավաքի մասնակցելու հիմքով աշխատանքից ազատելուց հետո ընդամենը 3-4 ամիս կպահանջվի, որ դատարանն այդ մարդկանց վերականգնի աշխատանքի և սահմանի հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար համապատասխան աշխատավարձի վճարում»,- նշում է Հայրապետյանը։
«ՀԷՑ–ի աշխատակիցները կարող են հանգիստ լինել»․ Փաշինյանի սպառնալիքների պատասխանը
Հավելում է՝ ՔՊ-ական պատգամավորների հայտարարությունները, որոնք հաջորդեցին վարչապետի գրառմանը, ևս մեկ ապացույց են, որոնք հետագայում կարող են օգտագործվել դատարանում քաղաքական միջամտության հիմքով աշխատանքից ազատված ՀԷՑ-ի աշխատակիցներին աշխատանքի վերականգնելու համար։
Փաստաբանը ՀԷՑ աշխատակիցներին խորհուրդ է տալիս որևէ դեպքում չտրվել սպառնալիքի և սադրանքի, դրա արդյունքում չգրել աշխատանքից ազատվելու դիմում։
Հիշեցնում է՝ դիմումը ստորագրելուց հետո բոլորը զրկվելու են դատական պաշտպանության իրավունքից։ Հայրապետյանի խոսքով՝ այս պահին այլ խորհուրդներ չկան, հետագայում եթե ՀԷՑ աշխատողների նկատմամբ «տեռոր սկսվի», յուրաքանչյուր կոնկրետ դեպքում համապատասխան իրավական քայլեր կարվեն։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 3-ին ԱԺ-ն 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Լրահոս
0