https://arm.sputniknews.ru/20250703/mtahvogich-e-brnutjuny-kiseljvovy-baqvum-sputnik-i-ashkhatvoghneri-pahman-pajmanneri-masin-90929168.html
«Մտահոգիչ է բռնությունը». Կիսելյովը՝ Բաքվում Sputnik-ի աշխատողների պահման պայմանների մասին
«Մտահոգիչ է բռնությունը». Կիսելյովը՝ Բաքվում Sputnik-ի աշխատողների պահման պայմանների մասին
Sputnik Արմենիա
Ադրբեջանի ՆԳՆ-ն հունիսի 30–ին հայտարարել էր «Sputnik Ադրբեջանի» գրասենյակում «գործողություն» իրականացնելու մասին: 03.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-03T21:25+0400
2025-07-03T21:25+0400
2025-07-03T21:41+0400
բաքու
դմիտրի կիսելյով
բռնություն
ռուսաստան
ադրբեջան
լրագրող
sputnik
https://cdn.am.sputniknews.ru/img/1737/13/17371383_0:0:1280:720_1920x0_80_0_0_018e25dd750128aae70fcbab907fc574.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբին անհանգստացնում է, թե ինչ պայմաններում են պահվում Բաքվում ձերբակալված Sputnik Ադրբեջանի աշխատակիցները: Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքին ասել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։Նա հավելել է, որ գործակալությունը լրագրողներին կպաշտպանի իրավական մեթոդներով՝ միաժամանակ նշելով, որ իրավիճակը «ոչ թե իրավական է, այլ քաղաքականապես արհեստականորեն ուռճացված»:Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր «Ռոսիա սեգոդնյա»-ի (Sputnik) ներկայացուցչության փակման մասին: Ռուսական ընկերությանը թույլատրվել է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։ Դրանից հետո բանակցություններ էին ընթանում իրավական հարցերի շուրջ՝ Sputnik-ի մասնաճյուղի աշխատանքի հետ կապված իրավիճակը կարգավորելու համար։Սակայն Եկատերինբուրգում սպանություններից և մահափորձերից հետո ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալության պատճառով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները սրվեցին, և այդ ֆոնին հունիսի 30-ին Sputnik Ադրբեջանի գրասենյակում խուզարկություն իրականացվեց։ Ադրբեջանի ՆԳՆ-ն դա անվանեց «հատուկ գործողություն»։Արդյունքում ձերբակալվեց 7 մարդ, այդ թվում՝ Sputnik Ադրբեջանի խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Ավելի ուշ նրանք 4 ամսով կալանավորվեցին։Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ-ի «Խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման մասին» հոդվածներով:«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը պահանջել է անհապաղ ազատ արձակել լրագրողներին: ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին, բողոք է հայտնել նրան և նոտա է փոխանցել Բաքվի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ:Հուլիսի 3–ին հայտնի դարձավ, որ Sputnik Ադրբեջանի խմբագրության ձերբակալված 5 աշխատակիցներին, որոնք ունեն Ադրբեջանի քաղաքացիություն, չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ են արձակել։
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1737/13/17371383_161:0:1121:720_1920x0_80_0_0_49d4ef3eedb5501a7cc9cb629eccfbe0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բաքու, դմիտրի կիսելյով, բռնություն, ռուսաստան, ադրբեջան, լրագրող, sputnik
բաքու, դմիտրի կիսելյով, բռնություն, ռուսաստան, ադրբեջան, լրագրող, sputnik
«Մտահոգիչ է բռնությունը». Կիսելյովը՝ Բաքվում Sputnik-ի աշխատողների պահման պայմանների մասին
21:25 03.07.2025 (Թարմացված է: 21:41 03.07.2025) Ադրբեջանի ՆԳՆ-ն հունիսի 30–ին հայտարարել էր «Sputnik Ադրբեջանի» գրասենյակում «գործողություն» իրականացնելու մասին:
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբին անհանգստացնում է, թե ինչ պայմաններում են պահվում Բաքվում ձերբակալված Sputnik Ադրբեջանի աշխատակիցները: Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքին ասել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։
«Մտահոգիչ է բռնությունը, որը կատարվում է բոլորովին անմեղ մարդկանց նկատմամբ, քանի որ ազատազրկումն, իհարկե, բռնություն է։ Քանի որ նրանց մեղադրում են ինչ-որ բացարձակ անհավանական, ինչ-որ տնտեսական հանցագործությունների համար, ինչ-որ խարդախության և այլն։ Այսինքն՝ ոչ մի նման բանով նրանք չեն զբաղվել»,-ասել է Կիսելյովը։
Նա հավելել է, որ գործակալությունը լրագրողներին կպաշտպանի իրավական մեթոդներով՝ միաժամանակ նշելով, որ իրավիճակը «ոչ թե իրավական է, այլ քաղաքականապես արհեստականորեն ուռճացված»:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր «Ռոսիա սեգոդնյա»-ի (Sputnik) ներկայացուցչության փակման մասին: Ռուսական ընկերությանը թույլատրվել է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։ Դրանից հետո բանակցություններ էին ընթանում իրավական հարցերի շուրջ՝ Sputnik-ի մասնաճյուղի աշխատանքի հետ կապված իրավիճակը կարգավորելու համար։
Սակայն Եկատերինբուրգում սպանություններից և մահափորձերից հետո ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալության պատճառով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները սրվեցին, և այդ ֆոնին հունիսի 30-ին Sputnik Ադրբեջանի գրասենյակում խուզարկություն իրականացվեց։ Ադրբեջանի ՆԳՆ-ն դա անվանեց
«հատուկ գործողություն»։Արդյունքում ձերբակալվեց 7 մարդ, այդ թվում՝ Sputnik Ադրբեջանի խմբագրության ղեկավար
Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Ավելի ուշ նրանք 4 ամսով
կալանավորվեցին։
Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ-ի «Խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման մասին» հոդվածներով:
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը պահանջել է անհապաղ ազատ արձակել լրագրողներին: ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին, բողոք է հայտնել նրան և
նոտա է փոխանցել Բաքվի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ:
Հուլիսի 3–ին հայտնի դարձավ, որ Sputnik Ադրբեջանի խմբագրության ձերբակալված 5 աշխատակիցներին, որոնք ունեն Ադրբեջանի քաղաքացիություն, չհեռանալու մասին ստորագրությամբ
ազատ են արձակել։