00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում երկու կալանավոր «List.am»–ի միջոցով խոշոր գումար են հափշտակել քաղաքացիներից

© politkuhnyaОбработка данных
Обработка данных - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2025
Բաժանորդագրվել
Պատճառված վնասի չափով արգելանք է դրվել հանցավոր կազմակերպության անդամներից երեքի շարժական և անշարժ գույքերի վրա:
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների երկու կալանավոր «List.am»–ի միջոցով խոշոր գումար են հափշտակել քաղաքացիներից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կալանավորներ Վ.Ս.–ն և Մ.Գ.–ն հափշտակություններ կատարելու նպատակով ստեղծել և ղեկավարել են հանցավոր կազմակերպություն՝ մասնակից դարձնելով մի շարք անձանց:
Մասնավորապես, Վ.Ս.–ն «List.am» կայքում տեղադրել է ավտոմեքենաների շուկայականից անհամեմատ ցածր վաճառքի արժեքներ և գնելու ցանկություն հայտնած անձանց հայտնել՝ իբր նշված ավտոմեքենաները տոկոսով գումարի դիմաց արդեն իսկ գրավադրված են իր հետ նույն շենքում բնակվող անձի մոտ:
Այնուհետև նա գնորդներին հայտնել է Երևանում գտնվող տարբեր հասցեներ և ասել, թե զբաղվածության պատճառով անձամբ չի կարող ներկայանալ։ Վ.Ս.–ն գնորդներին ասել է, որ գումարը կարող են փոխանցել իր ընտանիքի անդամներից մեկին, որից հետո կարող են տեսնել և զննել ավտոմեքենաները:
«Վ.Ս.-ի կողմից վարձակալված օրավարձով բնակարաններում հանցավոր խմբի անդամները ընդունել են գնորդներին՝ նրանցից վերցնելով ընդհանուր 9 մլն 115 000 դրամ և 34 300 ԱՄՆ դոլար: Հափշտակված գումարը Վ.Ս.–ի պահանջով փոխանցվել է հանցավոր խմբի անդամներից երկուսին»,– ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ:
ՔԿ–ից նշում են, որ Վ.Ս.–ի և Մ.Գ.–ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասով և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, հանցավոր խմբի անդամներից 6-ի նկատմամբ՝ 319-րդ հոդվածի 1-ին մասով և 238–րդ հոդվածի 3–րդ մասի 1-ին կետով։
Կոմիտեից հայտնում են, որ պատճառված վնասի չափով արգելանք է դրվել հանցավոր կազմակերպության անդամներից երեքի շարժական և անշարժ գույքերի վրա:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Լրահոս
0