https://arm.sputniknews.ru/20250703/baqvum-dzerbakalvats-13-rusastancinerin-ajcelutjunn-arden-hamadzajnecvats-e-zakharvova-90916443.html
Բաքվում ձերբակալված 13 ռուսաստանցիներին այցելությունն արդեն համաձայնեցված է. Զախարովա
Բաքվում ձերբակալված 13 ռուսաստանցիներին այցելությունն արդեն համաձայնեցված է. Զախարովա
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան աշխատում է Բաքվի գործընկերների հետ՝ Ռուսաստանի ձերբակալված քաղաքացիներին տեսակցելու համար: 03.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-03T15:41+0400
2025-07-03T15:41+0400
2025-07-03T15:45+0400
ռուս
ռուսաստան
ուկրաինա
լրագրող
կալանք
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1a/90668165_0:0:1200:675_1920x0_80_0_0_9d968da5517ee660255969d80b23ad93.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ հյուպատոսական աշխատակիցների այցելությունը Ադրբեջանում ձերբակալված 13 ՌԴ քաղաքացիներին համաձայնեցված է:Ավելի վաղ Զախարովան հայտարարել էր, որ հյուպատոսական հասանելիություն ստանալու նպատակով ՌԴ ԱԳՆ-ն աշխատանքներ է տանում ադրբեջանական կողմի հետ:Այլ մանրամասներ նա չի հաղորդել։Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր «Ռոսիա սեգոդնյա»-ի (Sputnik) ներկայացուցչության փակման մասին: Ռուսական ընկերությանը թույլատրվել է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։ Դրանից հետո բանակցություններ էին ընթանում իրավական հարցերի շուրջ՝ Sputnik-ի մասնաճյուղի աշխատանքի հետ կապված իրավիճակը կարգավորելու համար։Սակայն Եկատերինբուրգում սպանություններից և մահափորձերից հետո ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալության պատճառով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները սրվեցին, և այդ ֆոնին հունիսի 30-ին Sputnik Ադրբեջանի գրասենյակում խուզարկություն իրականացվեց։ Ադրբեջանի ՆԳՆ-ն դա անվանեց «հատուկ գործողություն»։Արդյունքում ձերբակալվեց 7 մարդ, այդ թվում՝ Sputnik Ադրբեջանի խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Ավելի ուշ նրանք 4 ամսով կալանավորվեցին։Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ-ի «Խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման մասին» հոդվածներով:«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը պահանջել է անհապաղ ազատ արձակել լրագրողներին: ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին, բողոք է հայտնել նրան և նոտա է փոխանցել Բաքվի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ:
ուկրաինա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1a/90668165_255:0:1155:675_1920x0_80_0_0_2b7188ca625989a9fdb72b9c488804bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուս, ռուսաստան, ուկրաինա, լրագրող, կալանք, ադրբեջան
ռուս, ռուսաստան, ուկրաինա, լրագրող, կալանք, ադրբեջան
Բաքվում ձերբակալված 13 ռուսաստանցիներին այցելությունն արդեն համաձայնեցված է. Զախարովա
15:41 03.07.2025 (Թարմացված է: 15:45 03.07.2025) ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան աշխատում է Բաքվի գործընկերների հետ՝ Ռուսաստանի ձերբակալված քաղաքացիներին տեսակցելու համար:
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ հյուպատոսական աշխատակիցների այցելությունը Ադրբեջանում ձերբակալված 13 ՌԴ քաղաքացիներին համաձայնեցված է:
Ավելի վաղ Զախարովան հայտարարել էր, որ հյուպատոսական հասանելիություն ստանալու նպատակով ՌԴ ԱԳՆ-ն աշխատանքներ է տանում ադրբեջանական կողմի հետ:
«Համաձայնեցվել է հյուպատոսության աշխատակիցների տեսակցությունը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի 13 քաղաքացիներին», – ասել է ռուս դիվանագետը:
Այլ մանրամասներ նա չի հաղորդել։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր «Ռոսիա սեգոդնյա»-ի (Sputnik) ներկայացուցչության փակման մասին: Ռուսական ընկերությանը թույլատրվել է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։ Դրանից հետո բանակցություններ էին ընթանում իրավական հարցերի շուրջ՝ Sputnik-ի մասնաճյուղի աշխատանքի հետ կապված իրավիճակը կարգավորելու համար։
Սակայն Եկատերինբուրգում սպանություններից և մահափորձերից հետո ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալության պատճառով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները սրվեցին, և այդ ֆոնին հունիսի 30-ին Sputnik Ադրբեջանի գրասենյակում խուզարկություն իրականացվեց։ Ադրբեջանի ՆԳՆ-ն դա անվանեց
«հատուկ գործողություն»։Արդյունքում ձերբակալվեց 7 մարդ, այդ թվում՝ Sputnik Ադրբեջանի խմբագրության ղեկավար
Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Ավելի ուշ նրանք 4 ամսով
կալանավորվեցին։
Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ-ի «Խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման մասին» հոդվածներով:
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը պահանջել է անհապաղ ազատ արձակել լրագրողներին: ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին, բողոք է հայտնել նրան և
նոտա է փոխանցել Բաքվի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ: