https://arm.sputniknews.ru/20250703/azhn-yndunec-qp-heghinakats-hhi-dem-ahabekchutjan-masin-hajtararutjuny-90921881.html
ԱԺ–ն ընդունեց ՔՊ–ի հեղինակած՝ ՀՀ–ի դեմ ահաբեկչության մասին հայտարարությունը
ԱԺ–ն ընդունեց ՔՊ–ի հեղինակած՝ ՀՀ–ի դեմ ահաբեկչության մասին հայտարարությունը
Sputnik Արմենիա
Խորհրդանական ընդդիմադիր երկու խմբակցությունները բոյկոտել են ու չեն մասնակցել այս հայտարարության քննարկմանը։ 03.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-03T18:22+0400
2025-07-03T18:22+0400
2025-07-03T18:42+0400
աժ (ազգային ժողով)
հայտարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1b/87199352_0:0:1251:703_1920x0_80_0_0_a96b1836d11d862d690d336005bb1b15.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստի ժամանակ քննարկեց և քվեարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված ԱԺ հայտարարության նախագիծը՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության» մասին։7 կետից բաղկացած հայտարարությունն ընդունվեց 57 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։Նախագծի հիմնական զեկուցող՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դժգոհեց, որ խորհրդանական ընդդիմադիր երկու խմբակցությունները բոյկոտել են ու չեն մասնակցել այս հայտարարության քննարկմանը։Հայտարարության տեքստի մեջ, մասնավորապես, նշվում է, որ խմբակցությունը խստորեն դատապարտում է ՀՀ ինքնիշխանության, սահմանադրական կարգի և օրինական իշխանությունների դեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտվեց իրավապահ մարմինների կողմից 2025 թ. հունիսին:«Ես չեմ տեսել, օրինակ, որ Լևոն Տեր–Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանն ահաբեկչությունն արդարացնող հայտարարություններ են արել։ Նման ոչ աջակցող, ոչ էլ արդարացնող հայտարարություն չի եղել»,– ընդգծեց նա` հայտարարելով, որ ոչ կողմ է, ոչ դեմ է, ոչ էլ ձեռնապահ է այս հատարարությանը։Կոնջորյանը չհամաձայնվեց նրա հետ` նշելով, որ քաղաքականության մեջ կարող են ուղիղ չասել, բայց, ըստ էության, պաշտպանեն ահաբեկչությունը։Հայտարարության տեքստի մեջ իշխող ուժը նաև նշել է, թե անընդունելի է համարում Հայաստանում սահմանադրական կարգի տապալման և ՀՀ-ի դեմ վարվող հիբրիդային հարձակումներում Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու ներգրավման փորձերը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1b/87199352_149:0:1086:703_1920x0_80_0_0_13cd5cba303775f3c90e47999d56bfd5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), հայտարարություն
աժ (ազգային ժողով), հայտարարություն
ԱԺ–ն ընդունեց ՔՊ–ի հեղինակած՝ ՀՀ–ի դեմ ահաբեկչության մասին հայտարարությունը
18:22 03.07.2025 (Թարմացված է: 18:42 03.07.2025) Խորհրդանական ընդդիմադիր երկու խմբակցությունները բոյկոտել են ու չեն մասնակցել այս հայտարարության քննարկմանը։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստի ժամանակ քննարկեց և քվեարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված ԱԺ հայտարարության նախագիծը՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության» մասին։
7 կետից բաղկացած հայտարարությունն ընդունվեց 57 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։
Նախագծի հիմնական զեկուցող՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դժգոհեց, որ խորհրդանական ընդդիմադիր երկու խմբակցությունները բոյկոտել են ու չեն մասնակցել այս հայտարարության քննարկմանը։
Հայտարարության տեքստի մեջ, մասնավորապես, նշվում է, որ խմբակցությունը խստորեն դատապարտում է ՀՀ ինքնիշխանության, սահմանադրական կարգի և օրինական իշխանությունների դեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտվեց իրավապահ մարմինների կողմից 2025 թ. հունիսին:
Մինչ քվեարկությունը հարց տալով Կոնջորյանին` անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը նշեց, որ հայտարարության տեքստից պետք է հանվի 6–րդ կետը, որտեղ ասվում է` «խիստ մտահոգիչ և դատապարտելի են ՀՀ նախկին ղեկավարների ու նրանց թիմակիցների՝ ահաբեկչությունը արդարացնող կամ աջակցող հայտարարությունները:
«Ես չեմ տեսել, օրինակ, որ Լևոն Տեր–Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանն ահաբեկչությունն արդարացնող հայտարարություններ են արել։ Նման ոչ աջակցող, ոչ էլ արդարացնող հայտարարություն չի եղել»,– ընդգծեց նա` հայտարարելով, որ ոչ կողմ է, ոչ դեմ է, ոչ էլ ձեռնապահ է այս հատարարությանը։
Կոնջորյանը չհամաձայնվեց նրա հետ` նշելով, որ քաղաքականության մեջ կարող են ուղիղ չասել, բայց, ըստ էության, պաշտպանեն ահաբեկչությունը։
Հայտարարության տեքստի մեջ իշխող ուժը նաև նշել է, թե անընդունելի է համարում Հայաստանում սահմանադրական կարգի տապալման և ՀՀ-ի դեմ վարվող հիբրիդային հարձակումներում Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու ներգրավման փորձերը: