https://arm.sputniknews.ru/20250703/ardaradatutjan-nakharary-heci-petakanacman-mej-voreve-khndir-chi-tesnum-90909889.html
Արդարադատության նախարարը ՀԷՑ–ի պետականացման մեջ որևէ խնդիր չի տեսնում
Արդարադատության նախարարը ՀԷՑ–ի պետականացման մեջ որևէ խնդիր չի տեսնում
Sputnik Արմենիա
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը վստահեցնում է՝ վարչապետի հանձնարարականները պայմանավորված են եղել քաղաքացիների դժգոհություններով, ոչ թե քաղաքական... 03.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-03T13:07+0400
2025-07-03T13:07+0400
2025-07-03T13:07+0400
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
սրբուհի գալյան
հհ արդարադատության նախարարություն
սամվել կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/06/82742951_0:51:1600:951_1920x0_80_0_0_fb038cb5ed9880224e5de59de60cbb9f.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ՀԷՑ–ի պետականացման մեջ որևէ խնդիր չի տեսնում։ Նա լրագրողների հետ ճեպազրույցում հիշեցրեց, որ քաղաքացիները դժգոհ են ՀԷՑ–ի աշխատանքից։ Դիտարկմանը, որ դժգոհ են նաև «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատանքից, չբացառեց, որ այս հարցով էլ կարող են քննարկումներ ծավալվել։««Վեոլիա ջրի» հետ կապված այլ լուծումներ ևս կարող են քննարկվել, ես հիմա չեմ կարող այս մասին խոսել»,– ասաց Սրբուհի Գալյանը։Նախարարի խոսքով՝ ՀԷՑ–ի աշխատանքներից դժգոհությունները եղել են ավելի վաղ, քան Սամվել Կարապետյանի հետ կապված իրադարձությունները։ Վստահեցրեց՝ խնդիրների լուծման հրահանգներն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանից եղել են ավելի վաղ։ Սրբուհի Գալյանը վստահ է՝ գործարար Սամվել Կարապետյանի հայտարարություններն են հաջորդել ՀԷՑ–ի հետ կապված խնդիրների լուծման հանձնարարականին։Իսկ որքանով է իրավաչափ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սպառնալը քաղաքացիներին աշխատանքից հեռացնել, եթե մասնակցեն ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի ցույցերին։«Որևէ մեկը չի կարող սպառնալ ազատ կամքի իրացման հետ կապված, եթե այդ կամքն իրապես ազատ է։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պարտադրաբար, ոչ թե կամավոր կերպով հավաքներին մասնակցելու դեպքում կարող է ունենալ որոշակի հետևանքներ»,– նշեց Գալյանը։Հուլիսի 2–ին ՀՀ Ազգային ժողովը 65 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Խորհրդարանը նախագիծը քննարկում է երկրորդ ընթերցմամբ, քննարկումը շարունակվում է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/06/82742951_96:0:1517:1066_1920x0_80_0_0_8d95521dd404babf981f527005d6ccd8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), սրբուհի գալյան, հհ արդարադատության նախարարություն, սամվել կարապետյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), սրբուհի գալյան, հհ արդարադատության նախարարություն, սամվել կարապետյան
Արդարադատության նախարարը ՀԷՑ–ի պետականացման մեջ որևէ խնդիր չի տեսնում
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը վստահեցնում է՝ վարչապետի հանձնարարականները պայմանավորված են եղել քաղաքացիների դժգոհություններով, ոչ թե քաղաքական գործընթացներով։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ՀԷՑ–ի պետականացման մեջ որևէ խնդիր չի տեսնում։ Նա լրագրողների հետ ճեպազրույցում հիշեցրեց, որ քաղաքացիները դժգոհ են ՀԷՑ–ի աշխատանքից։ Դիտարկմանը, որ դժգոհ են նաև «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատանքից, չբացառեց, որ այս հարցով էլ կարող են քննարկումներ ծավալվել։
««Վեոլիա ջրի» հետ կապված այլ լուծումներ ևս կարող են քննարկվել, ես հիմա չեմ կարող այս մասին խոսել»,– ասաց Սրբուհի Գալյանը։
Նախարարի խոսքով՝ ՀԷՑ–ի աշխատանքներից դժգոհությունները եղել են ավելի վաղ, քան Սամվել Կարապետյանի հետ կապված իրադարձությունները։ Վստահեցրեց՝ խնդիրների լուծման հրահանգներն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանից եղել են ավելի վաղ։ Սրբուհի Գալյանը վստահ է՝ գործարար Սամվել Կարապետյանի հայտարարություններն են հաջորդել ՀԷՑ–ի հետ կապված խնդիրների լուծման հանձնարարականին։
«Գուցե՞ այդ հայտարարությունները, որոնք արվել են համապատասխան անձանց կողմից, պայմանավորված են հենց այդ խնդիրների քննարկմամբ և հանձնարարականներով, որոնք տրվել են այդ խնդիրը լուծելու համար։ Ես գիտեմ և ասում եմ՝ այո»,– շարունակեց Գալյանը։
Իսկ որքանով է իրավաչափ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սպառնալը քաղաքացիներին աշխատանքից հեռացնել, եթե մասնակցեն ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի ցույցերին։
«Որևէ մեկը չի կարող սպառնալ ազատ կամքի իրացման հետ կապված, եթե այդ կամքն իրապես ազատ է։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պարտադրաբար, ոչ թե կամավոր կերպով հավաքներին մասնակցելու դեպքում կարող է ունենալ որոշակի հետևանքներ»,– նշեց Գալյանը։
Հուլիսի 2–ին ՀՀ Ազգային ժողովը 65 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ ձայներով
առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Խորհրդարանը նախագիծը քննարկում է երկրորդ ընթերցմամբ, քննարկումը շարունակվում է։