https://arm.sputniknews.ru/20250702/trampy-hajtararel-e-vor-israjely-hamadzajnel-e-gazajum-hradadari-pajmannerin-90861448.html
Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայում հրադադարի պայմաններին
Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայում հրադադարի պայմաններին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի վարչապետի խորհրդական Ռոն Դերմերը մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի վարչակազմի հետ բանակցությունների։ 02.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-02T09:29+0400
2025-07-02T09:29+0400
2025-07-02T09:33+0400
դոնալդ թրամփ
իսրայել
գազայի հատված
համաս
հրադադար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/05/89732595_0:0:3072:1728_1920x0_80_0_0_e0148d34d67adc19edf801b33c94d604.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Իսրայելն ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ համաձայնել է Գազայի հատվածում 60–օրյա հրադադարի պայմաններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։Ավելի վաղ ABC հեռուստաալիքը, հղում անելով իսրայելցի պաշտոնյայի, հաղորդել էր, որ Իսրայելի վարչապետի խորհրդական Ռոն Դերմերը հունիսի 30-ին կժամանի Վաշինգտոն՝ Թրամփի վարչակազմի հետ բանակցելու համար։Միևնույն ժամանակ նա զգուշացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը, որ նրա համար իրավիճակը միայն կվատանա, եթե չընդունի Իսրայելի հետ հրադադարի մասին վերջին առաջարկը։Մարտի 18-ի գիշերը ՑԱԽԱԼ-ը վերսկսել է հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումները կշարունակվեն՝ կապված ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագիրն ընդունելուց հրաժարվելու հետ:Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Դամասկոսից հարավ ընկած շրջանինԻսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պաշտոնապես զինադադարն ավարտվել է մարտի 1-ին, սակայն ռազմական գործողությունները չեն վերսկսվել Գազայի կարգավորման շուրջ բանակցությունների շարունակմանը կողմերին ներգրավելու միջնորդական փորձերի պատճառով:
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/05/89732595_0:0:2732:2048_1920x0_80_0_0_29a63f7a5990360569a24ac0160ef71d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, իսրայել, գազայի հատված, համաս, հրադադար
դոնալդ թրամփ, իսրայել, գազայի հատված, համաս, հրադադար
Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայում հրադադարի պայմաններին
09:29 02.07.2025 (Թարմացված է: 09:33 02.07.2025) Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի վարչապետի խորհրդական Ռոն Դերմերը մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի վարչակազմի հետ բանակցությունների։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Իսրայելն ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ համաձայնել է Գազայի հատվածում 60–օրյա հրադադարի պայմաններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ավելի վաղ ABC հեռուստաալիքը, հղում անելով իսրայելցի պաշտոնյայի, հաղորդել էր, որ Իսրայելի վարչապետի խորհրդական Ռոն Դերմերը հունիսի 30-ին կժամանի Վաշինգտոն՝ Թրամփի վարչակազմի հետ բանակցելու համար։
«Այսօր իմ ներկայացուցիչները երկար և արդյունավետ հանդիպում են ունեցել իսրայելցիների հետ Գազայի հարցով։ Իսրայելը համաձայնել է 60-օրյա հրադադարի անհրաժեշտ պայմաններին, որի ընթացքում մենք կաշխատենք բոլոր կողմերի հետ՝ պատերազմին վերջ դնելու համար։ Կատարցիներն ու եգիպտացիները, որոնք շատ են աշխատել խաղաղություն հաստատելու համար, կներկայացնեն այս վերջնական առաջարկը (ՀԱՄԱՍ շարժմանը – խմբ.)», – գրել է Թրամփը իր Truth Social սոցցանցում։
Միևնույն ժամանակ նա զգուշացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը, որ նրա համար իրավիճակը միայն կվատանա, եթե չընդունի Իսրայելի հետ հրադադարի մասին վերջին առաջարկը։
Մարտի 18-ի գիշերը ՑԱԽԱԼ-ը վերսկսել է հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումները կշարունակվեն՝ կապված ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագիրն ընդունելուց հրաժարվելու հետ:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պաշտոնապես զինադադարն ավարտվել է մարտի 1-ին, սակայն ռազմական գործողությունները չեն վերսկսվել Գազայի կարգավորման շուրջ բանակցությունների շարունակմանը կողմերին ներգրավելու միջնորդական փորձերի պատճառով: