https://arm.sputniknews.ru/20250702/em-n-shat-shutvov-kynduni-verjin-3-tarum-rd-i-dem-amenakhist-patzhamijvocnery-barrvo-90885732.html
ԵՄ-ն շատ շուտով կընդունի «վերջին 3 տարում ՌԴ-ի դեմ ամենախիստ պատժամիջոցները». Բարրո
ԵՄ-ն շատ շուտով կընդունի «վերջին 3 տարում ՌԴ-ի դեմ ամենախիստ պատժամիջոցները». Բարրո
Sputnik Արմենիա
ԵՄ-ն ակնկալում է ստիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ բանակցությունների գնալ Կիևի հետ։ 02.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-02T17:33+0400
2025-07-02T17:33+0400
2025-07-02T17:44+0400
ռուսաստան
պատժամիջոցներ
ֆրանսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1a/89364558_0:84:1600:984_1920x0_80_0_0_dba6124ec44988e86f530c8980453fb0.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Եվրամիությունը «մոտակա օրերին» կընդունի «վերջին երեք տարվա ընթացքում Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցները», հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարրոն: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Այսպիսով, Բարրոյի խոսքով, ԵՄ-ն ակնկալում է ստիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցությունների գնալ Կիևի հետ:Հուլիսի 1-ին Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ տեղի է ունեցել Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը՝ նշելով, որ այն կրել է բովանդակալից բնույթ: Առաջնորդները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, իրանա-իսրայելական առճակատումը և Իրանի միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածները: Այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:Խոսելով Ուկրաինայում խաղաղ կարգավորման հեռանկարների մասին՝ Ռուսաստանի նախագահը Մակրոնին հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը «Արևմուտքի քաղաքականության ուղղակի հետևանքն է»: Նա ընդգծել է, որ հնարավոր պայմանավորվածությունները պետք է կրեն համալիր և երկարաժամկետ բնույթ, նախատեսեն ուկրաինական ճգնաժամի սկզբնական պատճառների վերացում և հենվեն տարածքային նոր իրողությունների վրա: Լավրովը հայտարարել է, որ Մակրոնն ու Մերցը վերջնականապես կորցրել են ողջամտությունըРБК-Украина գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հուլիսի 1-ին հաղորդել է, որ Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն և մանրամասներ պատմել Ռուսաստանի նախագահի հետ խոսակցության մասին:ՌԴ-ն բազմիցս հայտարարել է, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել: Մոսկվայում նշել են, որ Արևմուտքին պակասում է խիզախությունը՝ ճանաչելու ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ձախողումը։ Արևմտյան երկրներում բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ են։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1a/89364558_89:0:1512:1067_1920x0_80_0_0_a5903641884f495b9ed26ad7310164be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, պատժամիջոցներ, ֆրանսիա
ռուսաստան, պատժամիջոցներ, ֆրանսիա
ԵՄ-ն շատ շուտով կընդունի «վերջին 3 տարում ՌԴ-ի դեմ ամենախիստ պատժամիջոցները». Բարրո
17:33 02.07.2025 (Թարմացված է: 17:44 02.07.2025) ԵՄ-ն ակնկալում է ստիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ բանակցությունների գնալ Կիևի հետ։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Եվրամիությունը «մոտակա օրերին» կընդունի «վերջին երեք տարվա ընթացքում Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցները», հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարրոն: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մոտակա օրերին կընդունենք վերջին երեք տարվա ընթացքում մեր սահմանած ամենախիստ պատժամիջոցները։ Դրանք կիրագործվեն ԱՄՆ-ի հետ համակարգմամբ, որտեղ հուլիսի սկզբին սպասվում է, որ ԱՄՆ Սենատը կընդունի ծավալուն պատժամիջոցների փաթեթը», - հայտարարել է նա Monde պարբերականին տված հարցազրույցում։
Այսպիսով, Բարրոյի խոսքով, ԵՄ-ն ակնկալում է ստիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցությունների գնալ Կիևի հետ:
Հուլիսի 1-ին Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ տեղի է ունեցել Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի
հեռախոսազրույցը՝ նշելով, որ այն կրել է բովանդակալից բնույթ: Առաջնորդները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, իրանա-իսրայելական առճակատումը և Իրանի միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածները: Այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:
Խոսելով Ուկրաինայում խաղաղ կարգավորման հեռանկարների մասին՝ Ռուսաստանի նախագահը Մակրոնին հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը «Արևմուտքի քաղաքականության ուղղակի հետևանքն է»: Նա ընդգծել է, որ հնարավոր պայմանավորվածությունները պետք է կրեն համալիր և երկարաժամկետ բնույթ, նախատեսեն ուկրաինական ճգնաժամի սկզբնական պատճառների վերացում և հենվեն տարածքային նոր իրողությունների վրա:
РБК-Украина գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հուլիսի 1-ին հաղորդել է, որ Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն և մանրամասներ պատմել Ռուսաստանի նախագահի հետ խոսակցության մասին:
ՌԴ-ն բազմիցս հայտարարել է, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել: Մոսկվայում նշել են, որ Արևմուտքին պակասում է խիզախությունը՝ ճանաչելու ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ձախողումը։ Արևմտյան երկրներում բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ են։