00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանում գտնվող ռուսաստանցիները հայտնել են բռնության դեպքերի մասին. դեսպանատուն

© PhotoԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2025
Բաժանորդագրվել
Կապված լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումների հետ, դեսպանությունը մեկնաբանել է իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Ադրբեջանում գտնվող ռուսաստանցիները, այդ թվում՝ զբոսաշրջիկներ, հայտնել են, որ քաղաքացիական հագուստով անձինք, որոնք ներկայացել են որպես ոստիկաններ, իրենց նկատմամբ ֆիզիկական բռնություն են կիրառել, այսօր հայտարարել է Բաքվում ՌԴ դեսպանատունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Բաքու քաղաքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները մեկնաբանելու մասին ԶԼՄ-ների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումների կապակցությամբ հայտնում ենք, որ վերջին օրվա ընթացքում դեսպանատունը բազմաթիվ դիմումներ է ստացել Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից, այդ թվում՝ զբոսաշրջիկներից։ Նրանք հայտնել են իրենց բնակության վայրեր քաղաքացիական հագուստով մարդկանց գալու մասին (վերջիններից ոմանք ներկայացել են, որպես ոստիկանության աշխատակիցներ), որոնք հետաքրքրվել են երկրում իրենց գտնվելու նպատակի մասին և ստուգել փաստաթղթերը: Դիմողներից մի քանիսի խոսքով՝ իրենց և իրենց ընտանիքների անդամների նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրվել», - ասված է հայտարարության մեջ:
Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին անհիմն ձերբակալել են «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մաս կազմող Sputnik Ադրբեջանի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին, որոնք ավելի ուշ դատարանի կողմից կալանավորվել են չորս ամսով։
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը ադրբեջանական ուժայինների գործողություններն անվանել է անհիմն, իսկ մեղադրանքները՝ մտացածին: Խմբագրության աշխատանքն արգելված է, ձերբակալվածների հետ կապ չկա. լրագրողներին թույլ չեն տալիս տեսակցել ո’չ հյուպատոսության աշխատողների, ո’չ բարեկամների հետ: Մեդիախմբի մամուլի ծառայության տվյալներով՝ Կարտավիխի առողջական վիճակը տագնապալի է, նրան անհրաժեշտ է դեղորայք, այդ թվում՝ ինսուլին:
«Ռոսիա սեգոդնյա»-ն պահանջել է Ադրբեջանի իրավապահ մարմիններին՝անվերապահորեն պահպանել օրենսդրության պահանջները և անհապաղ ազատ արձակել իրենց մասնագիտական պարտքը կատարած մարդկանց: Մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարել է, որ տեղի ունեցողն ընկալվում է որպես անարդարություն և կարծես Ռուսաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունները վատթարացնելու նպատակով կանխամտածված քայլ է:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ուշադրության կենտրոնում է պահում Sputnik Ադրբեջանի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալման փաստը: Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի հետ ուղիղ շփումների ընթացքում կհաջողվի հասնել ձերբակալված լրագրողների ազատ արձակմանը, նշել է նա:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իր հերթին, ընդգծել է, որ Բաքուն երբեք պահանջներ չի ներկայացրել ո’չ Sputnik Ադրբեջանի գրասենյակի, ո’չ էլ լրագրողների աշխատանքի նկատմամբ։ Գործակալության դեմ ուղղված քայլերը, նրա խոսքով, թելադրված են այլ նկատառումներով։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հուլիսի 1-ին հայտնել են Բաքվում Ռուսաստանի ութ քաղաքացիների ձերբակալության մասին, որոնք, ադրբեջանական կողմի պնդմամբ, կապված են Իրանից թմրանյութերի տարանցման և կիբեռհանցագործությունների հետ. նրանք կալանավորվել են չորս ամսով:
Լրահոս
0