Խորհրդարանի «Քաղպայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Ազգային Ժողովի հայտարարության նախագիծ՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության» մասին։
Քննչական գործողությունների արդյունքում «Տաշիր» ընկերության երևանյան գրասենյակից առգրավվել են համակարգիչներ ու փաստաթղթեր։
«ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից, իսկ նրանք, ովքեր ՀԷՑ-ի աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն»,-սպառնացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։