https://arm.sputniknews.ru/20250701/vagharshapati-ev-khvoji-miavvorumn-aveli-efektiv-karavarman-hamar-e-qaghaqakan-npatak-chka-tken-90842760.html
Վաղարշապատի և Խոյի միավորումն ավելի էֆեկտիվ կառավարման համար է, քաղաքական նպատակ չկա․ ՏԿԵՆ
Վաղարշապատի և Խոյի միավորումն ավելի էֆեկտիվ կառավարման համար է, քաղաքական նպատակ չկա․ ՏԿԵՆ
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը վստահ է՝ համայնքների միավորման համար հիմնավորում չկա, պատճառը քաղաքական է։ 01.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-01T16:04+0400
2025-07-01T16:04+0400
2025-07-01T16:36+0400
վաղարշապատ
համայնքների խոշորացում
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
դավիթ խուդաթյան
խոյ
https://cdn.am.sputniknews.ru/img/969/31/9693105_0:0:1501:844_1920x0_80_0_0_d6918340d1ce39226c6e3309058eafdc.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik․ Վաղարշապատ և Խոյ համայնքների միավորման նպատակը համայնքն ավելի արդյունավետ կառավարելու համար է։ Այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության անդամ Արման Ղազարյանի հարցին։Նշենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ «Հայաստան» խմբակցության անդամ Արման Ղազարյանը մեղադրեց իշխանություններին համայնքային լսումների և հանրային քննարկումների բացակայության պայմաններում համայնքների խոշորացման գործընթաց սկսելու մեջ։ Ղազարյանի խոսքով՝ նպատակը զուտ քաղաքական է, համայնքների միավորմամբ հասնել նրան, որ ՏԻՄ ընտրություններում ՔՊ թեկնածուն հաղթի։Նրա խոսքով՝ միավորված համայնքն ավելի մեծ թվով բնակիչներ կունենա, հետևաբար նաև պետբյուջեից ավելի շատ միջոցներ կուղղվեն։Արման Ղազարյանն էլ հակադարձեց նախարարին՝ եթե քաղաքական նպատակ չկա, ի՞նչ հիմնավորմամբ է նման որոշում կայացվել, ընդ որում՝ առանց լսումներ անցկացնելու։Խուդաթյանը պնդում է՝ և՛ ենթակառուցվածքներով, և՛ աշխարհագրական տեղաբաշխմամբ՝ Վաղարշապատն ու Խոյը կպած համայնքներ են, ուստի որևէ տրամաբանություն խախտված չէ։ Ըստ նրա՝ բավական երկար ժամանակ է, որ խոշորացման կամ միավորման նախագիծը շրջանառության մեջ է դրվել, պնդում է նաև, որ առնվազն Վաղարշապատում հանրային քննարկում եղել է։«Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանն էլ հավելեց՝ Սահմանադրության խախտում է արվել, օրենքի նախագիծ է բերվել՝ առանց հանրային լսումների։«Եթե պարոն Ղալումյանը (ՔՊ–ական պատգամավոր Վահե Ղալումյան– խմբ․) հանդիպել է Վաղարշապատում աշխատակազմի ներկայացուցիչների հետ, դա համայնքի կարծիքի լսում չէ, և կայքում որևէ բան չկա»,- ասաց Կյուրեղյանը։Խուդաթյանը շարունակում է պնդել՝ համայնքում լսում եղել է, բնակիչներն իրենք են որոշում՝ մասնակցել, թե ոչ։ Այն, որ չեն մասնակցել, չի նշանակում, թե դրա հնարավորությունը չեն ունեցել։Հակադարձելով ընդդիմադիր պատգամավորներին՝ Խուդաթյանը նշեց, թե իշխանությունը քաղաքական նպատակ չունի, որովհետև երկու համայնքներն էլ այս պահին ղեկավարում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ։«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանի խոսքով՝ Վաղարշապատի համայնքապետի հրաժարականից հետո թեպետ ավագանու ՔՊ-ական բավարար թվով անդամներ կան համայնքապետ ընտրելու համար, բայց իշխանությունը գիտակցում է՝ կարող թեկնածու չկա, ուստի որոշել են Խոյի հետ միավորել։Ըստ նրա՝ եթե մի օր էլ առողջապահության նախարարի հարմար թեկնածու չլինի, իշխանությունը կարող է որոշել, օրինակ, առողջապահության նախարարությունն էլ միավորել ԿԳՄՍՆ-ի հետ, միայն թե ՔՊ-ական նախարար լինի։Հիշեցնենք` Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական տվեց։Գասպարյանի հրաժարականից հետո Վաղարշապատի համայնքապետի ընտրության համար հրավիրված ավագանու նիստը հունիսի 12–ին տապալվեց։ ՔՊ խմբակցության ավագանու 15 անդամները չէին ներկայացել նիստին, ինչի հետևանքով քվորում չապահովվեց։ Նիստին ներկա էին միայն ընդդիմադիր երկու խմբակցությունների ավագանու անդամներ։Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 16–ին։
վաղարշապատ
խոյ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/969/31/9693105_33:0:1366:1000_1920x0_80_0_0_2db9c6b0e99e251ce0875a53de5e3270.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վաղարշապատ, համայնքների խոշորացում, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), դավիթ խուդաթյան, խոյ
վաղարշապատ, համայնքների խոշորացում, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), դավիթ խուդաթյան, խոյ
Վաղարշապատի և Խոյի միավորումն ավելի էֆեկտիվ կառավարման համար է, քաղաքական նպատակ չկա․ ՏԿԵՆ
16:04 01.07.2025 (Թարմացված է: 16:36 01.07.2025) Ընդդիմադիր պատգամավորը վստահ է՝ համայնքների միավորման համար հիմնավորում չկա, պատճառը քաղաքական է։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik․ Վաղարշապատ և Խոյ համայնքների միավորման նպատակը համայնքն ավելի արդյունավետ կառավարելու համար է։ Այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության անդամ Արման Ղազարյանի հարցին։
Նշենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ «Հայաստան» խմբակցության անդամ Արման Ղազարյանը մեղադրեց իշխանություններին համայնքային լսումների և հանրային քննարկումների բացակայության պայմաններում համայնքների խոշորացման գործընթաց սկսելու մեջ։ Ղազարյանի խոսքով՝
նպատակը զուտ քաղաքական է, համայնքների միավորմամբ հասնել նրան, որ ՏԻՄ ընտրություններում ՔՊ թեկնածուն հաղթի։
«ՀՀ-ում, բացի գոյություն ունեցող Վաղարշապատից, չկա այնպիսի համայնք, որ բաղկացած է մեկ քաղաքային և մեկ գյուղական բնակավայրից։ Համայնքն այդ տեսքով մեր համահարթեցման մասին օրենքի շրջանակներում տրված դոտացիաների տրամաբանության մեջ տուժում է, որովհետև առաջին կոմպոնենտներից մեկը, որ հաշվի է առնվում, համայնքի բազմաբնակավայր լինելն է»,- հայտարարեց Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ միավորված համայնքն ավելի մեծ թվով բնակիչներ կունենա, հետևաբար նաև պետբյուջեից ավելի շատ միջոցներ կուղղվեն։
Արման Ղազարյանն էլ հակադարձեց նախարարին՝ եթե քաղաքական նպատակ չկա, ի՞նչ հիմնավորմամբ է նման որոշում կայացվել, ընդ որում՝ առանց լսումներ անցկացնելու։
«Ընդամենը դրել եք օրենք, բրդում եք առաջ, որ կարողանաք ձեր քաղաքական նպատակներն իրագործեք։ Ձեր բերած հիմնավորումները հիմնավորում չեն խոշորացման կամ միավորվող համայնքների գործող օրենքին»,- ասաց Արման Ղազարյանը։
Խուդաթյանը պնդում է՝ և՛ ենթակառուցվածքներով, և՛ աշխարհագրական տեղաբաշխմամբ՝ Վաղարշապատն ու Խոյը կպած համայնքներ են, ուստի որևէ տրամաբանություն խախտված չէ։ Ըստ նրա՝ բավական երկար ժամանակ է, որ խոշորացման կամ միավորման նախագիծը շրջանառության մեջ է դրվել, պնդում է նաև, որ առնվազն Վաղարշապատում հանրային քննարկում եղել է։
«Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանն էլ հավելեց՝ Սահմանադրության խախտում է արվել, օրենքի նախագիծ է բերվել՝ առանց հանրային լսումների։
«Եթե պարոն Ղալումյանը (ՔՊ–ական պատգամավոր Վահե Ղալումյան– խմբ․) հանդիպել է Վաղարշապատում աշխատակազմի ներկայացուցիչների հետ, դա համայնքի կարծիքի լսում չէ, և կայքում որևէ բան չկա»,- ասաց Կյուրեղյանը։
Խուդաթյանը շարունակում է պնդել՝ համայնքում լսում եղել է, բնակիչներն իրենք են որոշում՝ մասնակցել, թե ոչ։ Այն, որ չեն մասնակցել, չի նշանակում, թե դրա հնարավորությունը չեն ունեցել։
Հակադարձելով ընդդիմադիր պատգամավորներին՝ Խուդաթյանը նշեց, թե իշխանությունը քաղաքական նպատակ չունի, որովհետև երկու համայնքներն էլ այս պահին ղեկավարում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ։
«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանի խոսքով՝ Վաղարշապատի համայնքապետի հրաժարականից հետո թեպետ ավագանու ՔՊ-ական բավարար թվով անդամներ կան համայնքապետ ընտրելու համար, բայց իշխանությունը գիտակցում է՝ կարող թեկնածու չկա, ուստի որոշել են Խոյի հետ միավորել։
Ըստ նրա՝ եթե մի օր էլ առողջապահության նախարարի հարմար թեկնածու չլինի, իշխանությունը կարող է որոշել, օրինակ, առողջապահության նախարարությունն էլ միավորել ԿԳՄՍՆ-ի հետ, միայն թե ՔՊ-ական նախարար լինի։
Հիշեցնենք` Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը մայիսի 15-ին
հրաժարական տվեց։
Գասպարյանի հրաժարականից հետո Վաղարշապատի համայնքապետի ընտրության համար հրավիրված ավագանու նիստը հունիսի 12–ին տապալվեց։ ՔՊ խմբակցության ավագանու 15 անդամները չէին ներկայացել նիստին, ինչի հետևանքով
քվորում չապահովվեց։ Նիստին ներկա էին միայն ընդդիմադիր երկու խմբակցությունների ավագանու անդամներ։
Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 16–ին։