https://arm.sputniknews.ru/20250701/vagharshapatum-haghtelu-hamar-ishkhanutjuny-khvoj-hamajnqn-e-nergravum-patgamavvor-90834200.html
Վաղարշապատում հաղթելու համար իշխանությունը Խոյ համայնքն է ներգրավում. պատգամավոր
Վաղարշապատում հաղթելու համար իշխանությունը Խոյ համայնքն է ներգրավում. պատգամավոր
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորն իշխանություններից պահանջեց ներկայացնել որևէ փաստաթուղթ, որը կհաստատի համայնքային լսումների իրականացումը։ 01.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-01T13:22+0400
2025-07-01T13:22+0400
2025-07-01T13:25+0400
տիմ ընտրություններ
վաղարշապատ
դիանա գասպարյան
աժ (ազգային ժողով)
արման ղազարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/11/87911415_1:0:940:528_1920x0_80_0_0_f336bfcd49cadf8eb4d1f3eb5cd426e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Օրենքի խախտմամբ նախագիծ եք բերել և հղում եք տալիս Ընտրական օրենսգրքին: ԱԺ-ում «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությանն այսպես արձագանքեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։ Նա մեղադրեց իշխանություններին համայնքային լսումների և հանրային քննարկումների բացակայության պայմաններում համայնքների խոշորացման գործընթաց սկսելու մեջ։Ավելի վաղ` կառավարության հունիսի 20-ի նիստում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց, որ առաջիկայում Վաղարշապատ և Խոյ համայնքները կմիավորվեն, և ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն արդեն միավորված համայնքում։Ընդդիմադիր պատգամավորն իշխանություններից պահանջեց ներկայացնել որևէ փաստաթուղթ, որը կհաստատի համայնքային լսումների իրականացումը։ Արման Ղազարյանը շեշտեց՝ իշխանությունը փորձում է քաղաքական խնդիրները լուծել վարչական լծակներով։Հիշեցնենք` Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական տվեց։ Ավելի վաղ` մարտին, հայտնի էր դարձել, որ նա 13,6 մլն դրամի գնման պայմանագիր է կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի հետ, և այդ փաստով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել։Դրանից բացի սկանդալային սպանություն էր տեղի ունեցել Գասպարյանի ՔՊ–ական ամուսնուն պատկանող գազալցակայանում։ Իսկ դեռ 2023թ․–ին լրատվամիջոցները գրում էին, որ Դիանա Գասպարյանի սկեսուրը Վաղարշապատում ապօրինի շինարարությամբ է զբաղվում։Գասպարյանի հրաժարականից հետո Վաղարշապատի համայնքապետի ընտրության համար հրավիրված ավագանու նիստը հունիսի 12–ին տապալվեց։ ՔՊ խմբակցության ավագանու 15 անդամները չէին ներկայացել նիստին, ինչի հետևանքով քվորում չապահովվեց։ Նիստին ներկա էին միայն ընդդիմադիր երկու խմբակցությունների ավագանու անդամներ։Հավելենք, որ Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 16–ին։
վաղարշապատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/11/87911415_136:0:840:528_1920x0_80_0_0_95583376164c86e50f396565867b63a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիմ ընտրություններ, վաղարշապատ, դիանա գասպարյան, աժ (ազգային ժողով), արման ղազարյան
տիմ ընտրություններ, վաղարշապատ, դիանա գասպարյան, աժ (ազգային ժողով), արման ղազարյան
Վաղարշապատում հաղթելու համար իշխանությունը Խոյ համայնքն է ներգրավում. պատգամավոր
13:22 01.07.2025 (Թարմացված է: 13:25 01.07.2025) Ընդդիմադիր պատգամավորն իշխանություններից պահանջեց ներկայացնել որևէ փաստաթուղթ, որը կհաստատի համայնքային լսումների իրականացումը։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Օրենքի խախտմամբ նախագիծ եք բերել և հղում եք տալիս Ընտրական օրենսգրքին: ԱԺ-ում «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությանն այսպես արձագանքեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։ Նա մեղադրեց իշխանություններին համայնքային լսումների և հանրային քննարկումների բացակայության պայմաններում համայնքների խոշորացման գործընթաց սկսելու մեջ։
Ավելի վաղ` կառավարության հունիսի 20-ի նիստում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Դավիթ Խուդաթյանը հայտարարեց, որ առաջիկայում Վաղարշապատ և Խոյ համայնքները կմիավորվեն, և ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն արդեն միավորված համայնքում։
«Դրա փոխարեն կարող եք պարզ, շիտակ հնչեցնել, որ դուք Վաղարշապատ համայնքում չունեք ձեր սրտի թեկնածուն, փորձում եք Խոյ համայնքը միավորել, որ ձեր թեկնածուին նշանակեք, որ փորձի վարչական լծակներ օգտագործել, որ ձեր ցանկալի արդյունքին հասնեք, ինչը, կարծում եմ, չի ստացվելու»,- շարունակեց Ղազարյանը։
Ընդդիմադիր պատգամավորն իշխանություններից պահանջեց ներկայացնել որևէ փաստաթուղթ, որը կհաստատի համայնքային լսումների իրականացումը։ Արման Ղազարյանը շեշտեց՝ իշխանությունը փորձում է քաղաքական խնդիրները լուծել վարչական լծակներով։
Հիշեցնենք` Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը մայիսի 15-ին
հրաժարական տվեց։ Ավելի վաղ` մարտին, հայտնի էր դարձել, որ նա
13,6 մլն դրամի գնման պայմանագիր է կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի հետ, և այդ փաստով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել։
Դրանից բացի
սկանդալային սպանություն էր տեղի ունեցել Գասպարյանի ՔՊ–ական ամուսնուն պատկանող գազալցակայանում։ Իսկ դեռ 2023թ․–ին լրատվամիջոցները գրում էին, որ Դիանա Գասպարյանի սկեսուրը Վաղարշապատում ապօրինի շինարարությամբ է զբաղվում։
Գասպարյանի հրաժարականից հետո Վաղարշապատի համայնքապետի ընտրության համար հրավիրված ավագանու նիստը հունիսի 12–ին տապալվեց։ ՔՊ խմբակցության ավագանու 15 անդամները չէին ներկայացել նիստին, ինչի հետևանքով
քվորում չապահովվեց։ Նիստին ներկա էին միայն ընդդիմադիր երկու խմբակցությունների ավագանու անդամներ։
Հավելենք, որ Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 16–ին։