https://arm.sputniknews.ru/20250701/sa-hecy-khlelu-nakhagits-e-anna-grigvorjany-tke-pvokhnakhararin-90826915.html
Սա ՀԷՑ–ը խլելու նախագիծ է. Աննա Գրիգորյանը` ՏԿԵ փոխնախարարին
Սա ՀԷՑ–ը խլելու նախագիծ է. Աննա Գրիգորյանը` ՏԿԵ փոխնախարարին
Sputnik Արմենիա
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավորն ու ՏԿԵ փոխնախարարը բանավիճեցին։ 01.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-01T12:03+0400
2025-07-01T12:03+0400
2025-07-01T12:10+0400
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
ազգայնացում / պետականացում
աննա գրիգորյան
աժ (ազգային ժողով)
սամվել կարապետյան
հայ առաքելական եկեղեցի
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/01/90827339_0:0:1281:720_1920x0_80_0_0_2b9d891c8cc3ed36d199482c400ea23f.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Նախագծերի այն փաթեթը, որը ՀՀ կառավարությունը բերել է Ազգային ժողովի արտահերթ նիստի քննարկմանը, կոնկրետ ՀԷՑ–ը խլելու նախագիծ է։ Այս մասին խորհդարանում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը` հարց ուղղելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին։Ի պատասխան Սիմոնյանը հատարարեց, որ համաձայն չէ պատգամավոր գնահատականների և ձևակերպումների հետ։«Այն արտահայտությունը, որ դուք թույլ տվեցիք` ՀԷՑ և խլում, ես նախագիծը կարդացել եմ, ու երկու բառն էլ անծանոթ են, նախագծի մեջ չկան։ Նախագծերի փաթեթը ընդհանուր առմամբ վերաբերում է էներգետիկ ոլորտի` որպես ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի բարեփոխումների շարունակականությանը։ Ես վստահ եմ` բոլորդ տեղյակ եք, որ այս ոլորտում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք անգամ ապացուցելու կարիք չունենք»,– պատասխանեց Սիմոնյանը։Աննա Գրիգորյանի արձագանքը չուշացավ. «Թռնեք օդ, իջնեք ներքև` միևնույնն է` սա ՀԷՑ–ը խլելու մասին նախագիծ է, ինչքան էլ գեղեցիկ փաթեթավորումներ փորձեք անել»։Պատգամավորի համար տարօրինակ է, որ ՀՀ իշխանությունները միայն այսօր տեսան էներգետիկ ոլորտում առկա այդ խնդիրները, այլ ոչ թե մեկ կամ երկու տարի առաջ, ու որոշեցին հրատապության կարգով այն ներկայացնել ԱԺ քննարկմանը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«Թռնեք օդ, իջնեք ներքև` սա ՀԷՑ–ը խլելու նախագիծ է». Աննա Գրիգորյանը` փոխնախարարին
Sputnik Արմենիա
«Թռնեք օդ, իջնեք ներքև` սա ՀԷՑ–ը խլելու նախագիծ է». Աննա Գրիգորյանը` փոխնախարարին
2025-07-01T12:03+0400
true
PT2M49S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/01/90827339_142:0:1102:720_1920x0_80_0_0_43f22d85843d541f645966aa30e2d689.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ազգայնացում / պետականացում, աննա գրիգորյան, աժ (ազգային ժողով), սամվել կարապետյան, հայ առաքելական եկեղեցի, տեսանյութեր, տեսանյութ, видео
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ազգայնացում / պետականացում, աննա գրիգորյան, աժ (ազգային ժողով), սամվել կարապետյան, հայ առաքելական եկեղեցի, տեսանյութեր, տեսանյութ, видео
Սա ՀԷՑ–ը խլելու նախագիծ է. Աննա Գրիգորյանը` ՏԿԵ փոխնախարարին
12:03 01.07.2025 (Թարմացված է: 12:10 01.07.2025) ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավորն ու ՏԿԵ փոխնախարարը բանավիճեցին։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Նախագծերի այն փաթեթը, որը ՀՀ կառավարությունը բերել է Ազգային ժողովի արտահերթ նիստի քննարկմանը, կոնկրետ ՀԷՑ–ը խլելու նախագիծ է։ Այս մասին խորհդարանում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը` հարց ուղղելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին։
«Ռազմավարական նշանակության հարց է բերվել օրակարգ, և դուք առաջարկում եք 24–ժամյա ռեժիմով քննարկել ՀԷՑ–ի խլման գործընթացը, որն իրականում շատ մեծ, բացասական ազդեցություն է ունենալու ներդրումային ընդհանուր մթնոլորտի վրա։ Ասում եք` սա շատ հրատապ կարգով պետք է քննարկել, ինչո՞ւ հրատապ։ Իմ պատասխանն, օրինակ, այն է, որ եղել է Սամվել Կարապետյանի հայտարարությունը եկեղեցու մասով, ու դա հրատապություն է առաջացրել կառավարությունում։ Եթե այս մոտեցման հետ համաձայն չեք, ապա հիմնավորեք, թե ո՞րն է պատճառը, որ այս նախագիծը մենք պետք է հրատապ կերպով քննարկենք»,– հետաքրքրվեց Գրիգորյանը։
Ի պատասխան Սիմոնյանը հատարարեց, որ համաձայն չէ պատգամավոր գնահատականների և ձևակերպումների հետ։
«Այն արտահայտությունը, որ դուք թույլ տվեցիք` ՀԷՑ և խլում, ես նախագիծը կարդացել եմ, ու երկու բառն էլ անծանոթ են, նախագծի մեջ չկան։ Նախագծերի փաթեթը ընդհանուր առմամբ վերաբերում է էներգետիկ ոլորտի` որպես ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի բարեփոխումների շարունակականությանը։ Ես վստահ եմ` բոլորդ տեղյակ եք, որ այս ոլորտում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք անգամ ապացուցելու կարիք չունենք»,– պատասխանեց Սիմոնյանը։
Աննա Գրիգորյանի արձագանքը չուշացավ. «Թռնեք օդ, իջնեք ներքև` միևնույնն է` սա ՀԷՑ–ը խլելու մասին նախագիծ է, ինչքան էլ գեղեցիկ փաթեթավորումներ փորձեք անել»։
Պատգամավորի համար տարօրինակ է, որ ՀՀ իշխանությունները միայն այսօր տեսան էներգետիկ ոլորտում առկա այդ խնդիրները, այլ ոչ թե մեկ կամ երկու տարի առաջ, ու որոշեցին հրատապության կարգով այն ներկայացնել ԱԺ քննարկմանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։