https://arm.sputniknews.ru/20250701/peskvovn-andradardzel-e-baqvum-sputnik-i-ev-ruptly-i-ashkhatakicneri-dzerbakalutjan-masin-90838012.html
Պեսկովն անդրադարձել է Բաքվում Sputnik-ի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալությանը
Պեսկովն անդրադարձել է Բաքվում Sputnik-ի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալությանը
Sputnik Արմենիա
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Sputnik Ադրբեջանի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալությունը չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ոգուն։ 01.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-01T15:04+0400
2025-07-01T15:04+0400
2025-07-01T15:39+0400
դմիտրի պեսկով
բաքու
ռուս
ռուսաստան
լրագրող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90340066_0:0:3154:1774_1920x0_80_0_0_cbf4db7cc7df1bd3ad5ec48896c7e94a.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Մոսկվան հույս ունի, որ Բաքվի չափազանց էմոցիոնալ արձագանքը կփոխարինվի ուղիղ հաղորդակցմամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Sputnik Ադրբեջանի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալությունը Բաքվում։Նա նաև ընդգծել է, որ նման միջոցառումները չեն համապատասխանում ընդհանուր ընդունված նորմերին և երկրների միջև հարաբերությունների ոգուն։«Իհարկե, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ նման միջոցառումները բացարձակապես չեն համապատասխանում ընդհանուր ընդունված կանոններին և նորմերին։ Եվ, իհարկե, դրանք չեն համապատասխանում ռուս-ադրբեջանական հարաբերությունների ոգուն և բնույթին», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։Ավելի վաղ` հունիսի 30–ին, Ադրբեջանի ՆԳՆ–ն հայտարարել էր Բաքվում Sputnik Ադրբեջանի գրասենյակում «գործողություն» իրականացնելու մասին։ Մոսկվայում Sputnik գործակալությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ խմբագրության հետ կապ չեն կարողանում հաստատել։ Շենքի դիմաց կանգնած են եղել Ադրբեջանի ներքին գործերի նախարարության պարեկային մեքենաներ, ինչպես նաև մգեցված ապակիներով սև միկրոավտոբուսներ։Ավելի ուշ Sputnik–ը հայտնել էր, որ Բաքվի ուժայինները անհեթեթ մեղադրանքներով ձերբակալել են երկու ռուսաստանցի լրագրողների՝ Sputnik Ադրբեջանի խմբագրության տնօրեն Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին։ Տեղական ԶԼՄ–ների փոխանցմամբ` գործակալությունից նշել են, որ աշխատակիցներին անհեթեթ մեղադրանքներ են առաջադրվել, իբր, որ նրանք «ԱԴԾ գործակալներ» են։Անարդարություն է. Կիսելյովը՝ Բաքվում Sputnik-ի ներկայացուցիչների հետ տեղի ունեցածի մասինՓետրվարին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել էր հանրապետությունում Sputnik գործակալության աշխատանքը դադարեցնելու մտադրության մասին: Sputnik–ի խմբագրությունից հայտնել էին, որ Ադրբեջանում աշխատանքի վերաբերյալ պաշտոնական արգելքներ չեն ստացվել, այս ամբողջ ընթացքում երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների աշխատանքային խմբերի միջև կառուցողական երկխոսություն էր ընթանում հնարավոր տարաձայնությունների կարգավորման վերաբերյալ:
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90340066_200:0:2931:2048_1920x0_80_0_0_d17f061f861274088f2d7fe85124aea3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, բաքու, ռուս, ռուսաստան, լրագրող
դմիտրի պեսկով, բաքու, ռուս, ռուսաստան, լրագրող
Պեսկովն անդրադարձել է Բաքվում Sputnik-ի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալությանը
15:04 01.07.2025 (Թարմացված է: 15:39 01.07.2025) Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Sputnik Ադրբեջանի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալությունը չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ոգուն։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Մոսկվան հույս ունի, որ Բաքվի չափազանց էմոցիոնալ արձագանքը կփոխարինվի ուղիղ հաղորդակցմամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Sputnik Ադրբեջանի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալությունը Բաքվում։
«Մենք կարծում ենք, որ այս ամեն դեպում էմոցիոնալ, չափազանց էմոցիոնալ արձագանքը կփոխարինվի ուղիղ հաղորդակցմամբ, որի ընթացքում բոլոր հարցերին պատասխան կտրվի», – ասել է Պեսկովը։
Նա նաև ընդգծել է, որ նման միջոցառումները չեն համապատասխանում ընդհանուր ընդունված նորմերին և երկրների միջև հարաբերությունների ոգուն։
«Իհարկե, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ նման միջոցառումները բացարձակապես չեն համապատասխանում ընդհանուր ընդունված կանոններին և նորմերին։ Եվ, իհարկե, դրանք չեն համապատասխանում ռուս-ադրբեջանական հարաբերությունների ոգուն և բնույթին», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ` հունիսի 30–ին, Ադրբեջանի ՆԳՆ–ն հայտարարել էր Բաքվում
Sputnik Ադրբեջանի գրասենյակում «գործողություն» իրականացնելու մասին։ Մոսկվայում Sputnik գործակալությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ խմբագրության հետ կապ չեն կարողանում հաստատել։ Շենքի դիմաց կանգնած են եղել Ադրբեջանի ներքին գործերի նախարարության պարեկային մեքենաներ, ինչպես նաև մգեցված ապակիներով սև միկրոավտոբուսներ։
Ավելի ուշ Sputnik–ը հայտնել էր, որ
Բաքվի ուժայինները անհեթեթ մեղադրանքներով ձերբակալել են երկու ռուսաստանցի լրագրողների՝ Sputnik Ադրբեջանի խմբագրության տնօրեն Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին։ Տեղական ԶԼՄ–ների փոխանցմամբ` գործակալությունից նշել են, որ աշխատակիցներին անհեթեթ մեղադրանքներ են առաջադրվել, իբր, որ նրանք «ԱԴԾ գործակալներ» են։
Փետրվարին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել էր հանրապետությունում Sputnik գործակալության աշխատանքը դադարեցնելու մտադրության մասին: Sputnik–ի խմբագրությունից հայտնել էին, որ Ադրբեջանում աշխատանքի վերաբերյալ պաշտոնական արգելքներ չեն ստացվել, այս ամբողջ ընթացքում երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների աշխատանքային խմբերի միջև կառուցողական երկխոսություն էր ընթանում հնարավոր տարաձայնությունների կարգավորման վերաբերյալ: