00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անարդարություն է. Կիսելյովը՝ Բաքվում Sputnik-ի ներկայացուցիչների հետ տեղի ունեցածի մասին

© Photo : ScreenshotՁերբակալման պահին
Ձերբակալման պահին - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2025
Բաժանորդագրվել
Բաքվում ձերբակալվել են Sputnik Ադրբեջանի գրասենյակի ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը:
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում Բաքվում Sputnik-ի ներկայացուցչության հետ, ընկալվում է որպես անարդարություն։
«Այն, ինչ տեղի է ունենում Բաքվում մեր ներկայացուցչության հետ, ընկալում ենք որպես անարդարություն։ Sputnik Ադրբեջանի լրագրողական աշխատանքի նկատմամբ ըստ էության դժգոհություններ չեն եղել և չկան։ Ձևական կողմերը մենք պայմանավորվել ենք կարգավորել ապրիլի 8-ին Մոսկվա ժամանած Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի այցի ընթացքում՝ միջկառավարական համաձայնագրի կնքման միջոցով։ ՌԴ ԱԳՆ-ում այդ բանակցություններին ինքս եմ մասնակցել. Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում էր փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Այդ ժամանակ էլ պայմանավորվել ենք շարունակել Sputnik Ադրբեջանի աշխատանքը Բաքվի առաջարկած ժամանակավոր իրավական սխեմայով», - ասվում է Կիսելյովի հայտարարության մեջ։
Նա նշել է, որ Բաքուն ժամանակավոր սխեմա չի առաջարկել, իսկ աշխատանքներն ընթանում էին դրան սպասելով, ինչպես նաև պայմանավորվածությունները կատարելու հույսով:
«Եվ հանկարծ խմբագրություն են մտնում Ադրբեջանի ուժայիններն ու մեր ստորաբաժանման ղեկավարությանը ձերբակալում են որպես «ԱԴԾ աշխատակիցների»՝ ձեռքերը ոլորած և գլուխներն իջեցրած, ասես ահաբեկիչներ լինեն։ Ամեն ինչ կարծես միջպետական հարաբերությունները վատացնելու համար արվող միտումնավոր քայլ լինի։ ... Ուզում եմ հավատալ, որ սա այն դեպքն է, երբ, ինչպես ժամանակին ասել էր Պուտինը, «միջին օղակն ինքնագլուխ է զբոսնում»։ Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հարաբերությունները նման բան չեն ենթադրում», - հայտարարել է Կիսելյովը։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր «Ռոսիա սեգոդնյա»-ի (Sputnik) ներկայացուցչության փակման մասին: Ռուսաստանյան ընկերությանը թույլատրվել է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։ Դրանից հետո Sputnik-ի մասնաճյուղի աշխատանքի հետ կապված խնդրի իրավական լուծման շուրջ տարվել են բանակցություններ։
Սակայն Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների սրման ֆոնին, որը ծագել է Եկատերինբուրգում սպանությունների և մահափորձերի պատճառով ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալություններից հետո, Sputnik Ադրբեջանի գրասենյակը հունիսի 30-ին ենթարկվել է խուզարկության։ ՆԳՆ-ն դա անվանել է «հատուկ գործողություն»։ Ձերբակալվել են գրասենյակի ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ, աշխատակիցներին մեղադրում են «ԱԴԾ-ի գործակալներ» լինելու մեջ։
Լրահոս
0