00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Սա խորը ազդեցություն է ունենալու ՀՀ-ի ներքին և արտաքին քաղաքականության վրա․ Արա Պողոսյան
09:05
7 ր
Հակոբ Ավագյան
Սրճարան–ռեստորանների մեծամասնությունը հունվարի 1-ից հետո կարող է փակվել. Հակոբ Ավագյան
09:13
5 ր
Անուշ Հարությունյան
«NAN» մանկական կերերի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. Անուշ Հարությունյան
09:19
1 ր
Աիդա Ղարիբյան
Կաթնախառնուրդը կիրառվում է բացառիկ դեպքերում, երբ գործ ունենք հիվանդ երեխայի հետ. Աիդա Ղարիբյան
09:20
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԷՑ–ի պետականացման նախագիծն ԱԺ–ում քննարկվելու է 3–ժամյա ռեժիմով

© АРКАЗАО «Электросети Армении»
ЗАО «Электросети Армении» - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2025
Բաժանորդագրվել
ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն ըստ էության խուսափեց ուղիղ պատասխաններից` նշելով, որ պատգամավորի բարձրացրած բոլոր հարցերը կքննարկվեն ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀԷՑ–ի պետականացման նախագիծը ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ քննարկվելու է 3–ժամյա ռեժիմով։ Այս հանգամանքը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի համար խիստ կասկածելի է, և նա իր դժգոհությունը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին։
«Նախագծերի փաթեթը 3– ժամյա ռեժիմով բերվել է ԱԺ, սակայն դուք` ՏԿԵ նախարարությունը, կառավարության այս նախագծի վերաբերյալ նշել եք, որ այն լրամշակման կարիք ունի, մանավանդ նշել եք նաև ՀՀ պետական բյուջեի ծախսերի խիստ անորոշության մասին։ Այնպիսի ռազմավարական մի ոլորտ, որը վերաբերում է ՀՀ յուրաքաչյուր քաղաքացու, որը մտնելու է յուրաքանչյուր քաղաքացու գրպան, այդպես ոտքի վրա` 3– ժամյա ռեժիմով բերել մի օրենք, դա անընդունելի է։ Մանավանդ, այն նաև վերաբերելու է ՀՀ և՛ ներդրումային մթնոլորտին, և՛ կառավարման համակարգին, և՛ էներգետիկայի ոլորտին»,– հայտարարեց Մանուկյանը։
ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն ըստ էության խուսափեց ուղիղ պատասխաններից` նշելով, որ պատգամավորի բարձրացրած բոլոր հարցերը կքննարկվեն ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։
«Ինչ վերաբերում է իմ անձնական կարծիքին, ապա ցանկացած ռազմավարական ոլորտ ունի կարևոր նշանակություն, և այդ ոլորտում իրականացվող վերահսկողությունը շատ կարևոր է։ Այն քայլերը, որոնք իրականացվում են, բխում են ՀՀ քաղաքացիների շահերից»,– ասաց նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Լրահոս
0