https://arm.sputniknews.ru/20250701/baqvi-gvortsvoghutjunnery-himq-chunen-rvosia-segvodnja-90843569.html
Բաքվի գործողությունները հիմք չունեն. «Ռոսիա սեգոդնյա»
Բաքվի գործողությունները հիմք չունեն. «Ռոսիա սեգոդնյա»
Sputnik Արմենիա
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը կոչ է արել ադրբեջանական իշխանություններին անհապաղ կարգավորել անընդունելի իրավիճակը և ազատ արձակել Sputnik Ադրբեջանի ձերբակալված... 01.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-01T16:21+0400
2025-07-01T16:21+0400
2025-07-01T16:24+0400
բաքու
ձերբակալություն
«ռոսիա սեգոդնյա» մտգ
sputnik
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/01/90841497_0:36:850:514_1920x0_80_0_0_127ebb0281f41804016780a326642d7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Sputnik Ադրբեջանի ղեկավարության և աշխատակիցների ձերբակալման հետ կապված գործողությունները հիմք չունեն և խորը մտահոգություն են առաջացնում։ Այս մասին ասվում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մամուլի ծառայության հայտարարության մեջ՝ կապված Բաքվի իրադարձությունների հետ։Ավելի վաղ Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Բաքվում Sputnik Ադրբեջանի խմբագրությունում կատարված խուզարկություններից հետո յոթ մարդ է ձերբակալվել:Նշվում է, որ նրանց մեղադրանք չի առաջադրվել, Ռուսաստանի քաղաքացիների մոտ հյուպատոսական աշխատակիցների մուտքը ապահովված չէ, առկա տեղեկատվության համաձայն՝ խուզարկություն է կատարվել գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխի բնակարանում, առգրավվել է համակարգչային տեխնիկա:«Այս բոլոր գործողությունները որևէ հիմք չունեն և հանգեցրել են Sputnik Ադրբեջանի աշխատանքի արգելափակմանը»,-նշել են «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մամուլի ծառայությունում:Մամուլի ծառայությունից նաև հայտնել են, որ Իգոր Կարտավիխի առողջությունը մեծ անհանգստություն է առաջացնում։ Նրան անհրաժեշտ են դեղամիջոցներ, այդ թվում՝ ինսուլին:Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր «Ռոսիա սեգոդնյա»-ի (Sputnik) ներկայացուցչության փակման մասին: Ռուսաստանյան ընկերությանը թույլատրվել է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։ Դրանից հետո Sputnik-ի մասնաճյուղի աշխատանքի հետ կապված խնդրի իրավական լուծման շուրջ տարվել են բանակցություններ։Անարդարություն է. Կիսելյովը՝ Բաքվում Sputnik-ի ներկայացուցիչների հետ տեղի ունեցածի մասինՍակայն Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների սրման ֆոնին, որը ծագել է Եկատերինբուրգում սպանությունների և մահափորձերի պատճառով ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալություններից հետո, Sputnik Ադրբեջանի գրասենյակը ենթարկվել է խուզարկության։ՆԳՆ-ն դա անվանել է «հատուկ գործողություն»։ Ձերբակալվել են գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ` աշխատակիցներին առաջադրվել են անհեթեթ մեղադրանքներ, թե իբր վերջիններս «ԱԴԾ-ի գործակալներ են»։ Բաքվում Sputnik Ադրբեջանի խմբագրությունում խուզարկություններից հետո ձերբակալվել է յոթ մարդ, որոնցից երկուսը կալանավորվել են։
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/01/90841497_0:37:550:450_1920x0_80_0_0_bb302e3a756e5f81d765f33cfb554b03.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բաքու, ձերբակալություն, «ռոսիա սեգոդնյա» մտգ, sputnik
բաքու, ձերբակալություն, «ռոսիա սեգոդնյա» մտգ, sputnik
Բաքվի գործողությունները հիմք չունեն. «Ռոսիա սեգոդնյա»
16:21 01.07.2025 (Թարմացված է: 16:24 01.07.2025) «Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը կոչ է արել ադրբեջանական իշխանություններին անհապաղ կարգավորել անընդունելի իրավիճակը և ազատ արձակել Sputnik Ադրբեջանի ձերբակալված աշխատակիցներին:
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Sputnik Ադրբեջանի ղեկավարության և աշխատակիցների ձերբակալման հետ կապված գործողությունները հիմք չունեն և խորը մտահոգություն են առաջացնում։ Այս մասին ասվում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մամուլի ծառայության հայտարարության մեջ՝ կապված Բաքվի իրադարձությունների հետ։
Ավելի վաղ Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Բաքվում Sputnik Ադրբեջանի խմբագրությունում կատարված խուզարկություններից հետո յոթ մարդ է ձերբակալվել:
««Ռոսիա սեգոդնյան» խորապես մտահոգված է Բաքվում Ռուսաստանի երկու քաղաքացիների՝ Sputnik Ադրբեջանի ղեկավարների ձերբակալությամբ: Նրանց հետ միասին ձերբակալվել են նաև խմբագրության մի քանի աշխատակիցներ՝ Ադրբեջանի քաղաքացիներ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ նրանց մեղադրանք չի առաջադրվել, Ռուսաստանի քաղաքացիների մոտ հյուպատոսական աշխատակիցների մուտքը ապահովված չէ, առկա տեղեկատվության համաձայն՝ խուզարկություն է կատարվել գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխի բնակարանում, առգրավվել է համակարգչային տեխնիկա:
«Այս բոլոր գործողությունները որևէ հիմք չունեն և հանգեցրել են Sputnik Ադրբեջանի աշխատանքի արգելափակմանը»,-նշել են «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մամուլի ծառայությունում:
Մամուլի ծառայությունից նաև հայտնել են, որ Իգոր Կարտավիխի առողջությունը մեծ անհանգստություն է առաջացնում։ Նրան անհրաժեշտ են դեղամիջոցներ, այդ թվում՝ ինսուլին:
«Կոչ ենք անում ադրբեջանական իշխանություններին անհապաղ կարգավորել անընդունելի իրավիճակը և ազատ արձակել մեր գործընկերներին»,-հայտարարել են «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր «Ռոսիա սեգոդնյա»-ի (Sputnik) ներկայացուցչության փակման մասին: Ռուսաստանյան ընկերությանը թույլատրվել է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։ Դրանից հետո Sputnik-ի մասնաճյուղի աշխատանքի հետ կապված խնդրի իրավական լուծման շուրջ տարվել են բանակցություններ։
Սակայն Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների սրման ֆոնին, որը ծագել է Եկատերինբուրգում սպանությունների և մահափորձերի պատճառով ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալություններից հետո, Sputnik Ադրբեջանի գրասենյակը ենթարկվել է խուզարկության։
ՆԳՆ-ն դա անվանել է
«հատուկ գործողություն»։ Ձերբակալվել են գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ` աշխատակիցներին առաջադրվել են անհեթեթ մեղադրանքներ, թե իբր վերջիններս
«ԱԴԾ-ի գործակալներ են»։ Բաքվում Sputnik Ադրբեջանի խմբագրությունում խուզարկություններից հետո ձերբակալվել է յոթ մարդ, որոնցից
երկուսը կալանավորվել են։