00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Сицилийская мафия, резня в Портелла-делла-Джинестре
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը խափանել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու փորձը. Ալի Խամենեիի խորհրդական

© AP Photo / Vahid SalemiԱլի Աքբար Վելայաթի
Ալի Աքբար Վելայաթի - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2025
Բաժանորդագրվել
Վելայաթին ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցքի» վերջնական նպատակը ոչ միայն Իրանին հյուսիսային ուղղությունից կտրելն էր, այլև Ռուսաստանի շուրջ օղակը հարավից շրջապատելն ու փակելը։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Իրանը խափանել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու փորձը։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, հաղորդում է Tasnim-ը։
Նրա խոսքով՝ Իրանը երբեք այնքան հզոր, անկախ և ազդեցիկ չի եղել, որքան այսօր է։ Այդ հզորության վառ նշաններից մեկը Իրանի արագ և վճռական արձագանքն էր Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված ճգնաժամին։
Միայն Իրանն է աջակցում Հայաստանին՝ դեմ հանդես գալով «Զանգեզուրի միջանցքին»․ ԻԻՀ դեսպան
«Երբ որոշ երկրներ փորձում էին Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի միջոցով՝ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով, նախագիծ, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի արգելափակում, Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը», – ասել է Վելայաթին։
Վելայաթին պնդում է, որ Ջո Բայդենը ԱՄՆ նախագահի պաշտոնում խոստովանել էր, որ ամեն ինչ պատրաստ էր միջանցքը գործարկելու համար, բայց հենց Իրանն էր, որ թույլ չտվեց այդ նախագիծը կյանքի կոչել։
«Այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, նույնիսկ առանց Ռուսաստանի աջակցության, կարողացել է խելամիտ դիվանագիտության օգնությամբ պահպանել անվտանգությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և կանխել ՆԱՏՕ-ի ներթափանցումը», – հայտարարել է Վելայաթին։
Նա նշել է, որ Իրանի հմուտ և ռազմավարական ներկայությունը Հարավային Կովկասում ոչ միայն ազգային շահերի պաշտպանությունն է, այլև տարածաշրջանի գործերին արտաքին միջամտության ուժեղ խոչընդոտ։
Վելայաթին ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցքի» վերջնական նպատակը ոչ միայն Իրանին հյուսիսային ուղղությունից կտրելն էր, այլև Ռուսաստանի շուրջ օղակը հարավից շրջապատելն ու փակելը։ Սակայն այդ նախագիծը ևս ձախողվեց։
Նշենք, որ Թեհրանը հետևողականորեն դեմ է հանդես գալիս Հայաստանով արտատարածքային միջանցքին, որը պահանջում են Թուրքիան և Ադրբեջանը։
Հիշեցնենք` ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, սակայն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ Նախիջևանից Ադրբեջան անարգել երթևեկություն տրամադրելով:
Փաշինյանն էլ հայտարարել է, որ Հայաստանը դեմ չէ Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան հատվածի միջև անարգել երկաթուղային հաղորդակցությանը, բայց Հայաստանի իրավասության շրջանակներում:
Թեհրանը կարճ ճանապարհ է առաջարկել Բաքվին. Իրանի դեսպանը` Փաշինյանի հայտարարության մասին
Լրահոս
0