https://arm.sputniknews.ru/20250630/qaghaqaci-chhandisacvogh-andzinq-hhum-chpetq-e-qaghaqakan-gvortsuneutjamb-zbaghven-pashinjan-90803533.html
Քաղաքացի չհանդիսացող անձինք ՀՀ–ում չպետք է քաղաքական գործունեությամբ զբաղվեն. Փաշինյան
Քաղաքացի չհանդիսացող անձինք ՀՀ–ում չպետք է քաղաքական գործունեությամբ զբաղվեն. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե ՀՀ իշխանությունը բավարար կամք ու խստություն չունի նման երևույթների դեմ պայքարելու համար։ 30.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-30T18:28+0400
2025-06-30T18:28+0400
2025-06-30T18:36+0400
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
տնօրեն
արմեն աբազյան
անդրանիկ սիմոնյան
սամվել կարապետյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90798433_0:82:1600:982_1920x0_80_0_0_b7a4c0d543b85b31516582cd5d293dbd.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Քաղաքացի չհանդիսացող անձինք ՀՀ–ում չպետք է քաղաքական գործունեությամբ զբաղվեն։ Այս մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա նաև նշել է, որ այս հարցում օրենսդրական կարգավորման մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն կա:Նա համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե ՀՀ իշխանությունը բավարար կամք ու խստություն չունի` պայքարելու նման երևույթների դեմ։ Ըստ նրա` ով լեզվի սայթաքում է անում, դա դեռ քրեական հետապնդման հիմք չէ, սակայն երբ հայտարարություններն արդեն ինքնաբուխ չեն, այլ հատում են ՀՀ քրեական օրենսգրքի սահմանները, այդ դեպքերում իրավապահ համակարգը պետք է արձագանքի։Ի դեպ, ՀՀ վարչապետն այսօր ԱԱԾ աշխատակիցներին ներկայացրեց նրանց նոր տնօրենին` Անդրանիկ Սիմոնյանին։Հիշեցնենք` հունիսի 18–ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։Նույն օրը Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում շրջանցեց հարցը, թե արդյոք ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արմեն Աբազյանի ազատումը կապ ունի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ։ Մինչդեռ մամուլում հրապարակումներ եղան, որ Աբազյանն իրականում հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգը՝ «մասկի շոու» բեմադրել Կարապետյանի տան բակում։ԱԱԾ տնօրենը չէր կարող չկատարել իմ որևէ հանձնարարական. ՓաշինյանԱրդեն հաջորդ օրը ԶԼՄ–ները գրեցին, որ Արմեն Աբազյանի փոխարեն ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար կնշանակվի նրա տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։Նշենք, որ Սիմոնյանը 2014-2018 թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ։ Այնուհետև ՀՀ նախագահի 2020թ. հունիսի 26-ի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ ՀՀ վարչապետի` 2021թ. մարտի 26-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, 2024-ի մարտից ծառայության է անցել ԱԱԾ-ում։Հունիսի 28–ին Անդրանիկ Սիմոնյանը նշանակվեց ՀՀ ազգային անվտանգության տնօրեն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90798433_100:0:1521:1066_1920x0_80_0_0_ecc46844ae7a7506e096ae2dcb73f1a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, տնօրեն, արմեն աբազյան, անդրանիկ սիմոնյան, սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, տնօրեն, արմեն աբազյան, անդրանիկ սիմոնյան, սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան
Քաղաքացի չհանդիսացող անձինք ՀՀ–ում չպետք է քաղաքական գործունեությամբ զբաղվեն. Փաշինյան
18:28 30.06.2025 (Թարմացված է: 18:36 30.06.2025) ՀՀ վարչապետը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե ՀՀ իշխանությունը բավարար կամք ու խստություն չունի նման երևույթների դեմ պայքարելու համար։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Քաղաքացի չհանդիսացող անձինք ՀՀ–ում չպետք է քաղաքական գործունեությամբ զբաղվեն։ Այս մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև նշել է, որ այս հարցում օրենսդրական կարգավորման մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն կա:
«Մեր երկրում կան երևույթներ, որոնք մենք անընդհատ հանդուրժում ենք, և որոնք չես տեսնի աշխարհի ոչ մի այլ երկրում։ Օրինակ` ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք կարող են քաղաքական գործունեություն ծավալել Հայաստանի Հանրապետությունում, ընդ որում՝ արտահայտելով ամենաարմատական հայացքները, ՀՀ քաղաքացիների առաջ ինչ–որ կոչերով հանդես գան, սահմանադրական կարգը տապալելու կոչեր հնչեցնեն։ Սա աներևակայելի ու անթույլատերլի բան է, և ես` որպես ՀՀ վարչապետ, նման բան չեմ կարող հանդուրժել։ Մենք պետք է մեխանիզմներ ունենանք, անհրաժեշտության դեպքում պետք է օրենսդրական փոփոխություններ անենք նման դեպքերին արձագանքելու համար»,– ասաց Փաշինյանը։
Նա համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե ՀՀ իշխանությունը բավարար կամք ու խստություն չունի` պայքարելու նման երևույթների դեմ։ Ըստ նրա` ով լեզվի սայթաքում է անում, դա դեռ քրեական հետապնդման հիմք չէ, սակայն երբ հայտարարություններն արդեն ինքնաբուխ չեն, այլ հատում են ՀՀ քրեական օրենսգրքի սահմանները, այդ դեպքերում իրավապահ համակարգը պետք է արձագանքի։
Ի դեպ, ՀՀ վարչապետն այսօր ԱԱԾ աշխատակիցներին ներկայացրեց նրանց նոր տնօրենին` Անդրանիկ Սիմոնյանին։
Հիշեցնենք` հունիսի 18–ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ տնօրեն
Արմեն Աբազյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Նույն օրը Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում շրջանցեց հարցը, թե արդյոք ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արմեն Աբազյանի ազատումը կապ ունի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ։ Մինչդեռ մամուլում հրապարակումներ եղան, որ Աբազյանն իրականում հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգը՝ «մասկի շոու» բեմադրել Կարապետյանի տան բակում։
Արդեն հաջորդ օրը ԶԼՄ–ները գրեցին, որ Արմեն Աբազյանի փոխարեն ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար կնշանակվի նրա տեղակալ
Անդրանիկ Սիմոնյանը։
Նշենք, որ Սիմոնյանը 2014-2018 թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ։ Այնուհետև ՀՀ նախագահի 2020թ. հունիսի 26-ի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ ՀՀ վարչապետի` 2021թ. մարտի 26-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, 2024-ի մարտից ծառայության է անցել ԱԱԾ-ում։