https://arm.sputniknews.ru/20250628/aatsn-nvor-tnoren-uni-pashinjany-stvoragrel-e-vorvoshumy-90745931.html
ԱԱԾ–ն նոր տնօրեն ունի. Փաշինյանը ստորագրել է որոշումը
ԱԱԾ–ն նոր տնօրեն ունի. Փաշինյանը ստորագրել է որոշումը
Sputnik Արմենիա
Անդրանիկ Սիմոնյանը ԱԱԾ–ում ծառայության է անցել 2024-ի մարտից։ 28.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-28T11:40+0400
2025-06-28T11:40+0400
2025-06-28T12:46+0400
հայաստան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
անդրանիկ սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28549565_300:350:1478:1013_1920x0_80_0_0_822ae45a895c0a7c4ccb15d43fe42eb8.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության տնօրեն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու որոշում է ստորագրել, որոնցից մեկով նրան ազատել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից, մյուսով նշանակել է կառույցի ղեկավար։Հիշեցնենք` հունիսի 18–ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։Նույն օրը Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում շրջանցեց հարցը, թե արդյոք ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արմեն Աբազյանի ազատումը կապ ունի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ։ Մինչդեռ մամուլում հրապարակումներ եղան, որ Աբազյանն իրականում հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգը՝ «մասկի շոու» բեմադրել Կարապետյանի տան բակում։Արդեն հաջորդ օրը ԶԼՄ–ները գրեցին, որ Արմեն Աբազյանի փոխարեն ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար կնշանակվի նրա տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։Նշենք, որ Սիմոնյանը 2014-2018 թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ։ Այնուհետև ՀՀ նախագահի 2020թ. հունիսի 26-ի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ 2021թ. մարտի 26-ի ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, 2024-ի մարտից ծառայության է անցել ԱԱԾ-ում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28549565_396:352:1273:1010_1920x0_80_0_0_ab9a483dbe48b492ee5eaa703579e9c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, անդրանիկ սիմոնյան
հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, անդրանիկ սիմոնյան
ԱԱԾ–ն նոր տնօրեն ունի. Փաշինյանը ստորագրել է որոշումը
11:40 28.06.2025 (Թարմացված է: 12:46 28.06.2025) Անդրանիկ Սիմոնյանը ԱԱԾ–ում ծառայության է անցել 2024-ի մարտից։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության տնօրեն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու որոշում է ստորագրել, որոնցից մեկով նրան
ազատել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից,
մյուսով նշանակել է կառույցի ղեկավար։
<Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,– ասված է նշանակման մասին փաստաթղթում։
Հիշեցնենք` հունիսի 18–ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն
ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Նույն օրը Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում
շրջանցեց հարցը, թե արդյոք ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արմեն Աբազյանի ազատումը կապ ունի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ։ Մինչդեռ մամուլում հրապարակումներ եղան, որ Աբազյանն իրականում հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգը՝ «մասկի շոու» բեմադրել Կարապետյանի տան բակում։
Արդեն հաջորդ օրը ԶԼՄ–ները
գրեցին, որ Արմեն Աբազյանի փոխարեն ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար կնշանակվի նրա տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։
Նշենք, որ Սիմոնյանը 2014-2018 թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ։ Այնուհետև ՀՀ նախագահի 2020թ. հունիսի 26-ի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ 2021թ. մարտի 26-ի ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, 2024-ի մարտից ծառայության է անցել ԱԱԾ-ում։