https://arm.sputniknews.ru/20250505/khardakhutjan-zvohery-pahanjum-en-chegharkel-irenc-varkery-akcia-hajastani-kbi-mvot-88608334.html
Խարդախության զոհերը պահանջում են չեղարկել իրենց վարկերը. ակցիա Հայաստանի ԿԲ–ի մոտ
Խարդախության զոհերը պահանջում են չեղարկել իրենց վարկերը. ակցիա Հայաստանի ԿԲ–ի մոտ
Sputnik Արմենիա
Խաբեության զոհ դարձած քաղաքացիները ԿԲ–ից պահանջում են արգելափակել կասկածելի կայքերը, որոնք գողանում են մարդկանց անձնական տվյալները։ 05.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-05T16:24+0400
2025-05-05T16:24+0400
2025-05-05T16:26+0400
հայաստան
բանկ
խաբեություն
կենտրոնական բանկ (կբ)
վարկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/05/88606640_0:85:1620:996_1920x0_80_0_0_a096763dab2d572d63e7f7b6140245b7.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Ֆինանսական խարդախությունների զոհերը ՀՀ կենտրոնական բանկի մոտ այսօր բողոքի ակցիա անցկացրին՝ պահանջելով չեղարկել իրենց վարկերը։ Ակցիայի մասնակիցներից «Հանրային վերահսկողություն» ՀԿ–ի ղեկավար Մհեր Ղարագյոզյանը կանգնեց ԿԲ դռների մոտ` մի քանի րոպե փակելով ելումուտը:Ղարագյոզյանը հիշեցրեց, որ խաբված վարկատուներն ու ավանդատուներն ավելի քան երկու ամիս առաջ նույնպիսի ակցիա էին անցկացրել նաև ՀՀ դատախազության մոտ, և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նրանց հարցը բարձրացրել էր խորհրդարանում: Դրանից հետո, ըստ նրա, մինչ այս պահը որևէ տեղաշարժ չի եղել, հարցին լուծում չի ստացվել։Նա համաձայն չէ ՀՀ կենտրոնական բանկի այն հայտարարությունների հետ, թե շատ դեպքերում քաղաքացիները խարդախության զոհ են դառնում՝ կասկածելի հղումներով անցնելով, լրացնելով իրենց անձնական տվյալները առցանց վարկային հայտերում: Այս տվյալներն օգտագործելով` խարդախներն այնուհետև ձևակերպում են իրական վարկեր` այլ անձանց անուններով։Ղարագյոզյանի խոսքով՝ անհրաժեշտ է, որ երկրի իշխանությունները հայտնաբերեն և արգելափակեն նման կայքերը, իսկ խարդախների կողմից ձևակերպված վարկերը չեղարկեն:Ակցիայի մասնակից քաղաքացիներից ոմանք նշեցին, որ իրենց անունով մինչև 2-3 մլն դրամի վարկեր են վերցվել։ Բանկերը չեն համաձայնել չեղարկել վարկի մայր գումարը՝ հայտարարելով, որ այն արդեն տրվել է և պետք է վերադարձնել բանկին։Ղարագյոզյանը և մյուս խաբված քաղաքացիներ ԿԲ–ի մոտից գնացին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:Հիշեցնենք, որ շուրջ 100 քաղաքացիներ մեկ տարի շարունակ պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում` հայտարարելով, որ դարձել են կիբեռհանցագործության և զեղծարարության զոհ։Նրանք ակցիաներ են անցկացրել ՀՀ կառավարության, ինչպես նաև առևտրային մի շարք բանկերի մոտ` նշելով, որ բանկերի բացթողումների, խոցելիության պատճառով իրենք չպետք է ֆինանսական վնասներ կրեն։
https://arm.sputniknews.ru/20250425/mardy-bankum-merzhvum-e-bajc-nra-tvjalnervov-onlajn-6-angam-shat-vark-en-stanum-datakhaz-88242734.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/05/88606640_90:0:1530:1080_1920x0_80_0_0_3e5a84d6ad6ff9ee9717771052b5cd24.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բանկ, խաբեություն, կենտրոնական բանկ (կբ), վարկ
հայաստան, բանկ, խաբեություն, կենտրոնական բանկ (կբ), վարկ
Խարդախության զոհերը պահանջում են չեղարկել իրենց վարկերը. ակցիա Հայաստանի ԿԲ–ի մոտ
16:24 05.05.2025 (Թարմացված է: 16:26 05.05.2025) Խաբեության զոհ դարձած քաղաքացիները ԿԲ–ից պահանջում են արգելափակել կասկածելի կայքերը, որոնք գողանում են մարդկանց անձնական տվյալները։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Ֆինանսական խարդախությունների զոհերը ՀՀ կենտրոնական բանկի մոտ այսօր բողոքի ակցիա անցկացրին՝ պահանջելով չեղարկել իրենց վարկերը։ Ակցիայի մասնակիցներից «Հանրային վերահսկողություն» ՀԿ–ի ղեկավար Մհեր Ղարագյոզյանը կանգնեց ԿԲ դռների մոտ` մի քանի րոպե փակելով ելումուտը:
Ղարագյոզյանը հիշեցրեց, որ խաբված վարկատուներն ու ավանդատուներն ավելի քան երկու ամիս առաջ նույնպիսի
ակցիա էին անցկացրել նաև ՀՀ դատախազության մոտ, և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նրանց հարցը բարձրացրել էր խորհրդարանում: Դրանից հետո, ըստ նրա, մինչ այս պահը որևէ տեղաշարժ չի եղել, հարցին լուծում չի ստացվել։
Նա համաձայն չէ ՀՀ կենտրոնական բանկի այն հայտարարությունների հետ, թե շատ դեպքերում քաղաքացիները խարդախության զոհ են դառնում՝ կասկածելի հղումներով անցնելով, լրացնելով իրենց անձնական տվյալները առցանց վարկային հայտերում: Այս տվյալներն օգտագործելով` խարդախներն այնուհետև ձևակերպում են իրական վարկեր` այլ անձանց անուններով։
Ղարագյոզյանի խոսքով՝ անհրաժեշտ է, որ երկրի իշխանությունները հայտնաբերեն և արգելափակեն նման կայքերը, իսկ խարդախների կողմից ձևակերպված վարկերը չեղարկեն:
Ակցիայի մասնակից քաղաքացիներից ոմանք նշեցին, որ իրենց անունով մինչև 2-3 մլն դրամի վարկեր են վերցվել։ Բանկերը չեն համաձայնել չեղարկել վարկի մայր գումարը՝ հայտարարելով, որ այն արդեն տրվել է և պետք է վերադարձնել բանկին։
Ղարագյոզյանը և մյուս խաբված քաղաքացիներ ԿԲ–ի մոտից գնացին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:
Հիշեցնենք, որ շուրջ 100 քաղաքացիներ մեկ տարի շարունակ պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում` հայտարարելով, որ դարձել են կիբեռհանցագործության և զեղծարարության զոհ։
Նրանք ակցիաներ են անցկացրել
ՀՀ կառավարության, ինչպես նաև առևտրային մի շարք բանկերի մոտ` նշելով, որ բանկերի բացթողումների, խոցելիության պատճառով իրենք չպետք է ֆինանսական վնասներ կրեն։