https://arm.sputniknews.ru/20250629/rd-hajazgi-shat-qaghaqaciner-cavvov-en-najum-hajastanjan-iradardzutjunnerin-peskvov-90760040.html
ՌԴ հայազգի շատ քաղաքացիներ ցավով են հետևում հայաստանյան իրադարձություններին. Պեսկով
ՌԴ հայազգի շատ քաղաքացիներ ցավով են հետևում հայաստանյան իրադարձություններին. Պեսկով
Sputnik Արմենիա
Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, երկրի ներքին գործն է։ 29.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-29T13:20+0400
2025-06-29T13:20+0400
2025-06-29T16:08+0400
դմիտրի պեսկով
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90340066_0:0:3154:1774_1920x0_80_0_0_cbf4db7cc7df1bd3ad5ec48896c7e94a.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Ռուսաստանի հայազգի շատ քաղաքացիներ ցավով են ընդունում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Այս մասին Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Նա ընդգծել է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, երկրի ներքին գործն է, և Ռուսաստանը մտադիր չէ միջամտել:Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հունիսի 27-ի առավոտյան Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրից փորձել են բերման ենթարկել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Սակայն հոգևորականներն ու ծխականները դիմադրություն են ցույց տվել՝ թույլ չտալով ուժայիններին մուտք գործել Վեհարան։ Ավելի ուշ արքեպիսկոպոսն ինքը լքել է նստավայրի տարածքը և ուղևորվել Երևան ու ներկայացել Քննչական կոմիտե։Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր անելու մեջ, սակայն ինքը մեղադրանքները շինծու է անվանել։ Նա կալանավորվել է 2 ամսով։Հունիսի 26-ին էլ 2 ամսով կալանավորվել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։Հայաստանի իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև առճակատումը սրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սոցցանցում արված հրապարակումներից հետո, որտեղ նա կտրուկ արտահայտություններ, այդ թվում՝ հայհոյանքներ է թույլ տվել եկեղեցու հասցեին։ Ավելի ուշ նա առաջարկել է փոխել Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության կարգը՝ առաջարկելով ամրագրել պետության վճռորոշ դերն այդ գործընթացում։Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությունն էլ, ով բացահայտորեն հանդես է եկել եկեղեցու օգտին, սուր արձագանք է առաջացրել հայկական սփյուռքում: Աշխարհի հայկական համայնքների ներկայացուցիչները դատապարտել են կատարվածը՝ հայտարարելով եկեղեցու եւ նրա կողմնակիցների նկատմամբ քաղաքական ճնշման անթույլատրելիության մասին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90340066_200:0:2931:2048_1920x0_80_0_0_d17f061f861274088f2d7fe85124aea3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, հայաստան, ռուսաստան
դմիտրի պեսկով, հայաստան, ռուսաստան
ՌԴ հայազգի շատ քաղաքացիներ ցավով են հետևում հայաստանյան իրադարձություններին. Պեսկով
13:20 29.06.2025 (Թարմացված է: 16:08 29.06.2025) Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, երկրի ներքին գործն է։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Ռուսաստանի հայազգի շատ քաղաքացիներ ցավով են ընդունում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Այս մասին Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հայաստանը մեզ շատ մոտ երկիր է։ Չմոռանանք, որ մի քանի միլիոն հայեր Ռուսաստանի քաղաքացիներ են։ Իհարկե, նրանք ցավով են հետևում տեղի ունեցող իրադարձություններին, և շատերը չեն ընդունում, թե ինչպես են զարգանում իրադարձությունները», - նշել Է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, երկրի ներքին գործն է, և Ռուսաստանը մտադիր չէ միջամտել:
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հունիսի 27-ի առավոտյան Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրից
փորձել են բերման ենթարկել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Սակայն հոգևորականներն ու ծխականները դիմադրություն են ցույց տվել՝ թույլ չտալով ուժայիններին մուտք գործել Վեհարան։ Ավելի ուշ արքեպիսկոպոսն ինքը լքել է նստավայրի տարածքը և ուղևորվել Երևան ու ներկայացել Քննչական կոմիտե։
Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր անելու մեջ, սակայն ինքը մեղադրանքները շինծու է անվանել։ Նա կալանավորվել է 2 ամսով։
Հունիսի 26-ին էլ 2 ամսով կալանավորվել էր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Հայաստանի իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև առճակատումը սրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սոցցանցում արված հրապարակումներից հետո, որտեղ նա կտրուկ արտահայտություններ, այդ թվում՝ հայհոյանքներ է թույլ տվել եկեղեցու հասցեին։ Ավելի ուշ նա առաջարկել է փոխել Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության կարգը՝ առաջարկելով ամրագրել պետության վճռորոշ դերն այդ գործընթացում։
Գործարար և բարերար
Սամվել Կարապետյանի ձերբակալությունն էլ, ով բացահայտորեն հանդես է եկել եկեղեցու օգտին, սուր արձագանք է առաջացրել հայկական սփյուռքում: Աշխարհի հայկական համայնքների ներկայացուցիչները դատապարտել են կատարվածը՝ հայտարարելով եկեղեցու եւ նրա կողմնակիցների նկատմամբ քաղաքական ճնշման անթույլատրելիության մասին: