https://arm.sputniknews.ru/20250628/miqajel-srbazani-kalanqi-harcvov-datakan-nisty-hetadzgvec-ajn-kqnnvi-0230in-90733524.html
Միքայել սրբազանի կալանքի հարցով դատական նիստը հետաձգվեց. այն կքննվի 02։30–ին
Միքայել սրբազանի կալանքի հարցով դատական նիստը հետաձգվեց. այն կքննվի 02։30–ին
Sputnik Արմենիա
Պաշտպանները չէին հասցրել ծանոթանալ գործի նյութերին։ 28.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-28T00:43+0400
2025-06-28T00:43+0400
2025-06-28T00:50+0400
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
կալանք
դատարան
պաշտպան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1c/90733258_0:0:1100:619_1920x0_80_0_0_c260f272f2728c6040e9216829f69035.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդության քննման դատական նիստը հետաձգվել է, այն կշարունակվի ժամը 02.30–ին։ Այս մասին դատարանի բակում լրագրողներին ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։Պաշտպանը տեղեկացրեց, որ նիստը նշանակված էր ժամը 24։00–ին, բայց նյութերը ստացել են 23։59–ին, պետք էր հասցնել ծանոթանալ նյութերին և միջնորդությանը։Պատասխանելով լրագրողի` արդյոք պատահական էր դատավոր Մասիս Մելքոնյանի ընտրությունը հարցին, Սարգսյան ասաց, որ Մասիս Մելքոնյանը երբեք չի կարող պատահականություն լինել։ Նշենք, որ Մասիս Մելքոնյանը, ըստ փաստաբանական հանրության, քաղաքական կալանավորումների առաջամարտիկներից է։ Ավելի վաղ նա քննել և բավարարել էր Բագրատ սրբազանի կալանավորման միջնորդությունը։Նա ժամանակին բավարարել էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի կալանքի միջնորդությունը, երբ նա մեղադրվում էր անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանի վրա բռնություն գործադրելու համար։Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները հունիսի 27-ին մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։Որոշ ժամանակ անց Աջապահյանն ինքը ներկայացավ ՀՀ քննչական կոմիտե, նա ձերբակալված է, ու պետք է ավելի ուշ դատարանը որոշի նրա խափանման միջոց ընտրելու հարցը։ Այս ընթացքում տասնյակ անձինք ձերբակալվեցին։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք ԱԱԾ–ականների մուտքը խոչընդոտելու համար էլ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1c/90733258_103:0:928:619_1920x0_80_0_0_02c81966ccb4130e092ff2deaff9a866.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, կալանք, դատարան, պաշտպան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, կալանք, դատարան, պաշտպան
Միքայել սրբազանի կալանքի հարցով դատական նիստը հետաձգվեց. այն կքննվի 02։30–ին
00:43 28.06.2025 (Թարմացված է: 00:50 28.06.2025) Պաշտպանները չէին հասցրել ծանոթանալ գործի նյութերին։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդության քննման դատական նիստը հետաձգվել է, այն կշարունակվի ժամը 02.30–ին։ Այս մասին դատարանի բակում լրագրողներին ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։
Պաշտպանը տեղեկացրեց, որ նիստը նշանակված էր ժամը 24։00–ին, բայց նյութերը ստացել են 23։59–ին, պետք էր հասցնել ծանոթանալ նյութերին և միջնորդությանը։
Պատասխանելով լրագրողի` արդյոք պատահական էր դատավոր Մասիս Մելքոնյանի ընտրությունը հարցին, Սարգսյան ասաց, որ Մասիս Մելքոնյանը երբեք չի կարող պատահականություն լինել։
«Էսօր Երևանի բոլոր դատավորները հերթապահ են, բայց մակագրվեց Մասիսի Մելքոնյանին, որովհետև ինքը այն դատավոր է, որի համար երբեք իրավական փաստարկները նշանակություն չունեն, այլ կարևոր է, թե ինչ է ցանկանում իշխանությունը»,–ասաց պաշտպանը։
Նշենք, որ Մասիս Մելքոնյանը, ըստ փաստաբանական հանրության, քաղաքական կալանավորումների առաջամարտիկներից է։ Ավելի վաղ նա քննել և բավարարել էր Բագրատ սրբազանի կալանավորման միջնորդությունը։
Նա ժամանակին բավարարել էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի կալանքի միջնորդությունը, երբ նա մեղադրվում էր անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանի վրա բռնություն գործադրելու համար։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները հունիսի 27-ին
մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին։ Ավելի ուշ
ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։
Որոշ ժամանակ անց Աջապահյանն ինքը ներկայացավ ՀՀ քննչական կոմիտե, նա ձերբակալված է, ու պետք է ավելի ուշ դատարանը որոշի նրա խափանման միջոց ընտրելու հարցը։ Այս ընթացքում տասնյակ անձինք
ձերբակալվեցին։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք ԱԱԾ–ականների մուտքը խոչընդոտելու համար էլ
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։