https://arm.sputniknews.ru/20250628/hajastann-aprum-e-ir-patmutjan-amenavtangavvor-ejeric-meky-hajk-mamijanjan-90737801.html
Հայաստանն ապրում է իր պատմության ամենավտանգավոր էջերից մեկը․ Հայկ Մամիջանյան
Հայաստանն ապրում է իր պատմության ամենավտանգավոր էջերից մեկը․ Հայկ Մամիջանյան
Sputnik Արմենիա
ԱԺ ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այսօր Հայաստանն ապրում է իր պատմության ամենավտանգավոր էջերից մեկը։ 28.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-28T03:18+0400
2025-06-28T03:18+0400
2025-06-28T03:18+0400
հայկ մամիջանյան
դատարան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1c/90734687_0:0:1200:675_1920x0_80_0_0_90a90db8c28a257b75dcaced84f56adf.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Իշխանությունների հրամանով Մայր աթոռի վրա հարձակումից անդին ի՞նչ պետք է լինի, Նիկոլ Փաշինյանը ոչ մի բանի առաջ կանգ չի առնի։ Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով եկեղեցու հանդեպ իշխանության գրոհներին։Նա ընդգծեց, որ այսօր Հայաստանն ապրում է իր պատմության ամենավտանգավոր էջերից մեկը։«Սա դեռ նոր է սկսվում, ես մեր քաղաքացիներն եմ դիմում, նույնիսկ այն քննիչներին ու դատախազներին, որոնք այս գործընթացն իրականացնում են՝ Փաշինյանը բոլորին է գցելու անխտիր, ոչ մեկ անվտանգ չէ, Հայաստանում ցանկացած հայրենասեր մարդ անվտանգ չէ, որովհետև Հայաստանի այսօրվա կառավարիչները հայրենասեր չեն, հակահայն են, ատում են ամենը, ինչը հայկական է»,- ասաց Մամիջանյանը։Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները հունիսի 27-ին մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։Որոշ ժամանակ անց Աջապահյանն ինքը ներկայացավ ՀՀ քննչական կոմիտե, նա ձերբակալված է, ու պետք է ավելի ուշ դատարանը որոշի նրա խափանման միջոց ընտրելու հարցը։ Այս ընթացքում տասնյակ անձինք ձերբակալվեցին։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք ԱԱԾ–ականների մուտքը խոչընդոտելու համար էլ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1c/90734687_139:0:1039:675_1920x0_80_0_0_afb5ae2a82e37c7b834ec09b3c43aabf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկ մամիջանյան, դատարան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան
հայկ մամիջանյան, դատարան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան
Հայաստանն ապրում է իր պատմության ամենավտանգավոր էջերից մեկը․ Հայկ Մամիջանյան
ԱԺ ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այսօր Հայաստանն ապրում է իր պատմության ամենավտանգավոր էջերից մեկը։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Իշխանությունների հրամանով Մայր աթոռի վրա հարձակումից անդին ի՞նչ պետք է լինի, Նիկոլ Փաշինյանը ոչ մի բանի առաջ կանգ չի առնի։ Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով եկեղեցու հանդեպ իշխանության գրոհներին։
«Յուրաքանչյուր հայի համար սրբավայրի պղծման իրավական հիմք չի կարող լինել։ Այսպիսի դեպքեր էլի են եղել, մեր թշնամիներն են սա փորձել անել։ Իսկ այսօր դա Փաշինյանի հանձնարարականով փորձեցին անել իրավապահ ներկայացող անձինք։ Կա մի փոքր խմբակ, որը կառչել է աթոռից և պատրաստ է անգամ Թուրքիայից ստանալ իր քաղաքական վերարտադրման կամ իշխանության պահպանման երաշխիքները և գործիքները»,-ասաց Մամիջանյանը։
Նա ընդգծեց, որ այսօր Հայաստանն ապրում է իր պատմության ամենավտանգավոր էջերից մեկը։
«Սա դեռ նոր է սկսվում, ես մեր քաղաքացիներն եմ դիմում, նույնիսկ այն քննիչներին ու դատախազներին, որոնք այս գործընթացն իրականացնում են՝ Փաշինյանը բոլորին է գցելու անխտիր, ոչ մեկ անվտանգ չէ, Հայաստանում ցանկացած հայրենասեր մարդ անվտանգ չէ, որովհետև Հայաստանի այսօրվա կառավարիչները հայրենասեր չեն, հակահայն են, ատում են ամենը, ինչը հայկական է»,- ասաց Մամիջանյանը։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները հունիսի 27-ին
մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին։ Ավելի ուշ
ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։
Որոշ ժամանակ անց Աջապահյանն ինքը ներկայացավ ՀՀ քննչական կոմիտե, նա ձերբակալված է, ու պետք է ավելի ուշ դատարանը որոշի նրա խափանման միջոց ընտրելու հարցը։ Այս ընթացքում տասնյակ անձինք
ձերբակալվեցին։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք ԱԱԾ–ականների մուտքը խոչընդոտելու համար էլ
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։