https://arm.sputniknews.ru/20250628/ajapahjani-dem-qreakan-gvortsi-njuterum-vochinch-chka-baci-harcazrujcic-pastaban-90737448.html
Աջապահյանի դեմ քրեական գործի նյութերում ոչինչ չկա, բացի հարցազրույցից․ փաստաբան
Աջապահյանի դեմ քրեական գործի նյութերում ոչինչ չկա, բացի հարցազրույցից․ փաստաբան
Sputnik Արմենիա
Փաստաբանը հստակ չգիտի՝ հանձնարարության արդյունքում, թե քաղաքական հրահանգի արդյունքում են իրավապահները մտափոխվել և հիմա էլ գտնում են, որ հանցագործություն է... 28.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-28T02:49+0400
2025-06-28T02:49+0400
2025-06-28T02:50+0400
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
երեմ սարգսյան
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1c/90736955_0:0:1086:611_1920x0_80_0_0_3132a00d16832b95a34ed462b21ff7b7.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված քրեական գործի նյութերում բացարձակապես ոչինչ չկա, բացի նախկինում տված հարցազրույցից։ Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Աջապահյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։Նա ընդգծեց, որ բացի այդ հարցազրույցից, մնացածը գործի շուրջ ինչ-որ բաներ «պտտում են»` փորձելով տպավորություն ստեղծել։Փաստաբանը հստակ չգիտի՝ հանձնարարության արդյունքում, թե քաղաքական հրահանգի արդյունքում են իրավապահները մտափոխվել և հիմա էլ գտնում են, որ հանցագործություն է։«Կրկնակի անգամ դատելու սկզբունքը կոպտորեն խախտում է, հետևաբար մենք այս հարցը դատարանում կբարձրացնենք։ Դատական նիստում կփորձենք այդ բոլոր փաստարկները ներկայացնել, մեղադրանքը հերքել։ Մեծ հույսեր դատավորից դժվար է սպասել»,- ասաց նա։Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները հունիսի 27-ին մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։Որոշ ժամանակ անց Աջապահյանն ինքը ներկայացավ ՀՀ քննչական կոմիտե, նա ձերբակալված է, ու պետք է ավելի ուշ դատարանը որոշի նրա խափանման միջոց ընտրելու հարցը։ Այս ընթացքում տասնյակ անձինք ձերբակալվեցին։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք ԱԱԾ–ականների մուտքը խոչընդոտելու համար էլ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1c/90736955_118:0:933:611_1920x0_80_0_0_554ded8b976409bc1b1f7c9b46d59786.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, երեմ սարգսյան, դատարան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, երեմ սարգսյան, դատարան
Աջապահյանի դեմ քրեական գործի նյութերում ոչինչ չկա, բացի հարցազրույցից․ փաստաբան
02:49 28.06.2025 (Թարմացված է: 02:50 28.06.2025) Փաստաբանը հստակ չգիտի՝ հանձնարարության արդյունքում, թե քաղաքական հրահանգի արդյունքում են իրավապահները մտափոխվել և հիմա էլ գտնում են, որ հանցագործություն է կատարվել։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված քրեական գործի նյութերում բացարձակապես ոչինչ չկա, բացի նախկինում տված հարցազրույցից։ Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Աջապահյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ բացի այդ հարցազրույցից, մնացածը գործի շուրջ ինչ-որ բաներ «պտտում են»` փորձելով տպավորություն ստեղծել։
«Աջապահյանի տրված հարցազրույցի հիման վրա իրենք գտնում են, որ իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ է արվել, այնինչ կա փաստաթուղթ՝ Դանիել Իոննիսյանը հարցում է կատարել Աջապահյանի մեկ այլ հարցազրույցի վերաբերյալ և իրենք քրեական գործի վարույթ չնախաձեռնելու որոշում են կայացրել` գտնելով, որ նույնաբովանդակ խոսակցությունը հանցագործություն չէ։ Այսինքն` իրավապահ մարմինները գտել են, որ հանցանք չկա»,-ասաց Սարգսյանը։
Փաստաբանը հստակ չգիտի՝ հանձնարարության արդյունքում, թե քաղաքական հրահանգի արդյունքում են իրավապահները մտափոխվել և հիմա էլ գտնում են, որ հանցագործություն է։
«Կրկնակի անգամ դատելու սկզբունքը կոպտորեն խախտում է, հետևաբար մենք այս հարցը դատարանում կբարձրացնենք։ Դատական նիստում կփորձենք այդ բոլոր փաստարկները ներկայացնել, մեղադրանքը հերքել։ Մեծ հույսեր դատավորից դժվար է սպասել»,- ասաց նա։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները հունիսի 27-ին
մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին։ Ավելի ուշ
ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։
Որոշ ժամանակ անց Աջապահյանն ինքը ներկայացավ ՀՀ քննչական կոմիտե, նա ձերբակալված է, ու պետք է ավելի ուշ դատարանը որոշի նրա խափանման միջոց ընտրելու հարցը։ Այս ընթացքում տասնյակ անձինք
ձերբակալվեցին։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք ԱԱԾ–ականների մուտքը խոչընդոտելու համար էլ
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։