https://arm.sputniknews.ru/20250627/miqajel-srbazany-knerkajacvi-dataran-nran-kalanavvorelu-mijnvordutjun-knerkajacvi-90728686.html
Միքայել սրբազանը կներկայացվի դատարան, նրան կալանավորելու միջնորդությունը կքննվի. պաշտպան
Միքայել սրբազանը կներկայացվի դատարան, նրան կալանավորելու միջնորդությունը կքննվի. պաշտպան
Sputnik Արմենիա
Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հոդվածով է մեղադրանք... 27.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-27T21:46+0400
2025-06-27T21:46+0400
2025-06-27T21:59+0400
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
արա զոհրաբյան
դատարան
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90728001_134:87:1064:610_1920x0_80_0_0_df2970af6019cba55830d8306cdc4beb.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կտանեն դատարան, նախնական տեղեկություններով` Ավանի նստավայրում է քննվելու կալանքի միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեից դուրս եկած փաստաբան Արա Զոհրաբյանը։«Քիչ առաջ մենք մասնակցեցինք քննչական գործողություններին, Միքայել սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ որոշումը ներկայացվեց դատախազության կողմից, որով նա մեղադրվում էր 422 հոդվածի 2–րդ մասով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Ձերբակալման ժամից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի, հետևաբար մոտակա ժամերի ընթացքում դա լինելու է»,–ասաց Արա Զոհրաբյանը։Նա ընդգծեց, որ սա աննախադեպ միջամտություն է, ինչպես ոստիկանների և ԱԱԾ ծառայողների կողմից, երբ ներխուժեցին Մայր աթոռի տարածք, այնպես էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, որը պարբերաբար գրառումներ է անում։Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները հունիսի 27-ին մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։Որոշ ժամանակ անց Աջապահյանն ինքը ներկայացավ ՀՀ քննչական կոմիտե, նա ձերբակալված է, ու պետք է ավելի ուշ դատարանը որոշի նրա խափանման միջոց ընտրելու հարցը։ Այս ընթացքում տասնյակ անձինք ձերբակալվեցին։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք ԱԱԾ–ականների մուտքը խոչընդոտելու համար էլ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90728001_246:129:887:610_1920x0_80_0_0_9e79827c94c3b57ed10eebaad6e44448.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, արա զոհրաբյան, դատարան, հայ առաքելական եկեղեցի
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, արա զոհրաբյան, դատարան, հայ առաքելական եկեղեցի
Միքայել սրբազանը կներկայացվի դատարան, նրան կալանավորելու միջնորդությունը կքննվի. պաշտպան
21:46 27.06.2025 (Թարմացված է: 21:59 27.06.2025) Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հոդվածով է մեղադրանք առաջադրվել սրբազանին։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կտանեն դատարան, նախնական տեղեկություններով` Ավանի նստավայրում է քննվելու կալանքի միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեից դուրս եկած փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Քիչ առաջ մենք մասնակցեցինք քննչական գործողություններին, Միքայել սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ որոշումը ներկայացվեց դատախազության կողմից, որով նա մեղադրվում էր 422 հոդվածի 2–րդ մասով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Ձերբակալման ժամից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի, հետևաբար մոտակա ժամերի ընթացքում դա լինելու է»,–ասաց Արա Զոհրաբյանը։
Նա ընդգծեց, որ սա աննախադեպ միջամտություն է, ինչպես ոստիկանների և ԱԱԾ ծառայողների կողմից, երբ ներխուժեցին Մայր աթոռի տարածք, այնպես էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, որը պարբերաբար գրառումներ է անում։
«Փաշինյանը ոչ կոռեկտ լինելուց զատ նաև ուղղորդում է քննչական մարմիններին։ Այս ծանր ճնշման ներքո արդարադատություն ակնկալելը շատ դժվար է»,–ասաց Զոհրաբյանը։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները հունիսի 27-ին
մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին։ Ավելի ուշ
ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։
Որոշ ժամանակ անց Աջապահյանն ինքը ներկայացավ ՀՀ քննչական կոմիտե, նա ձերբակալված է, ու պետք է ավելի ուշ դատարանը որոշի նրա խափանման միջոց ընտրելու հարցը։ Այս ընթացքում տասնյակ անձինք
ձերբակալվեցին։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք ԱԱԾ–ականների մուտքը խոչընդոտելու համար էլ
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։