https://arm.sputniknews.ru/20250627/menq-datapartum-enq-nman-qajlery-petq-e-harganqvov-verabervel-mer-srbavajrerin-aram-a-90712252.html
Մենք դատապարտում ենք նման քայլերը, պետք է հարգանքով վերաբերվել մեր սրբավայրերին. Արամ Ա
Մենք դատապարտում ենք նման քայլերը, պետք է հարգանքով վերաբերվել մեր սրբավայրերին. Արամ Ա
Sputnik Արմենիա
Արամ Ա–ն ընդգծել է` անհրաժեշտ է հարգել պետության օրենքները, միաժամանակ Եկեղեցու հեղինակությունը և եկեղեցու հարցերը ներքին կարգով քննելու իրավունքը։ 27.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-27T17:18+0400
2025-06-27T17:18+0400
2025-06-27T17:33+0400
արամ առաջին կաթողիկոս
մայր աթոռ սուրբ էջմիածին
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/07/75377156_0:0:911:512_1920x0_80_0_0_36cf4282e9c176d11ca294916a4246a4.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը դատապարտել է իրավապահների գործողությունները Մայր աթոռի Վեհարանի տարածքում և ընդգծել, որ Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակի հանգուցալուծման առաջին քայլը հրապարակային մեղադրանքների ու արտահայտությունների կասեցումն է։ Այս մասին հայտարաել է Արամ Ա կաթողիկոսը։Կաթողիկոսի խոսքով` ստեղծված իրավիճակը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, կարող է Հայաստանը ենթարկել սարսափելի վտանգների և հանգեցնել անդառնալի իրավիճակների։Ըստ կաթողիկոսի` անհրաժեշտ է հարգել պետության օրենքները, միաժամանակ եկեղեցու հեղինակությունը և եկեղեցու հարցերը ներքին կարգով քննելու իրավունքը։ Նա կոչ է արել հեռու մնալ այնպիսի բառամթերքից , որոնք չեն համապատասխանում հայ ազգային, հոգևոր և բարոյական արժեքներին ու չափանիշներին։Արամ Ա–ն ընդգծել է, որ առաջին հերթին, դժվար իրավիճակից դուրս գալու համար պետք է դադարեցնի բոլոր հանրային հալածանքները։Արամ Ա–ն կշարունակի խորհրդակցել կուսակցությունների և կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների հետ՝ ստեղծված դժվարին իրավիճակը հաղթահարելու նպատակով։ Որպես առաջին քայլ, նա հորդորել է դադարեցնել հրապարակային հայտարարություններ անելը, որպեսզի հնարավոր լինի կանխել ապագայում նոր բարդությունները և հարցերը լուծումները որոնել հանգիստ միջավայրում, փոխըմբռնման և հարգանքի մթնոլորտում։Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայիններն այսօր մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու հավաքված մարդիկ թույլ չտվեցին դա, և նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ գնաց վեհարան։ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/07/75377156_0:0:905:678_1920x0_80_0_0_53302195e4052c217f0331c3488b1713.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ առաջին կաթողիկոս, մայր աթոռ սուրբ էջմիածին, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
արամ առաջին կաթողիկոս, մայր աթոռ սուրբ էջմիածին, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
Մենք դատապարտում ենք նման քայլերը, պետք է հարգանքով վերաբերվել մեր սրբավայրերին. Արամ Ա
17:18 27.06.2025 (Թարմացված է: 17:33 27.06.2025) Արամ Ա–ն ընդգծել է` անհրաժեշտ է հարգել պետության օրենքները, միաժամանակ Եկեղեցու հեղինակությունը և եկեղեցու հարցերը ներքին կարգով քննելու իրավունքը։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը դատապարտել է իրավապահների գործողությունները Մայր աթոռի Վեհարանի տարածքում և ընդգծել, որ Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակի հանգուցալուծման առաջին քայլը հրապարակային մեղադրանքների ու արտահայտությունների կասեցումն է։ Այս մասին հայտարաել է Արամ Ա կաթողիկոսը։
Կաթողիկոսի խոսքով` ստեղծված իրավիճակը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, կարող է Հայաստանը ենթարկել սարսափելի վտանգների և հանգեցնել անդառնալի իրավիճակների։
«Անհրաժեշտ է, որ մենք ամեն ջանք գործադրենք նման վտանգավոր պայմանների առաջացումը կանխելու համար։ Եկեղեցին կոչված է իրեն վերաբերող հարցերը քննել և փնտրել համապատասխան լուծումներ, ինչպես որ պետությունն էլ պետք է համապատասխան ձևով մոտենա իրեն վերաբերող հարցերին՝ խուսափելով հետագա բարդություններից և բևեռացումներ ստեղծող քայլերից»,–նշել է Արամ Ա–ն։
Ըստ կաթողիկոսի` անհրաժեշտ է հարգել պետության օրենքները, միաժամանակ եկեղեցու հեղինակությունը և եկեղեցու հարցերը ներքին կարգով քննելու իրավունքը։ Նա կոչ է արել հեռու մնալ այնպիսի բառամթերքից , որոնք չեն համապատասխանում հայ ազգային, հոգևոր և բարոյական արժեքներին ու չափանիշներին։
Արամ Ա–ն ընդգծել է, որ առաջին հերթին, դժվար իրավիճակից դուրս գալու համար պետք է դադարեցնի բոլոր հանրային հալածանքները։
«Ցավով տեղեկացանք նաև պետական իրավապահ մարմինների՝ Սուրբ Էջմիածին մուտք գործելու և այնտեղ ստեղծված անընդունելի իրավիճակի մասին։ Մենք դատապարտում ենք նման քայլերը։ Անհրաժեշտ է հարգանքով վերաբերվել մեր սրբավայրերին։ Մենք նաև կոչ ենք անում համապատասխան պետական մարմիններին դադարեցնել ձերբակալությունների արշավը և հանդարտությամբ մոտենալ անօրինական համարվող իրավիճակներին ու հանգամանքներին»,–ասել է նա։
Արամ Ա–ն կշարունակի խորհրդակցել կուսակցությունների և կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների հետ՝ ստեղծված դժվարին իրավիճակը հաղթահարելու նպատակով։ Որպես առաջին քայլ, նա հորդորել է դադարեցնել հրապարակային հայտարարություններ անելը, որպեսզի հնարավոր լինի կանխել ապագայում նոր բարդությունները և հարցերը լուծումները որոնել հանգիստ միջավայրում, փոխըմբռնման և հարգանքի մթնոլորտում։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայիններն այսօր
մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին։ Սրբազանը
հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու հավաքված մարդիկ թույլ չտվեցին դա, և նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ
գնաց վեհարան։
ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։