https://arm.sputniknews.ru/20250626/sa-ugherdz-e-biznesin-ev-spjurqin-nakhkin-nakharary-samvel-karapetjani-kalanavvorman-masin-90650085.html
Սա ուղերձ է բիզնեսին և սփյուռքին. նախկին նախարարը` Սամվել Կարապետյանի կալանավորման մասին
Սա ուղերձ է բիզնեսին և սփյուռքին. նախկին նախարարը` Սամվել Կարապետյանի կալանավորման մասին
Sputnik Արմենիա
Գևորգ Դանիելյանը ցավով նշել է, որ ՀՀ իշխանության հայտարարությունները չեն համապատասխանում իրական քաղաքականությանը։ 26.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-26T13:54+0400
2025-06-26T13:54+0400
2025-06-26T13:55+0400
հայաստան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
գևորգ դանիելյան
սամվել կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1a/90645383_0:0:1600:901_1920x0_80_0_0_7a041e6aa9761cf138ddb06723648f04.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա ակտիվների հնարավոր պետականացման մասին հայտարարությունները խաթարում են հայկական սփյուռքի վստահությունը և անբարենպաստ միջավայր ստեղծում ներդրումների համար։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։Նա հիշեցրել է, որ Կարապետյանը նախորդ իշխանությունների խնդրանքով ձեռք բերեց և արդիականացրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ հարյուր միլիոն դոլարներ ներդնելով ենթակառուցվածքում։ Սակայն, Դանիելյանի խոսքով, իշխանություններն այժմ հայտարարել են այդ ակտիվները պետությանը վերադարձնելու մտադրության մասին՝ անտեսելով այն փաստը, որ պետականացումը հսկայական ֆինանսական բեռ է պետական բյուջեի համար, քանի որ սեփականատիրոջը պետք է փոխհատուցվի ինչպես գույքի արժեքը, այնպես էլ պատճառված վնասը։Նախկին նախարարը ցավով նշել է, որ ներդրումներին աջակցելու և երկրում բիզնես մթնոլորտը բարելավելու մասին հայտարարությունները չեն համապատասխանում իշխանությունների իրական քաղաքականությանը։Դանիելյանը հավելել է, որ ՀՀ–ում վաղուց է սկսվել հայկական սփյուռքի թուլացման քաղաքականությունը։ Նա հիշեցրել է, որ նախկինում Հայաստանում սփյուռքի հարցերով նախարարություն կար, սակայն այն փակվեց, և այդ ժամանակվանից արտերկրում ապրող հայերի հետ պետական աշխատանքը կորցրեց իր ինստիտուցիոնալ հիմքը։ Չնայած դրան, գործակալության զրուցակցի խոսքով, հայկական սփյուռքը դեռ առողջ ուժեր ունի, որոնք հավատարիմ են մնում հայրենիքին և եկեղեցուն։Դանիելյանը հավելել է, որ գործարար Սամվել Կարապետյանի դեմ ՀՀ քննչական մարմինների ներկայացրած մեղադրանքները վկայում են, որ Հայ առաքելական եկեղեցուն նույնիսկ հանրային աջակցության օրինական ձևերն այսօր ընկալվում են որպես ռեժիմի դեմ ուղղված սպառնալիք: Նա ընդգծել է Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ճնշումները սկսվել են դեռևս 2018 թվականին։Արդարադատության նախկին նախարարը հիշեցրել է, որ Հայ առաքելական եկեղեցին համազգային և համասփյուռքյան կառույց է, որը կարող է կարևոր դեր խաղալ պետական քաղաքականության և հասարակական համաձայնության ամրապնդման գործում։«Հայկական եկեղեցին, հանրապետության սահմանադրության համաձայն, առանձնացված է պետությունից, իսկ նրան աջակցող ձեռնարկատերերը հանդես են գալիս նախևառաջ որպես հավատացյալներ, որոնք մասնակցում են երկրի հոգևոր և մշակութային կյանքին, այլ ոչ թե որպես քաղաքական գործիչներ: Նրանց օգնությունը լայն շրջանակ է ներառում, այդ թվում՝ վանքերի և եկեղեցիների պահպանում, որոնցից շատերը թվագրվում են 4-րդ դարով և մշակութային ժառանգության մաս են կազմում»,– ասել է Դանիելյանը` հավելելով, որ այդ հուշարձանների պաշտպանությունը օրենքով դրված է կառավարության վրա, որը, չկատարելով իր անմիջական պարտականությունները, քննադատում է եկեղեցուն սրբավայրերի նկատմամբ իբր անփույթ վերաբերմունքի համար:Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 19-ին հայտարարեց, որ Սամվել Կարապետյանին` որպես Ռուսաստանի քաղաքացի, անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1a/90645383_196:0:1560:1023_1920x0_80_0_0_ce9863899494648613c90458791a83e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), գևորգ դանիելյան, սամվել կարապետյան
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), գևորգ դանիելյան, սամվել կարապետյան
Սա ուղերձ է բիզնեսին և սփյուռքին. նախկին նախարարը` Սամվել Կարապետյանի կալանավորման մասին
13:54 26.06.2025 (Թարմացված է: 13:55 26.06.2025) Գևորգ Դանիելյանը ցավով նշել է, որ ՀՀ իշխանության հայտարարությունները չեն համապատասխանում իրական քաղաքականությանը։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա ակտիվների հնարավոր պետականացման մասին հայտարարությունները խաթարում են հայկական սփյուռքի վստահությունը և անբարենպաստ միջավայր ստեղծում ներդրումների համար։
ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։
«Այս և նմանատիպ հետապնդումները ուղերձ են ոչ միայն խոշոր գործարարներին, այլև յուրաքանչյուր օրինապաշտ մարդուն, քանի որ դրանք բոլորին լռեցնելու և իրենց ենթարկեցնելու փորձ են... Արտասահմանյան ներդրումների համար խոչընդոտ են ոչ միայն ներքին անկայունությունն ու հետապնդման քաղաքականությունը, այլև նախկին դաշնակիցների հետ հարաբերությունների անիմաստ և կտրուկ վատթարացումը», – ասել է գործակալության զրուցակիցը։
Նա հիշեցրել է, որ Կարապետյանը նախորդ իշխանությունների խնդրանքով ձեռք բերեց և արդիականացրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ հարյուր միլիոն դոլարներ ներդնելով ենթակառուցվածքում։ Սակայն, Դանիելյանի խոսքով, իշխանություններն այժմ հայտարարել են այդ ակտիվները պետությանը վերադարձնելու մտադրության մասին՝ անտեսելով այն փաստը, որ պետականացումը հսկայական ֆինանսական բեռ է պետական բյուջեի համար, քանի որ սեփականատիրոջը պետք է փոխհատուցվի ինչպես գույքի արժեքը, այնպես էլ պատճառված վնասը։
Նախկին նախարարը ցավով նշել է, որ ներդրումներին աջակցելու և երկրում բիզնես մթնոլորտը բարելավելու մասին հայտարարությունները չեն համապատասխանում իշխանությունների իրական քաղաքականությանը։
Դանիելյանը հավելել է, որ ՀՀ–ում վաղուց է սկսվել հայկական սփյուռքի թուլացման քաղաքականությունը։ Նա հիշեցրել է, որ նախկինում Հայաստանում սփյուռքի հարցերով նախարարություն կար, սակայն այն փակվեց, և այդ ժամանակվանից արտերկրում ապրող հայերի հետ պետական աշխատանքը կորցրեց իր ինստիտուցիոնալ հիմքը։ Չնայած դրան, գործակալության զրուցակցի խոսքով, հայկական սփյուռքը դեռ առողջ ուժեր ունի, որոնք հավատարիմ են մնում հայրենիքին և եկեղեցուն։
Դանիելյանը հավելել է, որ գործարար Սամվել Կարապետյանի դեմ ՀՀ քննչական մարմինների ներկայացրած մեղադրանքները վկայում են, որ Հայ առաքելական եկեղեցուն նույնիսկ հանրային աջակցության օրինական ձևերն այսօր ընկալվում են որպես ռեժիմի դեմ ուղղված սպառնալիք: Նա ընդգծել է Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ճնշումները սկսվել են դեռևս 2018 թվականին։
Արդարադատության նախկին նախարարը հիշեցրել է, որ Հայ առաքելական եկեղեցին համազգային և համասփյուռքյան կառույց է, որը կարող է կարևոր դեր խաղալ պետական քաղաքականության և հասարակական համաձայնության ամրապնդման գործում։
«Հայկական եկեղեցին, հանրապետության սահմանադրության համաձայն, առանձնացված է պետությունից, իսկ նրան աջակցող ձեռնարկատերերը հանդես են գալիս նախևառաջ որպես հավատացյալներ, որոնք մասնակցում են երկրի հոգևոր և մշակութային կյանքին, այլ ոչ թե որպես քաղաքական գործիչներ: Նրանց օգնությունը լայն շրջանակ է ներառում, այդ թվում՝ վանքերի և եկեղեցիների պահպանում, որոնցից շատերը թվագրվում են 4-րդ դարով և մշակութային ժառանգության մաս են կազմում»,– ասել է Դանիելյանը` հավելելով, որ այդ հուշարձանների պաշտպանությունը օրենքով դրված է կառավարության վրա, որը, չկատարելով իր անմիջական պարտականությունները, քննադատում է եկեղեցուն սրբավայրերի նկատմամբ իբր անփույթ վերաբերմունքի համար:
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա
«Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 19-ին
հայտարարեց, որ Սամվել Կարապետյանին` որպես Ռուսաստանի քաղաքացի, անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի։