00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պենտագոնը ցույց է տվել` ինչպես են հակաբունկերային ռումբերով խփել Իրանի միջուկային օբյեկտին

Բաժանորդագրվել
Ֆորդոյի օբյեկտի օդափոխման համակարգերի վրա 6-ական ռումբ է նետվել։
Պենտագոնում ցույց են տվել, թե ինչպես են ամերիկյան զինված ուժերը Ֆորդոյում հարձակվել իրանական միջուկային օբյեկտի երկու հիմնական օդափոխման համակարգերի վրա։ Ինչպես հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Դեն Քեյնը, դրանցից յուրաքանչյուրի համար օգտագործվել է 6-ական GBU-57 հակաբունկերային ռումբ:
Շտաբների պետերի կոմիտեի նախագահը միաժամանակ հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու գործողությունը ԱՄՆ-ն պատրաստել է 15 տարվում, «բոլոր ռումբերը հարվածել են անհրաժեշտ կետերին»:
«Ի տարբերություն սովորական ավիառումբի, այստեղ դուք չեք տեսնի հարվածի հետևանքով առաջացած ձագար։ Այս զինամթերքը նախատեսված է ստորերկրյա խոր ներթափանցման, այնուհետև պայթելու համար: Ես գիտեմ, որ այդ մասին շատ հարցեր են եղել։ Բոլոր վեց զինամթերքները, որոնք ուղղված են Ֆորդոյի օդափոխման համակարգերին, հարվածել են ճիշտ սահմանված կետերին: Ռումբն ունի երեք խոցող գործոն՝ հարվածային ալիք (blast), բեկորներ (fragmentation) և գերճնշում (overpressure)։ Տվյալ դեպքում թիրախային տարածության ներսում խոցման հիմնական մեխանիզմը եղել է գերճնշման և պայթեցման ալիքի համադրությունը, որոնք անցել են բաց թունելներով և ոչնչացրել կրիտիկական կարևոր սարքավորումները», - ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին ուղղված ԱՄՆ հարվածները համեմատել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունների հետ:
Հիշեցնենք` Իսրայելը հունիսի 13-ի գիշերը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմական-միջուկային ծրագրի իրականացման մեջ, որն իբր մոտեցել է անվերադարձության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի արշավանքների թիրախներն էին ատոմային օբյեկտները, գեներալիտետը, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր»հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր ատոմային նախագծի ռազմական բաղադրիչը, սկսեց պատասխանել հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ:
Իսկ հունիսի 22-ին Իրանին հարվածներ հասցրեց ԱՄՆ ավիացիան։ Հարձակման ենթարկվեցին Իրանի միջուկային օբյեկտները Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հարձակումը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար: Հունիսի 23-ի երեկոյան Իրանը հարվածներ հասցրեց Կատարի Ալ-Ուդեյդ ամերիկյան ռազմակայանին։
Հունիսի 24-ի առավոտյան ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Թեհրանն ու Թել Ավիվը պայմանավորվել են հրադադարի մասին:
Լրահոս
0