00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրավական ամենաթողություն. Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել

© Sputnik / Asatur YesayantsՍամվել Կարապետյան
Սամվել Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2025
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորման դեմ փաստաբանական խմբի բողոքը մակագրվել էր ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավոր Արմեն Դանիելյանին, նշված և այլ հանգամանքներից ելնելով 2025 թվականի հունիսի 23-ին Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացվել էր միջնորդություն՝ բողոքը հետ վերցնելու վերաբերյալ։
Այդ մասին նշված է փաստաբանների տարարած հաղորդագրության մեջ։
Սակայն կատարվել է ամեն ինչ, որպեսզի միայն Արմեն Դանիելյանը քննության առնի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի վերաբերյալ բողոքը:
«Նախ՝ Արմեն Դանիելյանը պարտավոր լինելով անհապաղ կարճելու վարույթը, մատնվել էր հատուկ անգործության: Այնուհետև՝ դատախազությունը ներկայացնում է վերաքննիչ բողոք, այն պայմաններում, երբ քննիչի միջնորդությունը բավարարվել էր ամբողջությամբ, այսինքն բողոքարկման հարցի բացակայության պայմաններում՝ բողոք է ներկայացվել: Այս ամենը կատարվել է զուտ նրա համար որպեսզի Արմեն Դանիելյանը ամեն գնով շարունակի մնալ բողոքը քննող դատավոր»,-նշված է հաղորդագրության մեջ։
Բացի դրանից, Արմեն Դանիելյանը ուղարկել է որոշում, որով վարույթ է ընդունել դատախազի բողոքը, բայց նաև վարույթ է ընդունել փաստաբանական խմբի ներկայացրած այն բողոքը, որից հրաժարվելու միջնորդություն էր ներկայացվել։ Ավելին՝ պաշտպանության կողմին տրվել է ընդամենը 1 օր ժամկետ դիրքորոշումներ ներկայացնելու համար, իսկ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2025 թվականի հուլիսի 4-ը:
«Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման, դրա բողոքարկման խայտառակ ընթացքի, պետական մարմինների վարքագիծը՝ ցանկացած անաչառ դիտորդի մոտ աներկբա են դարձնում քաղաքական հետապնդման ակնհայտ և ուղիղ առկայությունը»,-հայտարարել են փաստաբանները։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 19-ին հայտարարեց, որ Սամվել Կարապետյանին` որպես Ռուսաստանի քաղաքացի, անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի։
Լրահոս
0