https://arm.sputniknews.ru/20250626/hndkastany-ev-eatmn-banakcutjunner-ksksen-arevtrajin-hamadzajnagri-shurj-eth-nakharar-90666592.html
Հնդկաստանը և ԵԱՏՄ–ն բանակցություններ կսկսեն առևտրային համաձայնագրի շուրջ. ԵՏՀ նախարար
Հնդկաստանը և ԵԱՏՄ–ն բանակցություններ կսկսեն առևտրային համաձայնագրի շուրջ. ԵՏՀ նախարար
Sputnik Արմենիա
Պաշտոնյան նշել է, որ պահանջվում է լրջորեն կարգավորել արդյունաբերական, գյուղատնտեսական և կորպորատիվ քաղաքականությունը։ 26.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-26T19:49+0400
2025-06-26T19:49+0400
2025-06-26T19:51+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
անդրեյ սլեպնյով
հնդկաստան
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
հայաստան
եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1e/81241505_0:10:1600:910_1920x0_80_0_0_430f0d05e8e6b97e3cbc05444b6f31f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ԵԱՏՄ երկրները և Հնդկաստանը որոշում են ընդունել խորհրդակցություններ սկսել առևտրային համաձայնագրի նախագծի շուրջ։ Այս մասին Մինսկում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը:Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում ոչ սակագնային միջոցառումների մեղմացման, առևտրում տարբեր խոչընդոտների վերացման ուղղությամբ, զարգանում են համատեղ աշխատանքի բազմաթիվ ուղղություններ, սակայն ազատ առևտրի գոտու ձևավորման վերաբերյալ քննարկումներ այս պահին չկան: Սլեպնյովը կարծում է, որ ներկայիս միջազգային առևտրի տրանսֆորացման ժամանակաշրջանում դժվար է օբյեկտիվորեն դիտարկել և հաշվարկել նման քայլի հետևանքները։Ավելի վաղ Հնդկաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Սոբոլեն հայտարարել էր, որ այս տարի կսկսվեն Հնդկաստան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները:ԵՄ–ն կոշտ շուկա ունի, այնտեղ անհարմար կլիներ Հայաստանի համար. ԵՀԿ ներկայացուցիչԸնդհանուր առմամբ, ինչպես հիշեցրել է ԵՏՀ նախարարը, ԵԱՏՄ-ն ազատ առևտրի մասին համաձայնագրեր ունի Վիետնամի, Սերբիայի, Սինգապուրի հետ, մայիսի 15-ին ուժի մեջ է մտել Իրանի հետ համաձայնագիրը, որի օգուտները հնարավոր կլինի զգալ մոտ ժամանակներում:Սլեպնյովը նշել է, որ ԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության մասին համաձայնագիրը և ԵԱՏՄ-Մոնղոլիա ժամանակավոր համաձայնագիրը կստորագրվեն հունիսի 27-ին: Մինչև տարեվերջ Ինդոնեզիայի հետ համաձայնագիր ստորագրելու լավ հնարավորություններ կան։ Եթե այդ ցուցակում ավելանա Հնդկաստանը, ապա ԵԱՏՄ-ի հետ այդ երկրների հանրագումարում կստացվի շուկա ավելի քան 2 մլրդ բնակչությամբ և 7,8 տրլն դոլար համախառն ՀՆԱ-ով։ Բայց պետք է հասկանալ, որ ոչ միայն ԵԱՏՄ երկրները դուրս կգան այդ պետությունների շուկաներ, այլև այդ պետությունները մուտք կունենան միության շուկա։Նա հավելել է, որ այս բոլոր հարցերի շուրջ առաջիկայում պետք է լիարժեք փորձագիտական քննարկում սկսել։Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:ԵՏՀ–ում ակնկալում են 2027 թվականից գործարկել ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի միասնական շուկան
հնդկաստան
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1e/81241505_0:0:1424:1067_1920x0_80_0_0_b6a68dcf2fa56c0350c8cf58c4fdd7c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, անդրեյ սլեպնյով, հնդկաստան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), հայաստան, եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ)
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, անդրեյ սլեպնյով, հնդկաստան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), հայաստան, եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ)
Հնդկաստանը և ԵԱՏՄ–ն բանակցություններ կսկսեն առևտրային համաձայնագրի շուրջ. ԵՏՀ նախարար
19:49 26.06.2025 (Թարմացված է: 19:51 26.06.2025) Պաշտոնյան նշել է, որ պահանջվում է լրջորեն կարգավորել արդյունաբերական, գյուղատնտեսական և կորպորատիվ քաղաքականությունը։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ԵԱՏՄ երկրները և Հնդկաստանը որոշում են ընդունել խորհրդակցություններ սկսել առևտրային համաձայնագրի նախագծի շուրջ։ Այս մասին Մինսկում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը:
«Նախնական պայմանավորվածությունների, խորհրդակցությունների ժամկետների ու եղանակների մասին խոսելը վաղաժամ է, բայց մենք տեսնում ենք փոխադարձ հետաքրքրություն։ Անշուշտ, Հնդկաստանը մեր «Հյուսիս–հարավ» միջանցքի կարևորագույն տարրն է, մեր տրամաբանական առևտրային գործընկերը, որը հավատարիմ է ներքին արտադրության զարգացման նույն սկզբունքներին», – հայտարարել է Սլեպնյովը։
Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում ոչ սակագնային միջոցառումների մեղմացման, առևտրում տարբեր խոչընդոտների վերացման ուղղությամբ, զարգանում են համատեղ աշխատանքի բազմաթիվ ուղղություններ, սակայն ազատ առևտրի գոտու ձևավորման վերաբերյալ քննարկումներ այս պահին չկան: Սլեպնյովը կարծում է, որ ներկայիս միջազգային առևտրի տրանսֆորացման ժամանակաշրջանում դժվար է օբյեկտիվորեն դիտարկել և հաշվարկել նման քայլի հետևանքները։
Ավելի վաղ Հնդկաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Սոբոլեն հայտարարել էր, որ այս տարի կսկսվեն Հնդկաստան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները:
Ընդհանուր առմամբ, ինչպես հիշեցրել է ԵՏՀ նախարարը, ԵԱՏՄ-ն ազատ առևտրի մասին համաձայնագրեր ունի Վիետնամի, Սերբիայի, Սինգապուրի հետ, մայիսի 15-ին ուժի մեջ է մտել Իրանի հետ համաձայնագիրը, որի օգուտները հնարավոր կլինի զգալ մոտ ժամանակներում:
Սլեպնյովը նշել է, որ ԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության մասին համաձայնագիրը և ԵԱՏՄ-Մոնղոլիա ժամանակավոր համաձայնագիրը կստորագրվեն հունիսի 27-ին: Մինչև տարեվերջ Ինդոնեզիայի հետ համաձայնագիր ստորագրելու լավ հնարավորություններ կան։ Եթե այդ ցուցակում ավելանա Հնդկաստանը, ապա ԵԱՏՄ-ի հետ այդ երկրների հանրագումարում կստացվի շուկա ավելի քան 2 մլրդ բնակչությամբ և 7,8 տրլն դոլար համախառն ՀՆԱ-ով։ Բայց պետք է հասկանալ, որ ոչ միայն ԵԱՏՄ երկրները դուրս կգան այդ պետությունների շուկաներ, այլև այդ պետությունները մուտք կունենան միության շուկա։
«Ըստ այդմ, պահանջվում է լրջորեն կարգավորել արդյունաբերական, գյուղատնտեսական և կորպորատիվ քաղաքականությունը։ Անշուշտ, կպահանջվի ներքին արտադրության, արդյունաբերական կոոպերացիայի խթանում», - հայտարարել է ԵՏՀ նախարարը։
Նա հավելել է, որ այս բոլոր հարցերի շուրջ առաջիկայում պետք է լիարժեք փորձագիտական քննարկում սկսել։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: