https://arm.sputniknews.ru/20250626/emn-kvosht-shuka-uni-ajntegh-anharmar-kliner-hajastani-hamar-ehk-nerkajacucich-90661863.html
ԵՄ–ն կոշտ շուկա ունի, այնտեղ անհարմար կլիներ Հայաստանի համար. ԵՀԿ ներկայացուցիչ
ԵՄ–ն կոշտ շուկա ունի, այնտեղ անհարմար կլիներ Հայաստանի համար. ԵՀԿ ներկայացուցիչ
Sputnik Արմենիա
ԵՏՀ ներկայացուցիչը նշել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որևէ գնահատական չունի ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքների վերաբերյալ: Հանձնաժողովը... 26.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-26T18:29+0400
2025-06-26T18:29+0400
2025-06-26T18:32+0400
տեսանյութեր
տեսանյութ
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1a/90658908_0:0:1281:720_1920x0_80_0_0_918d2dfb50c85c3691f7d28dc5154478.jpg
Եվրամիությունը չի կարող Հայաստանին առաջարկել համագործակցության և առևտրի այն պայմանները, որոնք առկա են Եվրասիական տնտեսական միությունում։ Երևանի համար չափազանց դժվար կլինի մրցակցել ԵՄ-ում։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ալեքսեյ Վեդևը ՝ պատասխանելով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորության և հայկական տնտեսության համար հետևանքների մասին հարցին։Ինչպես հայտնի է, այս տարվա գարնանը Հայաստանի ազգային ժողովն ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը։ Միևնույն ժամանակ, ՀՀ իշխանությունները հավաստիացնում են, որ այդ ուղղությամբ որևէ կոնկրետ բանակցություններ չեն ընթանում։ Իսկ վերջերս Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` հասկանում է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում, և Երևանն ինչ-որ պահի ստիպված կլինի որոշում կայացնել:ԵՏՀ–ում ակնկալում են 2027 թվականից գործարկել ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի միասնական շուկանՎեդևն ընդգծել է, որ ԵՏՀ-ն ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքների վերաբերյալ որևէ գնահատական չունի: Հանձնաժողովը Հայաստանը դիտարկում է որպես մշտական գործընկեր՝ գործընկերությունից բոլոր օգուտներով։Հանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ անցած տարին շատ հաջող էր ԵԱՏՄ-ի համար։ Միության համախառն տնտեսությունն աճել է 4,4%-ով, ինչը զգալիորեն բարձր է ՀՆԱ-ի աճի համաշխարհային միջին տեմպերից:Այս տարվա կանխատեսումները բավական լավատեսական են, թեև ոչ նախորդ տարվա պես։Վեդևի խոսքով՝ սպասվում է որոշակի դանդաղում, առաջին հերթին՝ ռուսական տնտեսության պատճառով։ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի կանոնները կսկսեն գործել մինչև աշուն. նախարարԱյսպես. եթե տնտեսական զարգացման նախարարության լավատեսական գնահատականներով Ռուսաստանի տնտեսությունը կաճի 2,5 %-ով, ապա ԵԱՏՄ-ում, ընդհանուր առմամբ, սպասվում է 2,9 % աճ։ Միավորման մյուս երկրների տնտեսությունները առանձին-առանձին ունեն լավ աճի տեմպեր։ Բարձր մակարդակի վրա է նաև ներդրումային ակտիվությունը, ինչը կարևոր է կայուն աճի համար։ԵՏՀ ներկայացուցիչը չի բացառել, որ արդեն 2026-2027 թվականներին կարելի է տնտեսության աճի տեմպերի արագացում ակնկալել։Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Директор Департамента макроэкономической политики ЕЭК про перспективы Армении в случае выхода из ЕАЭС
Sputnik Արմենիա
Директор Департамента макроэкономической политики ЕЭК про перспективы Армении в случае выхода из ЕАЭС
2025-06-26T18:29+0400
true
PT4M33S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1a/90658908_126:0:1086:720_1920x0_80_0_0_fdd79ee1a7177da84db6d8c40d05e7cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, видео
տեսանյութեր, տեսանյութ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, видео
ԵՄ–ն կոշտ շուկա ունի, այնտեղ անհարմար կլիներ Հայաստանի համար. ԵՀԿ ներկայացուցիչ
18:29 26.06.2025 (Թարմացված է: 18:32 26.06.2025) ԵՏՀ ներկայացուցիչը նշել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որևէ գնահատական չունի ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքների վերաբերյալ: Հանձնաժողովը Հայաստանը դիտարկում է որպես մշտական գործընկեր՝ դրա բոլոր օգուտներով։
Եվրամիությունը չի կարող Հայաստանին առաջարկել համագործակցության և առևտրի այն պայմանները, որոնք առկա են Եվրասիական տնտեսական միությունում։ Երևանի համար չափազանց դժվար կլինի մրցակցել ԵՄ-ում։
Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ալեքսեյ Վեդևը ՝ պատասխանելով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորության և հայկական տնտեսության համար հետևանքների մասին հարցին։
Ինչպես հայտնի է, այս տարվա գարնանը Հայաստանի ազգային ժողովն ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը։ Միևնույն ժամանակ, ՀՀ իշխանությունները հավաստիացնում են, որ այդ ուղղությամբ որևէ կոնկրետ բանակցություններ չեն ընթանում։ Իսկ վերջերս Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` հասկանում է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում, և Երևանն ինչ-որ պահի ստիպված կլինի որոշում կայացնել:
Վեդևն ընդգծել է, որ ԵՏՀ-ն ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքների վերաբերյալ որևէ գնահատական չունի: Հանձնաժողովը Հայաստանը դիտարկում է որպես մշտական գործընկեր՝ գործընկերությունից բոլոր օգուտներով։
«Կարծում եմ, որ Եվրամիությունը դժվար թե կարողանա ավելի հարմարավետ պայմաններ առաջարկել։ Այստեղ նույնիսկ կարելի է օգտագործել Բալթյան երկրների փորձը։ Սկզբունքորեն, եվրոպական շուկան բավականին կոշտ է և մրցակցային, և բավական դժվար է այնտեղ ունենալ սեփական տեղ, բարդ է նաև ստանալ սեփական մասնաբաժին և ավելացված արժեք», - պարզաբանել է նա։
Հանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ անցած տարին շատ հաջող էր ԵԱՏՄ-ի համար։ Միության համախառն տնտեսությունն աճել է 4,4%-ով, ինչը զգալիորեն բարձր է ՀՆԱ-ի աճի համաշխարհային միջին տեմպերից:
Այս տարվա կանխատեսումները բավական լավատեսական են, թեև ոչ նախորդ տարվա պես։
Վեդևի խոսքով՝ սպասվում է որոշակի դանդաղում, առաջին հերթին՝ ռուսական տնտեսության պատճառով։
Այսպես. եթե տնտեսական զարգացման նախարարության լավատեսական գնահատականներով Ռուսաստանի տնտեսությունը կաճի 2,5 %-ով, ապա ԵԱՏՄ-ում, ընդհանուր առմամբ, սպասվում է 2,9 % աճ։ Միավորման մյուս երկրների տնտեսությունները առանձին-առանձին ունեն լավ աճի տեմպեր։ Բարձր մակարդակի վրա է նաև ներդրումային ակտիվությունը, ինչը կարևոր է կայուն աճի համար։
ԵՏՀ ներկայացուցիչը չի բացառել, որ արդեն 2026-2027 թվականներին կարելի է տնտեսության աճի տեմպերի արագացում ակնկալել։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: