https://arm.sputniknews.ru/20250626/heci-hascein-hnchvogh-sparnaliqnern-anynduneli-en-pmdz-hamagvortsakcutjan-asvociacia-90659088.html
ՀԷՑ–ի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա»
ՀԷՑ–ի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա»
Sputnik Արմենիա
«ՓՄՁ համագործակցության ասոցիացիայից» նշում են, որ որևէ փոխկապակցված անձի շուրջ ծագած խնդիրը չպետք է տարածվի ամբողջ ընկերության վրա։ 26.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-26T17:32+0400
2025-06-26T17:32+0400
2025-06-26T17:39+0400
հայաստան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
բիզնես
https://cdn.am.sputniknews.ru/img/510/17/5101723_0:0:1600:901_1920x0_80_0_0_faac7018c047c784febb32441306da35.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Անընդունելի է սպառնալիքներով հանդես գալ մի ընկերության հասցեին, որի գործունեությունը փոխկապակցված է ՀՀ–ի բիզնեսի գրեթե բոլոր ոլորտների հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՓՄՁ համագործակցության ասոցիացիան»` անդրադառնալով ՀԷՑ–ը պետականացնելու մասին հայտարարություններին։Ըստ ասոցիացիայի` չնայած նրան, որ ՀԷՑ–ի գործունեության արդյունքում ասոցիացիայի շահառու ՓՄՁ-ներ ևս ունեցել են խնդիրներ, բայց իրենք ուղիղ ոչ մի կապ չունեն ընկերության հետ։«Կարևորելով ընկերության գործունեության թափանցիկությունն ու օրինականությունը` մենք միևնույն ժամանակ ընդգծում ենք, որ որևէ փոխկապակցված անձի շուրջ ծագած խնդիրը չպետք է տարածվի ամբողջ ընկերության վրա՝ հաշվի առնելով ընկերության դերակատարումը տնտեսության մեջ»,– ասված է հաղորդագրությունում։։«ՓՄՁ համագործակցության ասոցիացիան» հատկապես անթույլատրելի է համարում հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների նկատմամբ նման հրապարակային ճնշման և անմեղության կանխավարկածը խախտող արտահայտությունների կիրառումը` նշելով, որ նման մոտեցումները կարող են սասանել ներդրողների վստահությունը և խաթարել տնտեսական կայունությունը։Հիշեցնենք` ՀԷՑ–ի սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/510/17/5101723_165:0:1581:1062_1920x0_80_0_0_49eddd020d943db5372509d668e3b664.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), բիզնես
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), բիզնես
ՀԷՑ–ի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա»
17:32 26.06.2025 (Թարմացված է: 17:39 26.06.2025) «ՓՄՁ համագործակցության ասոցիացիայից» նշում են, որ որևէ փոխկապակցված անձի շուրջ ծագած խնդիրը չպետք է տարածվի ամբողջ ընկերության վրա։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Անընդունելի է սպառնալիքներով հանդես գալ մի ընկերության հասցեին, որի գործունեությունը փոխկապակցված է ՀՀ–ի բիզնեսի գրեթե բոլոր ոլորտների հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՓՄՁ համագործակցության ասոցիացիան»` անդրադառնալով ՀԷՑ–ը պետականացնելու մասին հայտարարություններին։
«Մեծ ու փոքր բիզնեսի ներկայացուցիչների և նրանց հետ փոխկապակցված անձանց հասցեին հնչող անպատեհ ու անզուսպ հայտարարությունները բացասական ազդեցություն են ունենում և կարող են առաջիկայում լրջագույն հետևանքներ ունենալ երկրի բիզնես միջավայրի, ներդրումային գրավչության, տնտեսական հեղինակության և միջազգային վարկանիշների վրա»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ասոցիացիայի` չնայած նրան, որ ՀԷՑ–ի գործունեության արդյունքում ասոցիացիայի շահառու ՓՄՁ-ներ ևս ունեցել են խնդիրներ, բայց իրենք ուղիղ ոչ մի կապ չունեն ընկերության հետ։
«Կարևորելով ընկերության գործունեության թափանցիկությունն ու օրինականությունը` մենք միևնույն ժամանակ ընդգծում ենք, որ որևէ փոխկապակցված անձի շուրջ ծագած խնդիրը չպետք է տարածվի ամբողջ ընկերության վրա՝ հաշվի առնելով ընկերության դերակատարումը տնտեսության մեջ»,– ասված է հաղորդագրությունում։։
«ՓՄՁ համագործակցության ասոցիացիան» հատկապես անթույլատրելի է համարում հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների նկատմամբ նման հրապարակային ճնշման և անմեղության կանխավարկածը խախտող արտահայտությունների կիրառումը` նշելով, որ նման մոտեցումները կարող են սասանել ներդրողների վստահությունը և խաթարել տնտեսական կայունությունը։
Հիշեցնենք` ՀԷՑ–ի սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա
«Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։