https://arm.sputniknews.ru/20250626/hajkakan-ekeghecin-dardzel-e-arevmutqi-hardzakumneri-nvor-tirakh-serb-grvogh-90667001.html
Հայկական եկեղեցին դարձել է Արևմուտքի հարձակումների նոր թիրախ. սերբ գրող
Հայկական եկեղեցին դարձել է Արևմուտքի հարձակումների նոր թիրախ. սերբ գրող
Sputnik Արմենիա
Գրող-հրապարակախոս Դրագոսլավ Բոկանը նշել է, որ Հայ առաքելական եկեղեցու վրա ճնշումը Արևմուտքի` ինքնիշխան քաղաքականություն պահպանող երկրների թուլացման... 26.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-26T20:03+0400
2025-06-26T20:03+0400
2025-06-26T21:03+0400
հհ քննչական կոմիտե
բագրատ սրբազան
տեր բագրատ գալստանյան
հայ առաքելական եկեղեցի
դրագոսլավ բոկան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1a/90664518_0:0:1024:577_1920x0_80_0_0_82b90711ce7359bc37e457d186b51506.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Ճնշում գործադրելով Հայ առաքելական եկեղեցու վրա՝ ՀՀ իշխանությունները փորձում են ավարտին հասցնել Հայաստանը ԽՍՀՄ նախկին հանրապետությունների և ՀԱՊԿ-ի հետ միությունից ամբողջությամբ անջատելու նախագիծը։ Այս մասին RT-ին տված հարցազրույցում հայտարարել է սերբ գրող, ռեժիսոր, նախկին քաղաքական գործիչ և ռազմական հրամանատար Դրագոսլավ Բոկանը:Սերբ գրողը Հայ առաքելական եկեղեցին անվանել է հավաքական Արևմուտքի հարձակումների նոր թիրախ:Նրա խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցու վրա ճնշումը Արևմուտքի` ինքնիշխան քաղաքականություն պահպանող երկրների թուլացման ռազմավարության մի մասն է։ Նա նաև զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայում և Մոլդովայում տիրող իրավիճակի հետ՝ նշելով, որ նմանատիպ ճնշումներ եղել են նաև այնտեղ:«Հայ առաքելական եկեղեցին գլխավորում է մի խիզախ մարդ, որը գիտակցում է, որ քրիստոնեությունը մարտիրոսական սխրանք է, և այստեղ չեն կարող լինել անարժան փոխզիջումներ, եթե խոսքը վերաբերում է պետական, հոգևոր և պատմական կապերի համադրմանը, ուստի այս արևմտամետ քաղաքականությանը դեմ է հանդես եկել», - ընդգծել է Բոկանը:Պատերազմի տարիներին Հարավսլավիայում Դրագոսլավ Բոկանը ղեկավարում էր «Բելի Օրլովի» («Սպիտակ արծիվներ») ռազմահայրենասիրական կազմակերպությունը: Նա նաև հայտնի է որպես սերբական վանքերի մասին սերիալի ռեժիսոր։Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է «Սրբազան պայքար» շարժման կողմից Հայաստանում իշխանությունը զավթելու նպատակով ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մասին։ Շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի և նրա կողմնակիցների տներում լայնածավալ խուզարկություններ են կատարվել։ Նույն օրը երեկոյան դատարանը նրանց կալանավորելու որոշում է կայացրել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1a/90664518_41:0:904:647_1920x0_80_0_0_1c63ad21cce8de3bc15df146dda6caf5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, բագրատ սրբազան, տեր բագրատ գալստանյան, հայ առաքելական եկեղեցի, դրագոսլավ բոկան
հհ քննչական կոմիտե, բագրատ սրբազան, տեր բագրատ գալստանյան, հայ առաքելական եկեղեցի, դրագոսլավ բոկան
Հայկական եկեղեցին դարձել է Արևմուտքի հարձակումների նոր թիրախ. սերբ գրող
20:03 26.06.2025 (Թարմացված է: 21:03 26.06.2025) Գրող-հրապարակախոս Դրագոսլավ Բոկանը նշել է, որ Հայ առաքելական եկեղեցու վրա ճնշումը Արևմուտքի` ինքնիշխան քաղաքականություն պահպանող երկրների թուլացման ռազմավարության մի մասն է։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Ճնշում գործադրելով Հայ առաքելական եկեղեցու վրա՝ ՀՀ իշխանությունները փորձում են ավարտին հասցնել Հայաստանը ԽՍՀՄ նախկին հանրապետությունների և ՀԱՊԿ-ի հետ միությունից ամբողջությամբ անջատելու նախագիծը։ Այս մասին
RT-ին տված հարցազրույցում հայտարարել է սերբ գրող, ռեժիսոր, նախկին քաղաքական գործիչ և ռազմական հրամանատար Դրագոսլավ Բոկանը:
Սերբ գրողը Հայ առաքելական եկեղեցին անվանել է հավաքական Արևմուտքի հարձակումների նոր թիրախ:
«Արևմուտքի համար արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը իրենց հավատարմության երդում չտված պետությունների անկախությունը կատարելապես վնասելու մաս է», - հայտարարել է Բոկանը:
Նրա խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցու վրա ճնշումը Արևմուտքի` ինքնիշխան քաղաքականություն պահպանող երկրների թուլացման ռազմավարության մի մասն է։
Նա նաև զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայում և Մոլդովայում տիրող իրավիճակի հետ՝ նշելով, որ նմանատիպ ճնշումներ եղել են նաև այնտեղ:
«Հայ առաքելական եկեղեցին գլխավորում է մի խիզախ մարդ, որը գիտակցում է, որ քրիստոնեությունը մարտիրոսական սխրանք է, և այստեղ չեն կարող լինել անարժան փոխզիջումներ, եթե խոսքը վերաբերում է պետական, հոգևոր և պատմական կապերի համադրմանը, ուստի այս արևմտամետ քաղաքականությանը դեմ է հանդես եկել», - ընդգծել է Բոկանը:
Պատերազմի տարիներին Հարավսլավիայում Դրագոսլավ Բոկանը ղեկավարում էր «Բելի Օրլովի» («Սպիտակ արծիվներ») ռազմահայրենասիրական կազմակերպությունը: Նա նաև հայտնի է որպես սերբական վանքերի մասին սերիալի ռեժիսոր։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է «Սրբազան պայքար» շարժման կողմից Հայաստանում իշխանությունը զավթելու նպատակով
ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մասին։ Շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի և նրա կողմնակիցների տներում լայնածավալ
խուզարկություններ են կատարվել։ Նույն օրը երեկոյան դատարանը նրանց
կալանավորելու որոշում է կայացրել։