00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գինին` մեզնից, ձուկը` ձեզնից. ինչ ծրագրեր են իրականացնում Վայոց Ձորն ու Արխանգելսկի մարզը

© Photo : provided by Vlad KhachatryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2025
Բաժանորդագրվել
Արխանգելսկի մարզից հավաքովի փայտե տներ են առաքվում Սևանի ափ, իսկ Արխանգելսկում արդեն մի քանի տարի գործում է հայկական ապրանքների առևտրի տունը: Բացի այդ, հումանիտար փոխանակման շրջանակներում երկու մարզերի երեխաները հաճախում են միմյանց ամառային ճամբարներ:
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Մի քանի տարի առաջ Ռուսաստանի Արխանգելսկի և Հայաստանի Վայոց Ձորի մարզերի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Նման պայմանավորվածություններ գործում են երկու երկրների տասնյակ տարածաշրջանների միջև։
Հայկական ընկերությունը Երևանի լուսացույցների «խելացի» համակարգի դեմո–տարբերակ է պատրաստում
Արխանգելսկի և Վայոց Ձորի միջև հետաքրքրությունը մեծապես պայմանավորված է նրանց հակադրությամբ՝ ինչպես կլիմայի, այնպես էլ տնտեսության մեջ: Արխանգելսկի մարզից Հայաստան են առաքվում ծովամթերք և հավաքովի փայտե տներ, Հայաստանից Ռուսաստան՝ գինի, մուրաբաներ և բանջարեղենային պահածոներ։ Համագործակցությունը դուրս է գալիս բիզնեսի շրջանակներից. հումանիտար ծրագրերի շրջանակում երկու մարզերի երեխաներն ամառային արձակուրդներն անցկացնում են միմյանց մոտ:
Այս և այլ նախաձեռնությունները քննարկվել են հունիսի սկզբին Երևանում կայացած Հայ-ռուսական միջտարածաշրջանային հերթական համաժողովում:

Փայտե տներ

Հայաստան առաքվող հավաքովի փայտե տները հիմնականում գնում են Սևանա լճի մոտ գտնվող զբոսաշրջային բազաների սեփականատերերը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Էկո Տեխ» ընկերության տնօրեն Էմիլ Ալիմովը։
«Մշտական բնակության համար նման տներ հազվադեպ են գնվում։ Շատ հաճախ զբոսաշրջային հիմնարկի սեփականատերն անձնական օգտագործման համար ձեռք է բերում մեկ-երկու տնակ, իսկ մնացածը վարձակալության համար նախատեսված քոթեջներ են», - պարզաբանեց նա։
Ալիմովի խոսքով՝ ընկերությունն ամեն տարի արտադրում է մոտ 400 տուն, իսկ հայկական ուղղությամբ աշխատանքի մեկնարկից ի վեր երկիր է առաքվել 10-ից մի փոքր ավելի շինություն: Հուլիսին սպասվում է հերթական խմբաքանակը՝ ևս 6 տուն։
Նա հավելեց՝ բոլոր տները մշակվում են հատուկ լուծույթներով, որոնք պաշտպանում են վնասատուներից և հրդեհից, ինչի շնորհիվ նաև ներսում հնարավոր է ապահով անցկացնել էլեկտրալարեր:

Չվերթերի էլ կսպասենք

Տարածաշրջանների միջև համագործակցության «ցամաքային» ձևաչափը հաջողությամբ զարգանում է, իսկ ահա օդային հաղորդակցությունը դեռևս մնում է չիրագործված։
Մի քանի տարի առաջ «Արխանգելսկ օդանավակայան» ընկերությունը պատրաստել էր դեպի Ջերմուկ և Հայաստանի այլ քաղաքներ ավիաչվերթեր կազմակերպելու առաջարկներ, այդ թվում՝ Արխանգելսկից զբոսաշրջային երթուղիներ: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Արխանգելսկի մարզպետի առաջին տեղակալ Վահե Պետրոսյանը, այս հարցի շուրջ բանակցությունները դեռ զարգացում չեն ստացել: Հունիսի սկզբին կայացած Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովում ևս այս թեման չի քննարկվել։
Մեխով հնարք՝ 200 դոլարի դիմաց, կամ ֆիզիկա սովորեք. հայկական հայթեք-բիզնեսի ծրագրերը
Գործնական շփման այլ ուղղությունների թվում Պետրոսյանը հիշատակեց Սպիտակ ծովից Հայաստան ծովամթերքի մատակարարումները։ Արխանգելսկում արդեն մի քանի տարի հաջողությամբ գործում է հայկական ապրանքների առևտրի տուն, որտեղ ներկայացված է հիմնականում սննդի ոլորտի արտադրանք՝ գինիներ, պահածոներ, քաղցրավենիք և այլ ապրանքներ:

Էն ինքնաթիռ է, նրանք՝ երեխաներ

Շարունակվում է նաև համագործակցության հուշագրով սահմանված հումանիտար համագործակցությունը Արխանգելսկի և Վայոց Ձորի մարզերի միջև: Երկու մարզերի վարչակազմերն արդեն մի քանի անգամ կազմակերպել են երեխաների փոխադարձ ուղևորություններ դեպի ամառային ճամբարներ։

«Հիշում եմ՝ Ջերմուկից մեր երեխաներն ինչ տպավորություններով վերադարձան՝ վառ, զրնգուն... Հիմա շատերն են խնդրում վերսկսել այդ ուղևորությունները։ Կարծում եմ, չնայած մեր անհանգիստ աշխարհի դժվարություններին, պետք է նման նվերներ մատուցենք երեխաներին: Սա մեր երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու ամենաճիշտ և մարդկային միջոցներից մեկն է», - Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Արխանգելսկի մարզպետի առաջին տեղակալ Վահե Պետրոսյանը։

Արխանգելսկի պատվիրակության հերթական այցը Վայոց Ձոր նախատեսված է հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին: Այս անգամ մարզի ներկայացուցիչները կգան նվերներով. տեղի գրադարաններին կհանձնվի գրքերի խմբաքանակ: Այս մասին արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզի վարչական կենտրոնի` Եղեգնաձորի համայնքապետարանի հետ:
Լրահոս
0