00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Սերգեյ Մելքոնյան
Թուրքիայի և Իսրայելի միջև պայմանավորվածության մասին դժվար է ենթադրություն անելը․ Մելքոնյան
11:11
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Սերգեյ Մելքոնյան
Թուրքիայի և Իսրայելի միջև պայմանավորվածության մասին դժվար է ենթադրություն անելը․ Մելքոնյան
13:48
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեխով հնարք՝ 200 դոլարի դիմաց, կամ ֆիզիկա սովորեք. հայկական հայթեք-բիզնեսի ծրագրերը

© Facebook/ Շիրակի Պետական ՀամալսարանФонд "Ширакский государственный университет имени М.Налбандяна"
Фонд Ширакский государственный университет имени М.Налбандяна - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2021
Բաժանորդագրվել
Աստիճանաբար պակասում է ձգտումը բնական գիտություններ ուսումնասիրելու նկատմամբ։ Շատերը չեն հասկանում, թե ինչու է դա իրենց պետք, եթե հետագայում մասնագիտությամբ աշխատանք գտնելն անհնար է: Ինժեներական ձեռնարկությունները փորձում են գոնե ինչ-որ բան փոխել այդ առումով:

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Գիտելիքների պաշարը, որով հայ երեխաներն ավարտում են դպրոցը, աստիճանաբար պակասում է։ Այս միտքը վերջերս հնչեց ԱԺ–ում լսումների ժամանակ, որտեղ նշվում էր նաև, որ մաթեմատիկայի ու բնագիտական առարկաների դասավանդումը ավելի վատ, քան հումանիտար առարկաներինը։

Арам Мхитарян - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2020
ՌԱԴԻՈ
Հայաստանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր. ինչ ռիսկեր և հնարավորություններ կան

Դժվար է չհամաձայնել, սակայն հումանիտար առարկաների դեպքում իրավիճակը բոլորովին էլ ավելի լավ չէ։ Ինչ կարելի է ասել դպրոցի մասին, եթե, օրինակ, հայ բանասիրության ֆակուլտետում ոչ բոլորն են տիրապետում արևմտահայերենի քերականությանն ու արտասանությանը։

Վերոնշյալն իհարկե չի նշանակում, թե մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության հարցում մեծ խնդիրներ չկան։ Դրանից բոլորս ենք տառապում, և ոչ վերջին հերթին` ձեռնարկությունները, որոնք դժվարանում են լավ մասնագետներ գտնել, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է «Լոկատոր» ինժեներական ընկերության ղեկավար Արման Խաչատրյանը։

Ընկերությունը ստաժավորման համար մշտապես և՛ ուսանողների, և՛ նույնիսկ դպրոցականների է ընտրում, այդ իսկ պատճառով կարող է դատել կրթական մակարդակի մասին «առաջին ձեռքից»։ Բայց ընտրությունն այդ պատահական է լինում. եթե ծանոթներից կամ գործընկերներից տեղեկանում են, որ ինչ–որ տեղ տեխնիկայից հասկացողլավ ուսանող (կամ դպրոցական) կա, նրան կանչում են ուժերը փորձելու։ Բայց այդ պատահականության սկզբունքը ընկերության մեղքը չէ. մեր կրթական համակարգում չկա այնպիսի օրինաչափություն, ըստ որի դպրոցը կարող է ուսանողին նախապատրաստել բուհի համար, իսկ բուհը` մասնագետ` արդյունաբերության համար։ Այդ իսկ պատճառով, եթե որևէ բարձր դասարանցի կամ ուսանող գոնե ինչ–որ բանի տիրապետում է, դա արդյունք է կամ ուսման նկատմամբ նրա բնական ձգտման, կամ ծնողներից, երբեմն էլ լավ ուսուցչից (սակայն հազվադեպ դպրոցական կամ բուհական համակարգից) ստացած խթանի։ Այսօր ուսուցիչների պատրաստվածության մակարդակն ավելի ցածր է, քան խորհրդային տարիներին, հետևաբար նվազեցվել է նաև պահանջը սովորողի նկատմամբ։

Շատ գործարարներ են դիմել. կանեփ աճեցնելու հեռանկարը Հայաստանում ոգևորություն է առաջացրել

«Մանկավարժներին էլ եմ հասկանում։ Նման աշխատավարձով, ինչպիսին դպրոցում է, մարդը խրոնիկ անհանգիստ է ընտանեկան առօրյա հոգսերի պատճառով։ Նման պայմաններում պատասխանատվության զգացումը բթանում է։ Այսինքն, կամ պետք է հուսալ, որ բոլոր ուսուցիչները պետք է անշահախնդիր լինեն, նվիրված իրենց կոչմանը, կամ ռեալիստ լինել», – նշում է Խաչատրյանը։

Նվազում է ոչ միայն սովորեցնելու, այլև սովորելու ձգտումը։ Հատկապես դա վառ է արտահայտվում գյուղերում (թեև և՛ խորհրդային տարիներին, և՛ ավելի ուշ հատկապես հաջողակ էին դառնում Երևանում հենց շրջանների ընդունակ երիտասարդները` կամքի ու մոտիվացիայի հաշվին)։ Բայց այսօր քաղաքում, և առավել ևս գյուղում դպրոցականներն ու նրանց ծնողները իրենց հարց են տալիս, թե ինչու է պետք իմանալ ֆիզիկա և քիմիա, առավել ևս աստղագիտություն, որտեղ «ինչ–որ բան ինչ–որ տեղ է թռչում»։

Արցախում վերջին մարտական գործողությունների ժամանակ Խաչատրյանը մասնակցում էր իր ինժեներների մի շարք մշակումների փորձարկմանը։ Մի օր ուշ երեկոյան, քիչ հեռու նստած զինվորն ասում է իրեն. «Ահա, հեռվում, նրանց անօդաչուն է, պետք է նշան բռնել»։ «Դա անօդաչու չէ, Մարսն է, հիմա նա երկնքի այս մասում է», – պատասխանում է Խաչատրյանը։ Շուտով զինվորը մեկ այլ կետի է ցույց տալիս. «Ահա, էս մեկն արդեն հաստատ նրանց մոտից է գալիս»։ «Ոչ, դա միջազգային տիեզերակայանն է։ Այս ժամանակահատվածում այն այստեղով է անցնում», – կրկին պատասխանում է Խաչատրյանը։ «Իսկ դու որտեղի՞ց դա գիտես», – հարցնում է զինվորը։

«Ահա այն բազմաթիվ պատճառներից մեկը, թե ինչու է պետք աստղագիտություն իմանալ` արկը զուր չվատնելու ու հակառակորդի ուշադրությունը չգրավելու համար։ Կան նաև այլ պատճառներ` մի շարք ոլորտներում հիմնային գիտելիքների տիրապետելու համար։ Դե իսկ ֆիզիկայի ու քիմիայի մասին խոսելն էլ ավելորդ է», – ասում է Խաչատրյանը` հիշելով այդ դրվագը։

Նկատենք, ՀՀ իշխանությունները երկար տարիներ ցույց էին տալիս (ոչ թե խոսքով, այլ գործով), որ արդյունաբերության համար ապագա նրանք չեն տեսնում։ Էկոնոմիկայի նախկին նախարարներից մեկը նույնիսկ հարկ էր համարում այդ մասին բաց ու հետևողական հայտարարել։ Եվ հարցը միայն նա չէ։ Երկար տարիներ՝ նրանից և՛ առաջ, և՛ հետո, իշխանությունները արդյունաբերական որևէ քաղաքականություն չեն վարել, հասկացնելով, որ Հայաստանում չեն ցանկանում տեսնել ինժեներների, դեղագործների, մեխանիկների, քիմիկոս–տեխնոլոգների։ Ճիշտ է, միևնույն ժամանակ այդ նույն իշխանություններն ընդգծում էին ժամանակակից ռազմարդյունաբերություն ունենալու անհրաժեշտությունը։ Միայն թե ի՞նչ հիմքի վրա այն ստեղծել, եթե երկրում մասնագետներ չլինեն։ Չէ՞ որ քաղաքացիական և ռազմական արդյունաբերությունը հաղորդակից անոթներ են։

Կարևոր նկատառում ծրագրավորողների մասին

Ինչ–որ մեկը կարող է առարկել, որ Հայաստանում խթան կա տեխնիկական կրթություն ստանալու. հետագայում կարելի է ծրագրավորող դառնալ։ Բայց ոչ բոլոր ծրագրավորողներն են ֆիզիկայի և նույնիսկ մեխանիկայի ընդհանուր գիտելիքների տիրապետում (կամ հիշում)։

Тумо. Aurora Prize - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2020
«Թումո» կենտրոնում նոր ծրագրեր են իրականացվելու. ծրագրավորում կսովորեն նաև մեծահասակները

«Ամեն ծրագրավորող չէ, որ կարող է ձեզ պատասխանել, նույնիսկ ընդհանուր, թե ինչպես է աշխատում ներքին այրման շարժիչը», – նշում է Խաչատրյանը։

Դուք կհարցնեք` թե ինչի է պետք դա ծրագրավորողի՞ն։ Անձամբ նրան պետք չէ. նրա աշխատավարձի չափը դրանից չի պակասի։ Իսկ ահա երկրի տնտեսությունը երկու բացասական հետևանք է ունենում։

Նախ` մեխանիկայի, էլեկտրամագնիսականության, միկրոէլեկտրոնիկայի մասին հաստատուն գիտելիքներ չունենալով՝ ծրագրավորողը կորցնում է կապն իրական տեխնիկայի հետ։ Իհարկե նման ծրագրավորողները կարող են կայքերի, բջջային հավելվածների կամ խաղերի համար լավ կոդեր գրել (ու գրում են)։ Բայց փաստ չէ, որ հաստոցի կամ ջեռուցման համակարգի աշխատանքին նայելիս, նրանք կկարողանան ինքնուրույն որոշել, թե ինչպես ծրագրի օգնությամբ լավացնել արտադրողականությունը կամ նվազեցնել էներգիայի ծախսը։ Ու թեև երկրում շուրջ 20 հազար ծրագրավորող է աշխատում, հայրենական արդյունաբերությունը դրանից նվազագույն արդյունք է ստանում։

Երկրորդը` ՏՏ–ն իր կողմ է քաշում մասնագետներին, որոնք կարող էին լավ էլեկտրոնիկայի մասնագետ կամ ֆիզիկոսներ դառնալ, քանի որ ընդունակ, տեխնիկական կրթություն ունեցողը կարող է մեկ տարվա ընթացքում միջին ծրագրավորող դառնալ, իսկ լավ ինժեներ դառնալու համար առնվազն 4 տարի պետք է սովորել։ Դրան գումարած աշխատաշուկան էլ այստեղ մեծ չէ, ինչպես ծրագրավորման դեպքում (այդ թվում նաև այն պատճառով, որ պետությունը ինժեներիայի զարգացման քաղաքականություն չի վարում)։ Այդ պատճառով էլ ֆիզիկա սովորելու ցանկություն ունեցողների թիվն օրեցօր պակասում է։

Ամենայն լրջությամբ

Այն, որ ֆիզիկան անհրաժեշտ է, Խաչատրյանը պնդում է որպես գործի գիտակ։ Ինժեներիան ինժեներիա, բայց հարցը միայն դա չէ, ժպտալով հավելում է նա։ Հեռավոր 90-ականներին ֆիզիկան օգնեց նրան գրազը հաղթել։ Այն ժամանակ նա (ինչպես և շատերը) ֆինանսական խնդիրներ ուներ։ Բայց մոտենում էր մարտի 8-ը, և ապագա կնոջը նվեր էր ուզում գնել։

Зимние пейзажи Сюника - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2021
Ինչպե՞ս կարող է Երևանը պահպանել իր տեղը «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքում

«Նստած ենք տղաներով, և հանկարծ ասում եմ. «Կարող եմ մեխը մտցնել վարդակի մեջ»։ Ինձ ասում են. «Հիմարություններ մի ասա»։ Պատասխանում եմ. «Գրազ գա՞նք»։ Նրանք ասում են. «200 դոլար ենք դնում»։ Ես մտցրեցի մեխը։ Ամեն ինչ շատ պարզ էր, պետք էր ֆիզիկայի դասերն իմանալ։ եթե մեխը վարդակի միայն մի անցքն ես մտցնում, այլ ոչ երկու, էլեկտրական շղթան չի փակվում։ Նույն պատճառով (մեկ այլ հայտնի դպրոցական օրինակ) թռչունները չեն հոսանքահարվում, երբ նստած են էլեկտրական լարերի վրա, քանի որ այդ ժամանակ նրանք գետնին չեն դիպչում», – հիշեցնում է Խաչատրյանը։

Անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար մեր զրուցակիցն արդեն առանց կատակի, խնդրում է չկրկնել այդ փորձը (նույնիսկ նրանց, ովքեր ֆիզիկա լավ են սովորել)։ Երկրորդ` ոչ պակաս լուրջ եզրահանգումը՝ արդեն մեր կողմից. պետության խնդիրն է այնպես անել, որ մասնագետը կարողանա նորմալ աշխատանքով զբաղվի, այլ ոչ թե նման «կայծասփյուռ» համարներով։

Ռոբոտաշինության նոր դասընթաց

Պետությանը կարելի է փնովել անվերջ ու ամեն ինչում, բայց կարելի է նաև ինքնուրույն փորձել որևէ բան փոխել` թող որ փոքր բան և ոչ միանգամից։ Մի քանի տեխնոլոգիական ընկերություններ (Synopsys, Armsoft և այլն) բուհերում կրթական ծրագրեր են անցկացնում։ Ռոբոտաշինության բուհական ծրագիր մինչ օրս չկար, այսօր նման ծրագիր Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանում ուզում են համատեղ բացել «Լոկատոր» ընկերությունն ու Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը` ինժեներիայի և ֆիզիկայի գծով ուսանողների համար։

Հակոբ Արշակյանը դպրոցականներին հորդորում է լավ սովորել ֆիզիկան ու մաթեմատիկան

«Սկզբում մասնագիտական մեկ տարվա ծրագիր կգործի մագիստրատուրայում, անօդաչու սարքերի վերաբերյալ։ Այնուհետև բակալավրիատում ուզում ենք արդեն ռոբոտատեխնիկայի ընդհանուր ծրագիր բացել», – նշում է «Լոկատոր» ընկերության տեխնիկական տնօրեն Արմեն Նիկողոսյանը (որը ՀՌՀ–ում արդեն սխեմատեխնիկայի դասընթաց է վարում)։

Բացի այդ, ձեռնարկությունում ուզում են ռոբոտատեխնիկայի բազային լաբորատորիա բացել, որտեղ ուսանողները գործնականում և՛ ռոբոտներ, և՛ «իրերի ինտերնետ» (Internet of Things) կուսումնասիրեն։

Լրահոս
0