https://arm.sputniknews.ru/20250625/trampy-kartsum-e-vor-irann-u-israjely-ajlevs-chen-pajqari-mimjanc-dem-90625456.html
Թրամփը կարծում է, որ Իրանն ու Իսրայելը այլևս չեն պայքարի միմյանց դեմ
Թրամփը կարծում է, որ Իրանն ու Իսրայելը այլևս չեն պայքարի միմյանց դեմ
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահը նախորդ օրը հայտարարել էր, որ Իսրայելն ու Իրանը համաձայնել են զինադադար կնքել։ 25.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-25T19:00+0400
2025-06-25T19:00+0400
2025-06-25T19:04+0400
դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/19/90622859_0:151:684:535_1920x0_80_0_0_da5c3abb2bba8fbd5e0cd1efd45c24e6.jpg
ԵՐԵՎԱՆ, հունիսի 25 - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է, որ Իսրայելն ու Իրանը այլևս չեն գործի միմյանց դեմ։ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի է ունենում հունիսի 24-25-ը Հաագայի կոնգրեսների շենքում: Բոլոր մասնակից երկրների ղեկավարները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, հաստատել են իրենց հավատարմությունը կոլեկտիվ պաշտպանության մասին Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածին՝ ըստ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի։Հիշեցնենք` Իսրայելը հունիսի 13-ի գիշերը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմական-միջուկային ծրագրի իրականացման մեջ, որն իբր մոտեցել է անվերադարձության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի արշավանքների թիրախներն էին ատոմային օբյեկտները, գեներալիտետը, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր»հրթիռները:Իրանը, որը հերքում է իր ատոմային նախագծի ռազմական բաղադրիչը, սկսեց պատասխանել հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ:Իսկ հունիսի 22-ին Իրանին հարվածներ հասցրեց ԱՄՆ ավիացիան։ Հարձակման ենթարկվեցին Իրանի միջուկային օբյեկտները Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հարձակումը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար: Հունիսի 23-ի երեկոյան Իրանը հարվածներ հասցրեց Կատարի Ալ-Ուդեյդ ամերիկյան ռազմակայանին։Հունիսի 24-ի առավոտյան ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Թեհրանն ու Թել Ավիվը պայմանավորվել են հրադադարի մասին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/19/90622859_0:160:683:672_1920x0_80_0_0_2261f1e382dc9a3d6e705b62a0711333.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել
դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել
Թրամփը կարծում է, որ Իրանն ու Իսրայելը այլևս չեն պայքարի միմյանց դեմ
19:00 25.06.2025 (Թարմացված է: 19:04 25.06.2025) ԱՄՆ նախագահը նախորդ օրը հայտարարել էր, որ Իսրայելն ու Իրանը համաձայնել են զինադադար կնքել։
ԵՐԵՎԱՆ, հունիսի 25 - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է, որ Իսրայելն ու Իրանը այլևս չեն գործի միմյանց դեմ։
«Մենք կարծում ենք, որ սա (Իրանի և Իսրայելի միջև առճակատումը - խմբ.) ավարտվել է: Ես չեմ կարծում, որ նրանք կգործեն միմյանց դեմ», - լրագրողներին ասել է Թրամփը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի է ունենում հունիսի 24-25-ը Հաագայի կոնգրեսների շենքում: Բոլոր մասնակից երկրների ղեկավարները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, հաստատել են իրենց հավատարմությունը կոլեկտիվ պաշտպանության մասին Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածին՝ ըստ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի։
Հիշեցնենք` Իսրայելը հունիսի 13-ի գիշերը
լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմական-միջուկային ծրագրի իրականացման մեջ, որն իբր մոտեցել է անվերադարձության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի արշավանքների թիրախներն էին ատոմային օբյեկտները, գեներալիտետը, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր»հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր ատոմային նախագծի ռազմական բաղադրիչը, սկսեց
պատասխանել հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ:
Իսկ հունիսի 22-ին Իրանին հարվածներ հասցրեց ԱՄՆ ավիացիան։
Հարձակման ենթարկվեցին Իրանի միջուկային օբյեկտները Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հարձակումը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար: Հունիսի 23-ի երեկոյան
Իրանը հարվածներ հասցրեց Կատարի Ալ-Ուդեյդ ամերիկյան ռազմակայանին։
Հունիսի 24-ի առավոտյան
ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Թեհրանն ու Թել Ավիվը պայմանավորվել են հրադադարի մասին: