https://arm.sputniknews.ru/20250625/sranc-heracnelu-enq-hajastan-dashinqy-gvortselu-kvoch-e-anum-90615265.html
Սրանց հեռացնելու ենք․ «Հայաստան» դաշինքը գործելու կոչ է անում
Սրանց հեռացնելու ենք․ «Հայաստան» դաշինքը գործելու կոչ է անում
Sputnik Արմենիա
Հայաստանի համար գլխավոր քաղաքական վտանգը գործող իշխանությունն է, ասում են ընդդիմադիրները։ 25.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-25T16:38+0400
2025-06-25T16:38+0400
2025-06-25T16:40+0400
խուզարկություն
«հայաստան» դաշինք
հայտարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/19/90590858_0:57:1243:756_1920x0_80_0_0_886eeebf70c173a2217ab56dd8e8b5e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Գլխավոր խնդիրը Հայաստանի վերջնական բռնատիրացումը կանխելն է, «սրանց» հեռացումը ու պատասխանատվության ենթարկելը, նման հայտարարություն է հրապարակել ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը։Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի համար գլխավոր քաղաքական վտանգը գործող իշխանությունն է, որը հանձնել է Արցախը, հիմա էլ հարվածներ է հասցնում պետականության հենասյուներին՝ Անկախության հռչակագրին, Սահմանադրությանը, բանակին, եկեղեցուն, սփյուռքին:Դաշինքը միավորվելու ու գործելու կոչ է անում իշխանազրկելու գործող վարչախմբին։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ֆեյսբուքյան իր էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ավելի ուշ իրավապահները բերման ենթարկեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։ ՔԿ-ն ավելի ուշ հայտնեց, որ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների տանն իրականացվել են ավելի քան 90 խուզարկություններ, ձերբակալվել է 14 անձ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/19/90590858_0:1:1243:933_1920x0_80_0_0_5560809d5f9d0855c51d45db94c60b7a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խուզարկություն, «հայաստան» դաշինք, հայտարարություն
խուզարկություն, «հայաստան» դաշինք, հայտարարություն
Սրանց հեռացնելու ենք․ «Հայաստան» դաշինքը գործելու կոչ է անում
16:38 25.06.2025 (Թարմացված է: 16:40 25.06.2025) Հայաստանի համար գլխավոր քաղաքական վտանգը գործող իշխանությունն է, ասում են ընդդիմադիրները։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Գլխավոր խնդիրը Հայաստանի վերջնական բռնատիրացումը կանխելն է, «սրանց» հեռացումը ու պատասխանատվության ենթարկելը, նման հայտարարություն է հրապարակել ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի համար գլխավոր քաղաքական վտանգը գործող իշխանությունն է, որը հանձնել է Արցախը, հիմա էլ հարվածներ է հասցնում պետականության հենասյուներին՝ Անկախության հռչակագրին, Սահմանադրությանը, բանակին, եկեղեցուն, սփյուռքին:
«Ձգտելով խուսափել ազգային դավաճանության համար պատասխանատվությունից՝ Փաշինյանը բացահայտ ահաբեկչություն է իրականացնում հայ ժողովրդի նկատմամբ: Շարունակվում են ապօրինի ձերբակալությունները, խուզարկություններն ու կալանավորումները», - գրում է դաշինքը։
Դաշինքը միավորվելու ու գործելու կոչ է անում իշխանազրկելու գործող վարչախմբին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ֆեյսբուքյան իր էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ
զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։
ՀՀ քննչական կոմիտեն
հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ավելի ուշ իրավապահները
բերման ենթարկեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։ ՔԿ-ն ավելի ուշ հայտնեց, որ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների տանն
իրականացվել են ավելի քան 90 խուզարկություններ, ձերբակալվել է 14 անձ։