https://arm.sputniknews.ru/20250625/mankakan-khlapushkaner-en-gtel-shvokajin-ban-en-nerkajacnum-pastabany-qk-nkarneri-masin-90635772.html
Մանկական «խլապուշկաներ» են գտել, շոկային բան են ներկայացնում․ փաստաբանը` ՔԿ նկարների մասին
Մանկական «խլապուշկաներ» են գտել, շոկային բան են ներկայացնում․ փաստաբանը` ՔԿ նկարների մասին
Sputnik Արմենիա
Փաստաբանական համայնքը հիմնավոր կասկածներ ունի ՔԿ–ի հրապարակած աուդիոձայնագրությունների շուրջ։ 25.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-25T23:09+0400
2025-06-25T23:09+0400
2025-06-25T23:11+0400
փաստաբան
սրբազան պայքար
դատ
բագրատ սրբազան
ձերբակալություն
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/08/82820480_0:12:1016:584_1920x0_80_0_0_7b35f770930e968871a1867f209940f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Փորձելու են առավելագույնս երկար կալանքի տակ պահել թե՛ Բագրատ սրբազանին, թե՛ մյուս ընդդիմադիրներին։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սոս Հակոբյանը։«Փաշինյանի պրիզմայով այս ժամանակը 2026–ի նախընտրական ժամանակն է, ու նրան պետք է արդարացնել իր գոյությունն ու հորինել ահաբեկչություններ, որ ասի՝ ա՛յ, նայեք` ես նրա համար եմ, որ դրանք կանխեմ», - ասաց Հակոբյանը։Քննչականի գտած զենքերը շոկային ներկայացնելը, Հակոբյանի կարծիքով, ուռճացված է։Նա նշեց նաև, որ փաստաբանական համայնքը հիմնավոր կասկածներ ունի ՔԿ–ի հրապարակած աուդիոձայնագրությունների շուրջ։«Նրանք չեն էլ թաքցնում, որ եղել է դեպքեր, որ մոնտաժել են զրույցները։ Հիմա ո՞վ գիտի` այս ձայնագրությունները ինչպես են փոփոխել, ինչ են կպցրել, հանել»,– ասաց նա։Ըստ Հակոբյանի՝ անգամ եթե իրական է գաղտնալսումը ու մարդիկ բռնության մասին են խոսել, դեռ պետք է ապացուցվի` դա էմոցիոնալ ու բարկացած ուղղակի խոսք է, թե հեղաշրջման նախապատրաստություն։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։ Սա մի նոր Հոկտեմբերի 27-ից փրկվելու դեպք էր. Ալեն Սիմոնյանը` ձերբակալությունների մասինՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ավելի ուշ իրավապահները բերման ենթարկեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։ Ըստ ՔԿ-ի` «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների տանն իրականացվել են ավելի քան 90 խուզարկություններ, ձերբակալվել է 14 անձ։Բագրատ սրբազանին և ձերբակալված մյուս անձանց ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխել են դատարան։Բագրատ սրբազանի կալանքի միջնորդությունը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/08/82820480_0:0:1016:763_1920x0_80_0_0_e6e85d24debbe4270cfdef27a21a4331.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փաստաբան, սրբազան պայքար, դատ, բագրատ սրբազան, ձերբակալություն, կալանք
փաստաբան, սրբազան պայքար, դատ, բագրատ սրբազան, ձերբակալություն, կալանք
Մանկական «խլապուշկաներ» են գտել, շոկային բան են ներկայացնում․ փաստաբանը` ՔԿ նկարների մասին
23:09 25.06.2025 (Թարմացված է: 23:11 25.06.2025) Փաստաբանական համայնքը հիմնավոր կասկածներ ունի ՔԿ–ի հրապարակած աուդիոձայնագրությունների շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Փորձելու են առավելագույնս երկար կալանքի տակ պահել թե՛ Բագրատ սրբազանին, թե՛ մյուս ընդդիմադիրներին։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սոս Հակոբյանը։
«Փաշինյանի պրիզմայով այս ժամանակը 2026–ի նախընտրական ժամանակն է, ու նրան պետք է արդարացնել իր գոյությունն ու հորինել ահաբեկչություններ, որ ասի՝ ա՛յ, նայեք` ես նրա համար եմ, որ դրանք կանխեմ», - ասաց Հակոբյանը։
Քննչականի գտած զենքերը շոկային ներկայացնելը, Հակոբյանի կարծիքով, ուռճացված է։
«Զենքեր են գտել, որոնք օրինական թույլտվությամբ են, ինչ-որ մանկական ամանորյա «խլոպուշկաներ» են գտել։ Ու եթե անգամ ինչ-որ զենք-զինամթերք գտնվեր, արդյոք դա նշանակում է, որ պիտի լինի հեղաշրջման փորձ։ Ես այդպես չեմ կարծում», - ասաց Հակոբյանը։
Նա նշեց նաև, որ փաստաբանական համայնքը հիմնավոր կասկածներ ունի ՔԿ–ի հրապարակած աուդիոձայնագրությունների շուրջ։
«Նրանք չեն էլ թաքցնում, որ եղել է դեպքեր, որ մոնտաժել են զրույցները։ Հիմա ո՞վ գիտի` այս ձայնագրությունները ինչպես են փոփոխել, ինչ են կպցրել, հանել»,– ասաց նա։
Ըստ Հակոբյանի՝ անգամ եթե իրական է գաղտնալսումը ու մարդիկ բռնության մասին են խոսել, դեռ պետք է ապացուցվի` դա էմոցիոնալ ու բարկացած ուղղակի խոսք է, թե հեղաշրջման նախապատրաստություն։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ
զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։
ՀՀ քննչական կոմիտեն
հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ավելի ուշ իրավապահները
բերման ենթարկեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։ Ըստ ՔԿ-ի` «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների տանն
իրականացվել են ավելի քան 90 խուզարկություններ, ձերբակալվել է 14 անձ։Բագրատ սրբազանին և ձերբակալված մյուս անձանց
ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխել են դատարան։
Բագրատ սրբազանի կալանքի միջնորդությունը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին։