https://arm.sputniknews.ru/20250625/inchu-e-gvortsi-drvel-heghashrjman-plan-teghekatvakan-operacian-bacatrum-e-pvordzagety-90603358.html
Ինչու է գործի դրվել «Հեղաշրջման պլան» տեղեկատվական օպերացիան. բացատրում է փորձագետը
Ինչու է գործի դրվել «Հեղաշրջման պլան» տեղեկատվական օպերացիան. բացատրում է փորձագետը
Sputnik Արմենիա
Փորձագետն ընդգծել է, որ թիրախում են երկրի ազգային անվտանգության հենասյուներ հանդիսացող կրիտիկական ենթակառուցվածքները։ 25.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-25T13:01+0400
2025-06-25T13:01+0400
2025-06-25T13:06+0400
հայաստան
հեղաշրջում
«գազպրոմ արմենիա» ընկերություն
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
վահե դավթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1f/80054602_0:84:1600:984_1920x0_80_0_0_877dbd49f112698718ac7b9375b0e2e4.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. «Հեղաշրջման պլան» հատուկ տեղեկատվական օպերացիան շատ ավելի խորքային նպատակներ է հետապնդում, քան կարող է թվալ առաջին հայացքից: Այս տեսակետը հայտնել է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։Փորձագետի խոսքով` ՀԿԵ–ի դեպքում դա կարող է ավելի հեշտ արվել՝ հաշվի առնելով այն, որ երկաթուղային ենթակառուցվածքները պատկանում են պետությանը (շարժակազմն ամբողջությամբ ընկերությանն է):««Գազպրոմի» դեպքում նման սցենարը կարող է հանգեցնել էներգետիկ անվտանգության լրջագույն ռիսկերի և կրկին ակտիվացնել ՔՊ-ական խոսույթը Ադրբեջանից բնական գազի ներկրման հեռանկարի մասին»,– հավելել է Դավթյանը:Ստեղծված պատկերն ամբողջացնելու համար նա հիշեցրել է, որ օրերս ՀԾԿՀ-ի ներկայացուցիչը խոսել է Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետևանքով սակագների հնարավոր բարձրացման մասին:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ֆեյսբուքյան իր էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի, Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ավելի ուշ իրավապահները բերման ենթարկեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1f/80054602_89:0:1512:1067_1920x0_80_0_0_ae0fd86c930ccff48613333af51f7ad7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հեղաշրջում, «գազպրոմ արմենիա» ընկերություն, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), հարավկովկասյան երկաթուղի (հկե), վահե դավթյան
հայաստան, հեղաշրջում, «գազպրոմ արմենիա» ընկերություն, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), հարավկովկասյան երկաթուղի (հկե), վահե դավթյան
Ինչու է գործի դրվել «Հեղաշրջման պլան» տեղեկատվական օպերացիան. բացատրում է փորձագետը
13:01 25.06.2025 (Թարմացված է: 13:06 25.06.2025) Փորձագետն ընդգծել է, որ թիրախում են երկրի ազգային անվտանգության հենասյուներ հանդիսացող կրիտիկական ենթակառուցվածքները։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. «Հեղաշրջման պլան» հատուկ տեղեկատվական օպերացիան շատ ավելի խորքային նպատակներ է հետապնդում, քան կարող է թվալ առաջին հայացքից: Այս տեսակետը հայտնել է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։
«Գործընթացը ՀԷՑ-ով չի սահմանափակվելու: «Պլանում» հիշատակվում են «Գազպրոմ Արմենիան» և «Հարավկովկասյան երկաթուղին» որպես «կանխված հեղաշրջման» դերակատարներ: Չեմ բացառում, որ դրանով իսկ փաստացի հող է նախապատրաստվում այդ ընկերությունների պետականացման համար»,– գրել է նա տելեգրամյան ալիքում:
Փորձագետի խոսքով` ՀԿԵ–ի դեպքում դա կարող է ավելի հեշտ արվել՝ հաշվի առնելով այն, որ երկաթուղային ենթակառուցվածքները պատկանում են պետությանը (շարժակազմն ամբողջությամբ ընկերությանն է):
««Գազպրոմի» դեպքում նման սցենարը կարող է հանգեցնել էներգետիկ անվտանգության լրջագույն ռիսկերի և կրկին ակտիվացնել ՔՊ-ական խոսույթը Ադրբեջանից բնական գազի ներկրման հեռանկարի մասին»,– հավելել է Դավթյանը:
Ստեղծված պատկերն ամբողջացնելու համար նա հիշեցրել է, որ օրերս ՀԾԿՀ-ի ներկայացուցիչը խոսել է Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետևանքով սակագների հնարավոր բարձրացման մասին:
«Պետք չէ սա ընկալել զուտ որպես հերթական հայտարարություն: Սա Հայաստանում «խաղաղ ատոմի» վերաբերյալ կառավարության իրական՝ սպառողական ու հակառազմավարական մոտեցման արտացոլումն է: Ուզում են ասել՝ դեռ պետք է հասկանանք՝ մեզ ատոմակայան պետք է, թե ոչ: Այսպիսով, թիրախում են երկրի ազգային անվտանգության հենասյուներ հանդիսացող կրիտիկական ենթակառուցվածքները՝ էլցանցերը, ԱԷԿ-ը, այժմ նաև գազատրանսպորտային համակարգն ու երկաթուղին»,– եզրափակել է Դավթյանը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ֆեյսբուքյան իր էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ
զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի, Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։
ՀՀ քննչական կոմիտեն
հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ավելի ուշ իրավապահները
բերման ենթարկեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։