https://arm.sputniknews.ru/20250625/aknhajt-e-vor-mvontazhvats-en-bagrat-srbazani-pastabany-qki-hraparakats-apacujcneri-masin-90619291.html
Ակնհայտ է, որ մոնտաժված են. Բագրատ սրբազանի փաստաբանը` ՔԿ–ի հրապարակած ապացույցների մասին
Ակնհայտ է, որ մոնտաժված են. Բագրատ սրբազանի փաստաբանը` ՔԿ–ի հրապարակած ապացույցների մասին
Sputnik Արմենիա
Բագրատ սրբազանին և ձերբակալված մյուս անձանց ՀՀ քննչական կոմիտեից արդեն տեղափոխել են դատարան։ 25.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-25T17:25+0400
2025-06-25T17:25+0400
2025-06-25T17:32+0400
բագրատ սրբազան
հովհաննես խուդոյան
հհ քննչական կոմիտե
ձայնագրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/19/90616904_0:0:1281:720_1920x0_80_0_0_80aefdb04b461817d8434f1bc523ff37.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Փաստերը, որոնք ներկայացված էին ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, չեն համապատասխանում իրականությանը, իսկ հրապարակված ձայնագրությունների բովանդակությունը չի արտահայտում իրականությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտից զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման և ընդդիմադիր այլ գործիչների տներում։ ՔԿ–ն նաև հրապարակել էր գաղտնի ձայնագրություններ Բագրատ սրբազանի մասնակցությամբ։Խուդոյանն ասաց, որ ձայնագրությունների մասին խոսել է նաև սրբազանի հետ, որը նրան ասել է, որ ոչ մի նման գործողություն պլանավորված չի եղել։«Մեր շատ հայրենակիցներ հաստատ իրենց ընկերական կամ ընտանեկան սեղանների շուրջ, երբեմն շատ տաքացած լինելով, շատ արտահայտություններ կարող են հնչեցնել, և դա ձևակերպել քրեական մեղադրանքի տակ, կարելի է հասկանալ ամբողջական կոնտեքստը լսելուց հետո»,– նշեց փաստաբանը` ավելացնելով, որ ձայնը սրբազանին է, սակայն ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով մոնտաժված ու բառերը կպցրած են։Վախեր ունեն, իշխանությունը պահպանելու մոլուցք. Հայկ Մամիջանյանը` ձերբակալությունների մասինԽուդոյանի խոսքով` առաջադրված հոդվածներով նախատեսվում է 12–15 տարի ազատազրկում։Սրբազանի մյուս փաստաբան Սերգեյ Հարությունյանը ևս նշեց, որ տեսել և խոսել է սրբազանի հետ, նա շատ լավ տրամադրություն ուներ, հումորով էր վերաբերվում տեղի ունեցողին։Հարությունյանի խոսքով` իրենք շատ անարդար իրավիճակում են հայտնվել, ոչ հավասար պայմաններում. բաներ կան, որոնք փաստաբաններին չէին ներկայացվել նախաքննական մարմնի կողմից, սակայն իշխանության կողմից վերահսկվող Civic.am կայքն արդեն հրապարակել էր։Փաստաբանը նշեց, որ սրբազանի տանը չի տեսել այն զենք–զինամթերքը, որոնք ՔԿ–ն հրապարակել է։«Մի ծիծաղաշարժ նկար տեսա, որտեղ զենքի կողքը հրապարակված էր նաև զենքի թույլտվությունը» ,– նշեց նա։Փաստաբաններն ավելացրին, որ 24–ժամյա ռեժիմով ձերբակալված անձանց գործն այս ընթացքում կտանեն դատարան` որոշելու խափանման միջոցը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ավելի ուշ իրավապահները բերման ենթարկեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։ Ըստ ՔԿ-ի` «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների տանն իրականացվել են ավելի քան 90 խուզարկություններ, ձերբակալվել է 14 անձ։Ի դեպ, Բագրատ սրբազանին և ձերբակալված մյուս անձանց քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխեցին դատարան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/19/90616904_123:0:1083:720_1920x0_80_0_0_eb064e50430aab3c782d85747aa08576.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բագրատ սրբազան, հովհաննես խուդոյան, հհ քննչական կոմիտե, ձայնագրություն
բագրատ սրբազան, հովհաննես խուդոյան, հհ քննչական կոմիտե, ձայնագրություն
Ակնհայտ է, որ մոնտաժված են. Բագրատ սրբազանի փաստաբանը` ՔԿ–ի հրապարակած ապացույցների մասին
17:25 25.06.2025 (Թարմացված է: 17:32 25.06.2025) Բագրատ սրբազանին և ձերբակալված մյուս անձանց ՀՀ քննչական կոմիտեից արդեն տեղափոխել են դատարան։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Փաստերը, որոնք ներկայացված էին ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, չեն համապատասխանում իրականությանը, իսկ հրապարակված ձայնագրությունների բովանդակությունը չի արտահայտում իրականությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ վաղ առավոտից զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման և ընդդիմադիր այլ գործիչների տներում։ ՔԿ–ն նաև հրապարակել էր գաղտնի ձայնագրություններ Բագրատ սրբազանի մասնակցությամբ։
«Մանրամասները դեռ իհարկե կհասկանանք։ Ոչ մասնագետի համար էլ այդ ձայնագրությունները լսելիս հասկանալի է, որ այնտեղ ընդհատումներով է գնում խոսքը, ու ակնհայտ է, որ մոնտաժված են։ Արդյոք դրանք նաև այլ եղանակով են մշակված, գեներացված, գործի քննությունը ցույց կտա»,– ասաց նա։
Խուդոյանն ասաց, որ ձայնագրությունների մասին խոսել է նաև սրբազանի հետ, որը նրան ասել է, որ ոչ մի նման գործողություն պլանավորված չի եղել։
«Մեր շատ հայրենակիցներ հաստատ իրենց ընկերական կամ ընտանեկան սեղանների շուրջ, երբեմն շատ տաքացած լինելով, շատ արտահայտություններ կարող են հնչեցնել, և դա ձևակերպել քրեական մեղադրանքի տակ, կարելի է հասկանալ ամբողջական կոնտեքստը լսելուց հետո»,– նշեց փաստաբանը` ավելացնելով, որ ձայնը սրբազանին է, սակայն ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով մոնտաժված ու բառերը կպցրած են։
Խուդոյանի խոսքով` առաջադրված հոդվածներով նախատեսվում է 12–15 տարի ազատազրկում։
Սրբազանի մյուս փաստաբան Սերգեյ Հարությունյանը ևս նշեց, որ տեսել և խոսել է սրբազանի հետ, նա շատ լավ տրամադրություն ուներ, հումորով էր վերաբերվում տեղի ունեցողին։
«Ամեն ինչ հասկանալի է. հերթական քաղաքական հետապնդումն է, որն ունի կոնկրետ նպատակ` պարալիզացնել ընդդիմությանը, ձերբակալել բոլոր ակտիվ գործիչներին»,– նշեց նա։
Հարությունյանի խոսքով` իրենք շատ անարդար իրավիճակում են հայտնվել, ոչ հավասար պայմաններում. բաներ կան, որոնք փաստաբաններին չէին ներկայացվել նախաքննական մարմնի կողմից, սակայն իշխանության կողմից վերահսկվող Civic.am կայքն արդեն հրապարակել էր։
Փաստաբանը նշեց, որ սրբազանի տանը չի տեսել այն զենք–զինամթերքը, որոնք ՔԿ–ն հրապարակել է։
«Մի ծիծաղաշարժ նկար տեսա, որտեղ զենքի կողքը հրապարակված էր նաև զենքի թույլտվությունը» ,– նշեց նա։
Փաստաբաններն ավելացրին, որ 24–ժամյա ռեժիմով ձերբակալված անձանց գործն այս ընթացքում կտանեն դատարան` որոշելու խափանման միջոցը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ
զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։
ՀՀ քննչական կոմիտեն
հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ավելի ուշ իրավապահները
բերման ենթարկեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։ Ըստ ՔԿ-ի` «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների տանն
իրականացվել են ավելի քան 90 խուզարկություններ, ձերբակալվել է 14 անձ։Ի դեպ, Բագրատ սրբազանին և ձերբակալված մյուս անձանց քիչ առաջ
ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխեցին դատարան։