00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թեհրանը կպահպանի հրադադարը Իսրայելի հետ և պատրաստ է բանակցությունների. Փեզեշքիան

© Photo : official site of the President of IRIՄասուդ Փեզեշքիան
Մասուդ Փեզեշքիան - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2025
Բաժանորդագրվել
Իրանի նախագահի խոսքով՝ Թեհրանը կպահպանի հրադադարը, եթե Թել Ավիվը չխախտի այն:
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Թեհրանը կպահպանի հրադադարը, եթե Իսրայելը չխախտի այն։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Նա նշել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է բանակցությունների, սակայն չի մանրամասնել, թե ինչ հարցով և ում հետ:
«Եթե սիոնիստական ռեժիմը չխախտի հրադադարը, ապա Իրանը ևս այն չի խախտի։ Մենք պատրաստ ենք բանակցությունների և բանակցությունների սեղանի շուրջ Իրանի ժողովրդի օրինական իրավունքների իրացմանը», - ասել է նա։
Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել ով նաև Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ և ափսոսանք հայտնել պատճառված վնասի համար:
«Կատարի պետությունն ու նրա ժողովուրդը չեն եղել այդ գործողության թիրախները, այդ հարձակումը սպառնալիք չի ներկայացնում Կատարի պետությանը։ .. Երկու երկրների միջև հարաբերությունները միշտ հիմնվելու են պետությունների ինքնիշխանությունը հարգելու և բարիդրացիության սկզբունքների վրա», - նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ն ցանկանում է վերադառնալ դիվանագիտությանը, ապա Իրանի դեմ հարձակումները պետք է դադարեն:
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմական-միջուկային ծրագրի իրականացման մեջ, որն իբր մոտեցել է անվերադարձության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի արշավանքների թիրախներն էին ատոմային օբյեկտները, գեներալիտետը, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր»հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր ատոմային նախագծի ռազմական բաղադրիչը, սկսեց պատասխանել հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ:
Իսկ հունիսի 22-ին Իրանին հարվածներ հասցրեց ԱՄՆ ավիացիան։ Հարձակման ենթարկվեցին Իրանի միջուկային օբյեկտները Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հարձակումը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար: Հունիսի 23-ի երեկոյան Իրանը հարվածներ հասցրեց Կատարի Ալ-Ուդեյդ ամերիկյան ռազմակայանին։
Հունիսի 24-ի առավոտյան ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Թեհրանն ու Թել Ավիվը պայմանավորվել են հրադադարի մասին:
Լրահոս
0