https://arm.sputniknews.ru/20250624/qaghaqakan-dashty-veratsvec-krkesi-samvel-karapetjany-khvosel-e-qpi-pvoqr-khmbaki-masin-90557998.html
Քաղաքական դաշտը վերածվեց կրկեսի. Սամվել Կարապետյանը խոսել է ՔՊ–ի փոքր խմբակի մասին
Քաղաքական դաշտը վերածվեց կրկեսի. Սամվել Կարապետյանը խոսել է ՔՊ–ի փոքր խմբակի մասին
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանը վստահ է, որ ՔՊ–ի այդ խմբակի մեջ էլ կան պարկեշտ անձնավորություններ, որոնց համար ևս այս ամենը, մեղմ ասած, զզվելի, տհաճ է: 24.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-24T11:00+0400
2025-06-24T11:00+0400
2025-06-24T11:01+0400
սամվել կարապետյան
հայտարարություն
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
«արմավիր» քկհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469652_0:38:1600:939_1920x0_80_0_0_fd8b2c34b48a286f4d06679f9f3565b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Քաղաքական դաշտը վերածվեց կրկեսի, իսկ Ազգային ժողովը` ձեռնամարտի մի մեծ ռինգի: «Արմավիր» ՔԿՀ–ից տարածած իր նոր հայտարարության մեջ այս մասին նշել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։Նա նշել է, որ չդիմանալով օբյեկտիվ քննադատություններին, հատկապես ընդդիմադիր կին պատգամավորներ` Աննա Գրիգորյանի, Քրիստինե Վարդանյանի, Ագնեսա Խամոյանի, Աննա Մկրտչյանի, Թագուհի Թովմասյանի և այլոց կողմից հնչած, «ՔՊ փոքրիկ խմբակը», չունենալով ոչ մի պատասխան, ժամանակ առ ժամանակ նետվում է ձեռնամարտի` կանանց պաշտպանող քաղաքական գործիչների հետ:Նա վստահ է, որ ՔՊ այդ խմբակի մեջ էլ կան պարկեշտ անձնավորություններ, որոնց համար ևս այս ամենը, մեղմ ասած, զզվելի, տհաճ է:«Նրանց խորհուրդ եմ տալիս չվախենալ, չմոռանալ պարզ մարդկային արժեքները, չդառնալ Հայ ազգի նզովյալները: Շատ բան պետք չէ, պետք է փորձել առերեսվել մեր ժողովրդի հետ, ժողովրդի առջև արտաբերել ես Հայ եմ, բառերը: Շուտով մենք միասին ներքին համերաշխություն ենք ունենալու: Պայքարելու ենք»,– իր հայտարարությունը եզրափակել է Կարապետյանը։Նշենք, որ հունիսի 18–ից հետո սա Սամվել Կարապետյանի արդեն 5–րդ հայտարարությունն է։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469652_176:0:1596:1065_1920x0_80_0_0_297b5a6bccbc9f2688c78cc7ceb3ae35.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, հայտարարություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), «արմավիր» քկհ
սամվել կարապետյան, հայտարարություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), «արմավիր» քկհ
Քաղաքական դաշտը վերածվեց կրկեսի. Սամվել Կարապետյանը խոսել է ՔՊ–ի փոքր խմբակի մասին
11:00 24.06.2025 (Թարմացված է: 11:01 24.06.2025) Սամվել Կարապետյանը վստահ է, որ ՔՊ–ի այդ խմբակի մեջ էլ կան պարկեշտ անձնավորություններ, որոնց համար ևս այս ամենը, մեղմ ասած, զզվելի, տհաճ է:
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Քաղաքական դաշտը վերածվեց կրկեսի, իսկ Ազգային ժողովը` ձեռնամարտի մի մեծ ռինգի: «Արմավիր» ՔԿՀ–ից տարածած իր նոր
հայտարարության մեջ այս մասին նշել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։
Նա նշել է, որ չդիմանալով օբյեկտիվ քննադատություններին, հատկապես ընդդիմադիր կին պատգամավորներ` Աննա Գրիգորյանի, Քրիստինե Վարդանյանի, Ագնեսա Խամոյանի, Աննա Մկրտչյանի, Թագուհի Թովմասյանի և այլոց կողմից հնչած, «ՔՊ փոքրիկ խմբակը», չունենալով ոչ մի պատասխան, ժամանակ առ ժամանակ նետվում է ձեռնամարտի` կանանց պաշտպանող քաղաքական գործիչների հետ:
«Ուզում եմ պարզաբանել, թե ինչը կամ ովքեր են այդ փոքրիկ խմբակը: ՔՊ-ի այն անդաստիարակ, հարգանք չունեցող թևն է, որը նվազագույն ակնարկից պատրաստ է հոշոտել երկրի բոլոր արժեքները, նսեմացնել բոլոր սրբությունները»,– նշել է Կարապետյանը:
Նա վստահ է, որ ՔՊ այդ խմբակի մեջ էլ կան պարկեշտ անձնավորություններ, որոնց համար ևս այս ամենը, մեղմ ասած, զզվելի, տհաճ է:
«Նրանց խորհուրդ եմ տալիս չվախենալ, չմոռանալ պարզ մարդկային արժեքները, չդառնալ Հայ ազգի նզովյալները: Շատ բան պետք չէ, պետք է փորձել առերեսվել մեր ժողովրդի հետ, ժողովրդի առջև արտաբերել ես Հայ եմ, բառերը: Շուտով մենք միասին ներքին համերաշխություն ենք ունենալու: Պայքարելու ենք»,– իր հայտարարությունը եզրափակել է Կարապետյանը։
Նշենք, որ հունիսի 18–ից հետո սա Սամվել Կարապետյանի արդեն 5–րդ հայտարարությունն է։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ։