https://arm.sputniknews.ru/20250624/iranum-israjeli-hetakhuzutjan-harjuravvor-drvonneri-khvoshvor-pahest-en-hajtnaberel-90576445.html
Իրանում Իսրայելի հետախուզության հարյուրավոր դրոնների խոշոր պահեստ են հայտնաբերել
Իրանում Իսրայելի հետախուզության հարյուրավոր դրոնների խոշոր պահեստ են հայտնաբերել
Sputnik Արմենիա
Իրանական լրատվականների տվյալներով՝ «Մոսադը» հետագա դիվերսիոն գործողությունների նպատակով անօդաչուների մեծ պահեստ է ստեղծել։ 24.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-24T16:30+0400
2025-06-24T16:30+0400
2025-06-24T16:41+0400
մոսադ
տեսանյութ
տեսանյութեր
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/18/90576682_0:0:1920:1080_1920x0_80_0_0_6f471b9d035513741a084460454d2b68.jpg
Իրանում իսրայելական «Մոսադի» կողմից ստեղծված անօդաչուներով մեծ պահեստ է հայտնաբերվել, հաղորդում են տեղական աղբյուրները։Նշվում է, որ երկրի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում հայտնաբերվել են տարբեր տեսակի և գործառույթների 402 անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ավելի քան 2220 պրոֆեսիոնալ ռադիոկայաններ։ Այս ամենը նախատեսված էր Իրանի ներսում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար։Իսրայելը հունիսի 13-ի գիշերը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմական-միջուկային ծրագրի իրականացման մեջ, որն իբր մոտեցել է անվերադարձության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի արշավանքների թիրախներն էին ատոմային օբյեկտները, գեներալիտետը, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր»հրթիռները:Իրանը, որը հերքում է իր ատոմային նախագծի ռազմական բաղադրիչը, սկսեց պատասխանել հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ:Իսկ հունիսի 22-ին Իրանին հարվածներ հասցրեց ԱՄՆ ավիացիան։ Հարձակման ենթարկվեցին Իրանի միջուկային օբյեկտները Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հարձակումը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար: Հունիսի 23-ի երեկոյան Իրանը հարվածներ հասցրեց Կատարի Ալ-Ուդեյդ ամերիկյան ռազմակայանին։ Հունիսի 24-ի առավոտյան ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Թեհրանն ու Թել Ավիվը պայմանավորվել են հրադադարի մասին:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
В Иране обнаружен крупный склад с дронами, оборудованный израильским "Моссадом"
Sputnik Արմենիա
В Иране обнаружен крупный склад с дронами, оборудованный израильским "Моссадом"
2025-06-24T16:30+0400
true
PT0M48S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/18/90576682_213:0:1653:1080_1920x0_80_0_0_aa96d07e387470c5d8f8b20089409ac2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մոսադ, видео, տեսանյութ, տեսանյութեր, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, անօդաչու թռչող սարք (աթս)
մոսադ, видео, տեսանյութ, տեսանյութեր, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, անօդաչու թռչող սարք (աթս)
Իրանում Իսրայելի հետախուզության հարյուրավոր դրոնների խոշոր պահեստ են հայտնաբերել
16:30 24.06.2025 (Թարմացված է: 16:41 24.06.2025) Իրանական լրատվականների տվյալներով՝ «Մոսադը» հետագա դիվերսիոն գործողությունների նպատակով անօդաչուների մեծ պահեստ է ստեղծել։
Իրանում իսրայելական «Մոսադի» կողմից ստեղծված անօդաչուներով մեծ պահեստ է հայտնաբերվել, հաղորդում են տեղական աղբյուրները։
Նշվում է, որ երկրի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում հայտնաբերվել են տարբեր տեսակի և գործառույթների 402 անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ավելի քան 2220 պրոֆեսիոնալ ռադիոկայաններ։ Այս ամենը նախատեսված էր Իրանի ներսում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար։
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը
լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմական-միջուկային ծրագրի իրականացման մեջ, որն իբր մոտեցել է անվերադարձության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի արշավանքների թիրախներն էին ատոմային օբյեկտները, գեներալիտետը, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր»հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր ատոմային նախագծի ռազմական բաղադրիչը, սկսեց
պատասխանել հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ:
Իսկ հունիսի 22-ին Իրանին հարվածներ հասցրեց ԱՄՆ ավիացիան։
Հարձակման ենթարկվեցին Իրանի միջուկային օբյեկտները Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հարձակումը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար: Հունիսի 23-ի երեկոյան
Իրանը հարվածներ հասցրեց Կատարի Ալ-Ուդեյդ ամերիկյան ռազմակայանին։
Հունիսի 24-ի առավոտյան
ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Թեհրանն ու Թել Ավիվը պայմանավորվել են հրադադարի մասին: