00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:20
3 ր
Ուղիղ եթեր
09:34
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի նախագահն ամփոփել է «12-օրյա պատերազմը». միջուկային ծրագիրը կշարունակվի

Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2025
Բաժանորդագրվել
Իրանի Ատոմային Էներգիայի գործակալությունն էլ հայտարարել է, որ երկրի միջուկային ծրագիրը կշարունակվի։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի -Sputnik. Իսրայելը հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին՝ չի կարողացել հասնել իր նպատակներին և դրա համար բարձր գին է վճարել: Այդ մասին Իսլամական Հանրապետության բնակչությանը հղած ուղերձում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
«Թեև մեր սիրելի մի շարք քաղաքացիների, կանանց և երեխաների, գիտնականների և հրամանատարների զոհվելը, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքների վնասումը համարվում են մեծ կորուստ և վերք մեր հայրենիքի համար՝ Իսրայելի կրած վնասը, չնայած նրա կոշտ քարոզչությանը և լրատվամիջոցների գրաքննությանը, աներևակայելի էր: Իսրայելը չի կարողացել հասնել միջուկային օբյեկտների ոչնչացման և հասարակական անկարգությունների հրահրման իր չարաղետ նպատակներին»,-ասված է Փեզեշքիանիի ուղերձում, որը հրապարակվել է Իրանի նախագահի մամուլի ծառայության կայքում:
Փեզեշքիանը իսրայելա-իրանական դիմակայությունն անվանել է «պատմական և մեծ» և հայտարարել «մտացածին պատճառներով պատերազմ սկսած» Թել Ավիվի հետ «12-օրյա պատերազմի» ավարտի մասին: Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության ժողովուրդը համախմբվածություն և ամբողջ երկրում կյանքը կարգավորելու պատրաստակամություն է ցուցաբերել:
Իրանի Ատոմային Էներգիայի գործակալությունն էլ հայտարարել է, որ երկրի միջուկային ծրագիրը կշարունակի առանց դադարների։
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմական-միջուկային ծրագրի իրականացման մեջ, որն իբր մոտեցել է անվերադարձության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի արշավանքների թիրախներն էին ատոմային օբյեկտները, գեներալիտետը, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր»հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր ատոմային նախագծի ռազմական բաղադրիչը, սկսեց պատասխանել հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ:
Իսկ հունիսի 22-ին Իրանին հարվածներ հասցրեց ԱՄՆ ավիացիան։ Հարձակման ենթարկվեցին Իրանի միջուկային օբյեկտները Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հարձակումը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար: Հունիսի 23-ի երեկոյան Իրանը հարվածներ հասցրեց Կատարի Ալ-Ուդեյդ ամերիկյան ռազմակայանին։
Հունիսի 24-ի առավոտյան ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Թեհրանն ու Թել Ավիվը պայմանավորվել են հրադադարի մասին:
Լրահոս
0