00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՏՀ–ն ՌԴ պետգնումների շուկայի հասանելիության ուղիներ կառաջարկի ԵԱՏՄ երկրներին. Երմոլովիչ

© Sputnik / Stringer Մաքսիմ Երմոլովիչ
 Մաքսիմ Երմոլովիչ - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2025
Բաժանորդագրվել
Ռուսաստանի պետական ​​գնումների շուկայում արտոնյալ ռեժիմից օգտվում են տեղական արտադրողները։ Այժմ առաջարկվում է այն տարածել նաև ԵԱՏՄ մյուս երկրների վրա։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՄ գործադիր մարմինը) մտադիր է մեխանիզմներ առաջարկել միության երկրներից Ռուսաստանի պետական ​​գնումների շուկա ապրանքների մուտք գործելը պարզեցնելու համար։ Այս մասին հայտարարել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Մաքսիմ Երմոլովիչը Sputnik միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրներում պետական ​​գնումների ընդհանուր շուկան 140-150 մլրդ դոլար է գնահատվում։ Սակայն այդ ծավալի 1%-ից պակաս են կազմում միության ներսում փոխադարձ մատակարարումները, չնայած այն հանգամանքին, որ բոլոր գնումների մոտ կեսը ծածկվում է ներմուծման հաշվին։ Այսպիսով, ընդգծել է Երմոլովիչը, երրորդ երկրներից ներմուծումը զգալիորեն գերազանցում է ԵԱՏՄ ներսում փոխադարձ առևտրի ծավալը։
Կապարակնիք ԵԱՏՄ ապրանքների համար. փորձագետը ՀՀ–ին հորդորում է պայմանավորվել Թբիլիսիի հետ
Եվրասիական հնգյակից ամենամեծ շուկան ռուսականն է։ Սակայն վերջին տարիներին ՌԴ արդյունաբերական քաղաքականությունը ուղղված է նրան, որ տեղական պետական ​​գնումների ժամանակ արտոնյալ ռեժիմը ստանան տեղական արտադրության ապրանքները։ Որպեսզի այս մեխանիզմը խոչընդոտ չդառնա միության մյուս երկրների ապրանքների համար, ԵՏՀ-ն առաջարկել է արտոնյալ պայմանները տարածել ԵԱՏՄ-ի բոլոր ապրանքների վրա։ Այդ նպատակով արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյան է մշակվել։
Առաջարկվում է նաև, որ ապրանքների տեղական ծագումը սահմանող միասնական կանոնները տարածվեն միության բոլոր երկրների ապրանքների վրա։
Պետական ​​գնումների ընդհանուր շուկայի ձևավորման ճանապարհին նաև տեխնիկական խոչընդոտներ կան։ Մասնավորապես, ԵԱՏՄ երկրները դեռ չեն ճանաչում միմյանց բանկային երաշխիքները, իսկ նման երաշխիքը պարտադիր պայման է պետական ​​գնումների ընթացակարգերին մասնակցելու համար։ Փոխադարձ ճանաչման նախադեպեր արդեն իսկ կան. նման պրակտիկա է կիրառվում, օրինակ, Հայաստանում։ ԵՏՀ-ի կարծիքով` այն պետք է տարածվի միության բոլոր հինգ երկրների վրա։
Ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն լավ է զգում. փոխվարչապետ Գրիգորյանի փաստարկները
Ավելի բարդ խնդիր է շարունակում մնալ էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը։ Հանձնաժողովն արդեն պատրաստել է համապատասխան կանոնները՝ ԵԱՏՄ երկրների ազգային օրենսդրությունների համաձայն, սակայն նման ստորագրությունների կիրառման միասնական տեխնիկական չափորոշիչները դեռևս համաձայնեցված չեն։ Ռուսաստանն ու Բելառուսն արդեն իրականացնում են այս գործընթացը, և նրանց փորձը, ինչպես նշեց Երմոլովիչը, կարող է հիմք հանդիսանալ ամբողջ միության շրջանակներում կոնսենսուսային որոշման համար։
Լրահոս
0