https://arm.sputniknews.ru/20250620/kaparakniq-eatm-apranqneri-hamar-pvordzagety-hhin-hvordvorum-e-pajmanavvorvel-tbilisii-het-90413831.html
Կապարակնիք ԵԱՏՄ ապրանքների համար. փորձագետը ՀՀ–ին հորդորում է պայմանավորվել Թբիլիսիի հետ
Կապարակնիք ԵԱՏՄ ապրանքների համար. փորձագետը ՀՀ–ին հորդորում է պայմանավորվել Թբիլիսիի հետ
Sputnik Արմենիա
Վրացական կողմը չի կարողանա բացել և ստուգել ապրանքը, եթե իր տարածքով տարանցման ժամանակ նման անհրաժեշտություն առաջանա։ 20.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-20T16:12+0400
2025-06-20T16:12+0400
2025-06-20T16:12+0400
ռուսաստան
հայաստան
վրաստանի հանրապետություն
հայաստան–վրաստան համագործակցություն
ապրանք
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
պաատա ցագարեիշվիլի
https://cdn.am.sputniknews.ru/img/484/20/4842007_0:44:1600:944_1920x0_80_0_0_d7805e4f16f73d00b437c81cb362d6ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ ԵԱՏՄ ապրանքների տեղափոխման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառումը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել Վրաստանի տարածքով տարանցման ժամանակ: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Վրաստանի տրանսպորտային միջանցքների հետազոտման կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին։ԵԱՏՄ ապրանքների համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման փորձարկումը պետք է սկսվի 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:Նա մատնանշեց վերջին տարիներին Վրաստանից Հայաստան բեռնափոխադրումների անկումը։ Եթե 2011 թվականին փոխադրվող բեռների ծավալը կազմել է 1,4 մլն տոննա, ապա 2024 թվականին կրճատվել է 48%-ով՝ կազմելով 710 հազար տոննա։ Ընդ որում` 37%-ով կրճատվել են նաև երկաթուղով բեռնափոխադրումները։ Վերջին 6 տարիներին 65%-ով ավելացել են Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան ցամաքային բեռնափոխադրումները, իսկ հակառակ ուղղությամբ այդ ցուցանիշները մնացել են անփոփոխ:ԵԱՏՄ–ն ՀՀ–ին կայունություն է տալիս Մերձավոր Արևելքում տիրող լարվածության ֆոնին. գործարարՓորձագետն անդրադարձավ նաև այն հնարավորություններին, որոնք Երևանի և Թբիլիսիի համար բացվում են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում: Ըստ նրա` հայկական կողմը կարող է պայմանավորվել, որ իր բեռները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով ազատ անցնեն կա՛մ «Մարաբդա-Թուրքիայի սահման» տեղամասով, կա՛մ Վրաստանի տարածքով։Նրա կարծիքով` դա ձեռնտու կլինի ինչպես Երևանին, այնպես էլ Թբիլիսիին։Ավելի վաղ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի խորհրդական Լևոն Հակոբյանը Sputnik Արմենիային ասել էր, որ Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության գործարկման դեպքում «Բաքու-Թբիլիսի-Կարս» նախագիծը կկորցնի արդիականությունը։ ԲԹԿ-ով բեռնափոխադրումները շարունակում են մնալ ցածր մակարդակի վրա։ Վրաստանում տեղանքի և վերելքների պատճառով բավարար զարգացած չէ «Մարաբդա-Թուրքիայի սահման» հատվածի ենթակառուցվածքը։Այս երթուղու բարդ ռելիեֆի պատճառով բեռների փոխադրումն ավելի թանկ է։ Թուրքիայից Հայաստանի տարածքով Ադրբեջան երկաթուղային գծի հաստատման դեպքում ԲԹԿ-ն կկորցնի շահութաբերությունը։Հայաստանն իրական օգուտներ է ստանում ԵԱՏՄ–ից, սին խոստումներ՝ ԵՄ–ից. Մարիա Զախարովա
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/484/20/4842007_142:0:1458:987_1920x0_80_0_0_34fda20d5d7361a00a89673c0483ed76.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, վրաստանի հանրապետություն, հայաստան–վրաստան համագործակցություն, ապրանք, եվրասիական տնտեսական միություն (եատմ), պաատա ցագարեիշվիլի
ռուսաստան, հայաստան, վրաստանի հանրապետություն, հայաստան–վրաստան համագործակցություն, ապրանք, եվրասիական տնտեսական միություն (եատմ), պաատա ցագարեիշվիլի
Կապարակնիք ԵԱՏՄ ապրանքների համար. փորձագետը ՀՀ–ին հորդորում է պայմանավորվել Թբիլիսիի հետ
Վրացական կողմը չի կարողանա բացել և ստուգել ապրանքը, եթե իր տարածքով տարանցման ժամանակ նման անհրաժեշտություն առաջանա։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ ԵԱՏՄ ապրանքների տեղափոխման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառումը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել Վրաստանի տարածքով տարանցման ժամանակ:
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Վրաստանի տրանսպորտային միջանցքների հետազոտման կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին։
ԵԱՏՄ ապրանքների համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման փորձարկումը պետք է սկսվի 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:
«Վրացական կողմն ապրանքները բացելու և ստուգելու հնարավորություն չի ունենա, եթե իր տարածքով տարանցման ժամանակ նման անհրաժեշտություն առաջանա։ Ըստ այդմ` հայկական կողմն այդ հարցը դեռ պետք է կարգավորի վրացի գործընկերների հետ», - ասաց Ցագարեիշվիլին։
Նա մատնանշեց վերջին տարիներին Վրաստանից
Հայաստան բեռնափոխադրումների անկումը։ Եթե 2011 թվականին փոխադրվող բեռների ծավալը կազմել է 1,4 մլն տոննա, ապա 2024 թվականին կրճատվել է 48%-ով՝ կազմելով 710 հազար տոննա։ Ընդ որում` 37%-ով կրճատվել են նաև երկաթուղով բեռնափոխադրումները։ Վերջին 6 տարիներին 65%-ով ավելացել են Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան ցամաքային բեռնափոխադրումները, իսկ հակառակ ուղղությամբ այդ ցուցանիշները մնացել են անփոփոխ:
Փորձագետն անդրադարձավ նաև այն հնարավորություններին, որոնք Երևանի և Թբիլիսիի համար բացվում են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում: Ըստ նրա` հայկական կողմը կարող է պայմանավորվել, որ իր բեռները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով ազատ անցնեն կա՛մ «Մարաբդա-Թուրքիայի սահման» տեղամասով, կա՛մ Վրաստանի տարածքով։
Նրա կարծիքով` դա ձեռնտու կլինի ինչպես Երևանին, այնպես էլ Թբիլիսիին։
Ավելի վաղ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի խորհրդական Լևոն Հակոբյանը Sputnik Արմենիային ասել էր, որ Թուրքիայի,
Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության գործարկման դեպքում «Բաքու-Թբիլիսի-Կարս» նախագիծը կկորցնի արդիականությունը։ ԲԹԿ-ով բեռնափոխադրումները շարունակում են մնալ ցածր մակարդակի վրա։ Վրաստանում տեղանքի և վերելքների պատճառով բավարար զարգացած չէ «Մարաբդա-Թուրքիայի սահման» հատվածի ենթակառուցվածքը։
Այս երթուղու բարդ ռելիեֆի պատճառով բեռների փոխադրումն ավելի թանկ է։ Թուրքիայից Հայաստանի տարածքով Ադրբեջան երկաթուղային գծի հաստատման դեպքում ԲԹԿ-ն կկորցնի շահութաբերությունը։